«ԱՄԵՆ, ԱՄԵՆ ԻՆՉ ՈՍԿԵԶՕԾՎԵԼ Է»

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:Աշնանը ջրվեժը, առուն, ծառը, քամուց խշխշում են, իսկ ծիտիկները երգում են։
  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր: Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է, ոսկի են թվում տերև ու ճյուղ։ Այս հատվածը ինձ դուր եկավ, որոհետև այստեղ պատմում է աշնան գույների և գեղեցկության մասին։
  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա: Իմ կարծիքով բանաստեղծությունը աչքի է ընկնում շարժումով։ Ուր որ նայում ես, դեղին բոցեր են, դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
  • Պատմի՛ր բանաստեղծությունը: Բանաստեղծությունը աշնան մասին է։ Աշնանը ամեն բան դեղնում է, քամուց ամեն ինչ խշխշում է։ Եվ աշունը շատ գեղեցիկ է։
  • Բանաստեղծությունը սովորիր անգիր։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s