1.Ինչպե՞ս են թռչունները հուշում եղանակային փոփոխությունները:
Օրինակ. ծիծեռնակները երբ ցածր են թռչում՝ անձրև է գալու: Ագռավները, երբ անձրևի ժամանակ կռռում են, նշանակում է անձրևը երկար կտևի կամ ագռավը, երբ շատ ղա-ղա է անում, նշանակում է անձրևելու է։ Երբ ճնճղուկը երգում է ընդհատումներով, ճռճռոցի նման, նշանակում է այդ օրը անձրևելու է:
2. Աշնան տերևաթափը ինչի՞ հետևանք է։
Տերևաթափը ծառերի, թփերի և հազվադեպ՝ որոշ խոտաբույսերի տերևների թափվելն անբարենպաստ պայմանների առաջացումից։
3. Վառվող մոմը ծածկեք բանկայով, ի՞նչ տեղի կունենա: Բացատրեք:
Եթե վառվող մոմը ծածկենքք բանկայով, մոմը մեկ րոպե կվառվի և կհանգչի:
4. Դու ունես հետևյալ խառնուրդը՝ աղ, ավազ, երկաթի խարտուք։ Ինչպես կարող ես դա իրարից բաժանել։
Երկաթի խարտուքը կարելի է առանձնացնել մագնիսի օգնությամբ: Իսկ աղին ու ավազին կարելի ՝ջուր ավելացնել և դնել կրակին: Աղը կհալվի ջրի մեջ, հետո խառնորդը կմաղենք, աղը ջրի հետ կլցվի տարայի մեջ իսկ ավազը կմնա մաղի վրա: Աղաջուրը կեռացնենք, ջուրը կգոլոշանա իսկ աղը կմնա թավայի մեջ:
5. Բակտերիաները համարվում են բնության սանիտարներ։ Ինչու՞։
Բակտերիաների մի մեծ խումբ կոչվում են փտման և նեխման բակտերիաներ: Այս բակտերիաները կարելի է անվանել մոլորակի սանիտարներ, քանի որ քայքայում են բույսերի և կենդանիների անպիտան մնացորդները և անընդհատ երկրագունդը մաքրում ավելորդ օրգանական մնացորդներից: Այս բակտերիաների արդյունքում մնացորդները վերածվում են հումուսի: Հումուսը հարստացնում է հողը և սննդառության աղբյուր հանդիսանում բույսերի համար:
6. Ինչով է տարբերվում գիշատիչը մակաբույծից:
Գիշատիչը վերաբերում է այն կենդանուն, որը ուտում է մեկ այլ կենդանու մարմինը՝ սպանելով կամ անշարժացնելով: Մակաբույծը օրգանիզմ է, որը ապրում է մեկ այլ օրգանիզմի ներսում կամ դրսում, որը հայտնի է որպես հյուրընկալող, սնուցում ստանալու համար:
7. Ի՞նչ տեղի կունենա, եթե բույսը դնենք հողի տակ։
Բակտերաների օգնությամբ կքայքայվի, կդառնա հումուս:
8. Ինչու՞ շոգ եղանակին սառը ջրով լցված բաժակի պատերը քրտնում են:
Տաքն ու սառը իրար հպվում են, առաջանում է ջրի կաթիլ:
9. Թվարկեք անտառում կողմնորոշվելու եղանակները։
Կողմնորոշում մամուռների և քարաքոսերի միջոցով: Մամուռներն ու քարաքոսերը այն բույսերն են, որոնք գերադասում են խոնավություն և ստվեր: Դրանք աճում են միայն քարերի ու ծառերի հյուսիսային կողմերում :
Հատապտուղներն ու մրգերը ավելի շուտ գունավորվում են հարավային կողմից, հետևաբար գույնը ինքը կատարում է կողմնացույցի դեր: Եթե պարզ է հարավը, ապա հակառակ կողմը կլինի հյուսիսը և այլն:
Մրջնանոցները որպես կողմնորոշիչներ:
Սովորաբար մրջնանոցները կառուցված են լինում ծառերի բների հարավահայաց կողմերի: Թմբի կլոր մասն ուղղված է լինում դեպի հարավային կողմը, իսկ համեմատաբար թեք մասը` հյուսիս :
Կողմնորոշում ձմռանը:Ձմեռային անցումների ժամանակ տեղանքում հեշտությամբ են կողմնորոշվում, հատկապես այն դեպքում, երբ եղանակը տաք է ու արևոտ: Միայնակ ծառերի բների հյուսիսային մասերում գտնվող ձյան շերտը փխրուն է, իսկ հարավային մասում հատիկավոր, ամուր: Ձյան շերտը գարնանը շատ շուտ է հալվում ծառերի բների, քարաբեկորների, ժայռերի հարավային մասերում, իսկ առուների, փոսերի և լեռնագագաթների ձյունը սկսվում է հալվել հյուսիսային մասերում ավելի ուշ:
10. Արդյո՞ք օդը քաշ ունի։ Հիմնավորիր պատասխանդ։
Օդը ունի քաշ: Օրինակ՝ 1լ շշում կա ավելի քան 1 գրամ օդ: Եթե դատարկ շիշը մտցնենք ջրի տակ, ապա պղպջակներ կառաջան: Դա օդն է դուրս մղվում շշից: