Բառերի կազմությունն ուսումնասիրելիս շատ կարևոր է ածանցները տարբերել վերջավորությունից:
Ածանցները, բառին ավելանալով, փոխում են բառի ձևը և իմաստը. Օրինակ՝ սենյակ-սենյակային, քար-քարոտ, լույս-լուսավոր
Վերջավորությունները, ավելանալով բառին, փոխում են բառի ձևը, բայց իմաստը մնում է նույնը, օրինակ՝ սենյակ-սենյակում, քար- քարեր, լույս-լույսից:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Հետևյալ արմատներին նոր արմատներ ավելացրեք և ստացեք բարդ բառեր:
Փող-փողասեր, սև-սևազգեստ, ձեռք-ձեռնափայտ, փուշ-փշատերև, սիրտ-բարեսիրտ, աչք-աչքածակ, օր-օրացույց, հայր-կնքահայր:
Առանձնացրեքգոյականների վերջավորությունները և գոյականները գրեք ուղիղ ձևով: Մեքենայով-մեքենա, ավազից-ավազ, անտառում-անտառ, քաղաքից-քաղաք, տառերին-տառեր, սեղանի-սեղան, լուսամուտից-լուսամուտ, մարդկանցով-մարդկանց, երեխաների-երեխաներ, գրչատուփին-գրչատուփ, մատներով-մատներ, ստեղնաշարին-ստեղնաշար:
Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները:
Գրքային, գրքից, մեքենայով, քաղաքից, անգլուխ, մսոտ, մսից, քաղաքային, յուղոտ, բախտից, անբախտ, գլխավոր, գլխով, մարմնին, անմարմին: Ածանցավոր-գրքային, քաղաքային, գլխավոր, յուղոտ, մսոտ, անբախտ , անգլուխ, անմարմին։
Վերջավորություն-գրքից, քաղաքից, մեքենայով, անգլուխ, մսից, բախտից, գլխով, մարմնին։
Բայերից ություն ածանցի միջոցով ստացեք գոյականներ:
Լավանալ- լավություն, մեծանալ-մեծություն, թանկանալ-թանկություն, չորանալ-չորություն, բարձրանալ-բարձրոություն, տաքանալ-տաքություն, գեղեցկանալ-գեղեցկություն, վատանալ-վատություն։
Բառերի առաջին արմատները գրեք չհնչյունափոխված ձևով:
օրինակ՝ գրչաման-գիր: Սրամիտ-սուր, մտազբաղ-միտք, գնացուցակ-գին, ծաղկավաճառ-ծաղիկ, շնագայլ-շուն, լուսատու-լույս, սիրառատ-սեր, գունազարդ-գույն, հունական-հույն, բնավեր-բույն: