Բառասկզբում լսվող և տառը գրվում է Ե, Վ տառերի միջոցով, օրինակ` եվրոպական, Եվա, Եվգենի…
Բառամիջում լսվող և-ը գրվում է Ե, Վ տառերով, եթե այն նրանում վ-ով սկսվող արմատ կա, օչինակ` հոգեվիճակ- հոգե-վիճակ, Ոսկեվազ, դափնեվարդ, տարեվերջ…..
Բառամիջում և-ը գրում ենք Ե, Վ տառերով նաև այն դեպքում, եթե բառի մեջ ունենք Եվրոպա արմատը, օրինակ` արևմտաեվրոպական:
Բառամիջում լսվող և-ը գրվում է և, օրինակ` տերև, արևային, Լևոն, Սևան….
Լրացնել բաց թողած տառերը` գրելով և կամ ե, վ
ագեվազ, տարեվերջ, կարևոր, թեթևություն, դափնեվարդ, եղրևանի, գինեվաճառ, ոսկեվաճառ, ուղեվճար, հետևորդ, հետևանք, ունևոր, ուղևոր, օթևան, հոգեվիճակ:
Բարև, արևային,եվրոպական, հոգեվիճակ, թևավոր, ոսկեվարս, գինեվաճառ, երևույթ, հնդեվրոպական, Երևան, ալևոր, գերեվարել, սերկևիլ, դափնեվարդ, բարևագիր