Բնագիտություն

Մավրիկյան դրոնտ կամ դոդո (լատ.՝ Raphus cucullatus), Raphus մոնոտիպ ցեղատեսակին պատկանող չթռչող (կամ վազող) թռչունների անհետացած տեսակ։ Համարվում է Մավրիկիոս կղզու էնդեմ։ Առաջին հիշատակությունը հայտնվել է 1598 թվականին կղզի ժամանած հոլանդացի ծովագնացների կողմից։ Մարդու հայտնվելուց հետո այս թռչունը դարձավ սոված նավաստիների, ընտանի կենդանիների, ինչպես նաև ինվազիոն տեսակների զոհը։ Վերջին անգամ բնական միջավայրում հանդիպել է 1662 թվականին։ Անհետացումը միանգամից չի նկատվել։ Շատ բնագետներ երկար ժամանակ համարում էին առեղծվածային կենդանի, մինչև 19-րդ դարի 40-ական թվականները, երբ անցկացվեցին պահպանված տեսակների մնացորդների հետազոտություններ, որոնք Եվրոպա էին բերվել դեռևս 17-րդ դարի սկզբին։ Այդ ժամանակ էլ առաջին անգամ հայտնաբերել են միջտեսակային կապը աղավնիների հետ։ Այդ ժամանակվանից ի վեր կղզում հայտնաբերվել են թռչունների մեծ քանակությամբ կիսաբրածոներ, մեծ մասամբ Մար-օ-Սոնժ ճահճի մոտակայքից։ Դոդոյի ամենամոտ ցեղակիցը համարվում է, նույնպես անհետացած, ռոդրիգեսյան դրոնտը (Pezophaps solitarius), որի հետ նա միավորված է դրոնտանմանների ենթընտանիքի մեջ, որը մտնում է աղավնանմանների ընտանիքի մեջ։

Այս տեսակի անհետացումը՝ հայտնաբերելուց մոտ մեկ դար անց, ստիպեց գիտական հանրությանը ուշադրություն դարձնել մինչ այդ անհայտ խնդրի՝ մարդու մասնակցությանը կենդանիների անհետացմանը, իսկ դոդոն հանրաճանաչ դարձավ Լուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի հերոսներից մեկի շնորհիվ։ Թռչունը դարձավ Մավրիկիոսի խորհրդանիշներից մեկը․ նրա նկարը պատկերված է երկրի զինանշանի վրա (հաստատված է 1906 թվականին) և լայնորեն կիրառվում է հուշանվերների արտադրությունում։

Դոդոյի արտաքին տեսքը հայտնի է միայն 17-րդ դարի պատկերների և գրավոր աղբյուրների միջոցով։ Քանի որ կան որոշ էսքիզներ, որոնք կատարվել են կենդանի տեսակների պատճեններով և մինչև այժմ պահպանվել են, հնարավորություն են տալիս մեծ ճշտությամբ պատկերել թռչնի տեսքը։ Բայց և այնպես շատ քիչ վստահությամբ կարելի է խոսել նրա վարքի մասին։ Հայտնաբերված մնացորդները ցույց են տալիս, որ մավրիկյան դրոնտը ունեցել է մոտ մեկ մետր հասակ և կշռել է մոտ 10-18 կգ։ Նկարներում թռչունը ունեցել է շագանակա-մոխրագույն փետրավորում, դեղին ոտքեր, պոչի վրա փետուրների ոչ մեծ փունջ և մոխրագույն, գանգի դիմային մասում փետրազուրկ, սև, դեղին կամ կանաչ կտուցով գլուխ։ Հիմնական բնակության միջավայրը, հավանաբար, եղել են կղզու համեմատաբար չոր, մերձափնյա տարածքները։ Ենթադրվում է, որ մավրիկյան դրոնտը կորցրել է թռչելու ունակությունը մեծ քանակությամբ սննդի առկայության (համարվում է, որ սննդի մեջ մտնում էին թափված մրգերը) և վտանգավոր գիշատիչների բացակայության հետևանքով։

Տարածված է ամենուրեք, հատկապես արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։ Առավելապես հանդիպում են էպիֆիտ տեսակները, որոնք հարմարվել են ծառերի ցողունների վրա աճելուն։ Ցամաքային ձևերը կոճղարմատավոր են, հաճախ պալարանման հաստացումներով, աճում են մարգագետիններում, անտառներում, ճահիճներում։ Հայաստանում հայտնի է 14 տեսակ, որոնց գերակշռող մասն աճում է մերձալպյան անտառային գոտում (Ձիթանից սար, Լեղվար, Սյունիք, Վայոց ձոր)։ Դեկորատիվ նշանակություն ունեն, ծաղիկները վարդագույն են, ծիրանագույն, հաճելի հոտով և նեկտարով։ Փոշոտվում են միջատների միջոցով։

Կիրառություն և նշանակություն Խմբագրել
Խոլորձի որոշ տեսակներ օգտագործվում են բժշկության, սննդի և օծանելիքի արդյունաբերության մեջ։ Խոլորձի՝ օխիդեայի, ծաղիկը նման է նրբաճաշակ արվեստի գործի։ Նա այնքան գեղեցիկ է, որ մի քանի երկրներ այն դարձրել են ազգային սիմվոլներ, օրինակ՝ Վենեսուելան, Հոնկոնգը։ Օրխիդեան տրոպիկական բույս է, այդ բույսի տեսակներից մեծ մասը կարելի գտնել տրոպիկներում, որտեղ նրանք աճում են ծառերի ճյուղերի կամ ցողունի վրա։ Մարդիկ միշտ հիանում են օրխիդեաներով, և հավաքածու են պահում։

Անվան ծագում Խմբագրել
«Օրխիդեա» անունը կրում են շատ ֆիրմաներ, օրինակ այդպես է կոչվում հարսանեկան գործակալությունը, ինչպես նաև անշարժ գույքի գործակալությունը և կանացի սպիտակեղենի խանութը։ Օրխիդեաները թանկարժեք են, բայց շատ գեղեցիկ են, նրանց մասին կարելի է ասել՝

Նրանք աճում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից
Որպեսզի ծաղիկների փոշին ստանաք, օրխիդեայի որոշ տեսակներ նմանվում են էգ միջատների և այդպիսով ընդունում են արու միջատներին, այդպիսով կատարվում է փոշոտումը։
Ամենահեշտը Ֆալենոպսիս օրխիդեայի աճեցնելն է։
Վանիալա Օրխիդեան ունի բարձր կոմերցիոն արժեք, քանի որ օգտագործվում է կերակրի մեջ, նրանից պատրաստում են վանիլային էսենցիա։
Օրխիդեան հաճախ են օգտագործում բնակարանները զարդարելու համար։
Տեսակներ Խմբագրել
Հայտնի է, որ կան մոտ 35000 տեսակի օրխիդեաներ, կան նաև հիբրիտներից արհեստական ստացվածներ։

Աճեցում Խմբագրել
Կավե կամ պլաստիկ ծաղկամաններում կամ տուփերում։ Պետք է անցքեր լինեն ծաղկամանի տակ և կողքերին, հետո պետք է լցվի դրենաժ, պենոպլաստի կտորներ, կեղևներ`գերադասելի է` եղևնու 5-ից 20 միլիմետրանոց կտորներից, որոնց լվանում են տեղավորելուց առաջ։ Օրխիդեան պետք է ջրել եռացած կամ թորած ջրով, երբեմն ամիսը 1-2 անգամ, այն պետք է պարարտացնել հատուկ օրխիդեայի համար նախատեսված պարարտանյութերով։


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s