Մի մրահոն աղջիկ տեսա

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամրջին,
Հորդ մազերը— գետ գիշերվա,
ԵՎ հակինթներ՝ ականջին:

Աչքերը սև— արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարվում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխս կախեցի,
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական, կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.—
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

Առաջադրանքներ

  1. Կապույտով նշված բառերը բառակազմական վերլուծության ենթարկեք, դրանց արմատներով փորձեք նոր բարդ բառեր կազմել:Ծաղկանկար – Ծաղիկ+նկար -Ծաղկաձոր, ծաղկաման, Ծաղկավանք, ծաղկաթերթ։ Հավերժական- հավերժ+ական – հավերժություն, հավերժահարս։
  2. Բառարանում գտեք նարնջագույնով նշված բառերի իմաստները և սովորեք դրանք: մրահոն -սև հոնքերով, Հորդ- ճոխ,  հակինթներ-  կապույտ կամ կանաչ գույնի թանկագին քար, անշեջ-անմար, գալարվել- ոլորվել, պտույտներ գործել, պատանի-երիտասարդ։
  3. Կանաչով նշված արտահայտությունները բացատրեք ձեր բառերով:Աչքերը սև— արևներ սև- սև և գեղեցիկ , արևի պես պայծառ աչքեր։ Աչքս դիպավ աչքի բոցին- իրար նայեցին։
  4. Համացանցից գտեք և դուրս գրեք տղեկություն Ռեալտոյի կամրջի մասին: Սովորեք այդ տեղեկությունը:

Ներկայիս տեսքով միակամար քարե կամուրջը կառուցվել է 1588-1591 թթ. ճարտարապետ Անտոնիո դը Պոնտեի նախագծով (նման է փայտե կամրջին, որին փոխարինել է):

կամրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում՝ 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը։ Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ (յուրաքանչյուր կողմում 12 հատ), որոնց կենտրոնում բաժանում են կամրջի երկու կամարները:

5. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը:

Այս բանաստեղծությունը գողեցիկ աղջկա մասին է, ով կանգնած էր կամրջին և ուներ գեղեցիկ աչքեր, երկար մազեր և գեղեցիկ ժպիտ։


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s