Մայրենի

«Ծառերի գանգատը»

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում… բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ-թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ․

Բառարանի օգնությամբ գտիր կարմիրով նշված բառերի բացատրությունները և սովորիր։
Լուծ-Ամուր փայտից սարքած երկար տափակավուն ձող, որ դնում են լծվող զույգ եզների պարանոցին և դրան միացնում արորը՝ գութանը ևն:

Սամ-Լծի երկու ծայրերի զույգ անցքերից անցկացվող և եզան պարանոցը երկու կողմից գրկող փայտե զույգ ձողիկներից յուրաքանչյուրը:

Սայլ- Քառանիվ փայտաշեն բեռնատար (նաև մարդատար) փոխադրամիջոց, որին սովորաբար եզներ են լծում:Գերան-մեծ,պինդ,ամուր փայտ:

Գոմեր- Ընտանի անասուններ պահելու շենք կամ շենքի հատուկ մաս:Մարագներ- Հարդ լցնելու և պահելու տեղ, հարդանոց:

Անգութ- Գութ չունեցող, խղճի զգացումից զուրկ:

Գրի՛ր, թե ըստ տեքստի՝ ո՞ր ոլորտներում են օգտագործում փայտը։ Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Ըստ քեզ՝ ինչո՞վ կարելի է փոխարինել փայտը։Ոչընչով, որովհետև փայտը, կարելի է վառել աման պատրաստել և այլն:
Արդյո՞ք ծառերի գանգատը տեղին է։ Ինչո՞ւ։ Գանգատը նրանց տեղին է, նրանք տխուր են, որովհետև նրանց կտրում են:
«Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք» վերնագրով փոքրիկ պատում գրիր, ընդգրկիր նաև ընտանիքիդ անդամներին՝ գրելով նաև նրանց մտքերը։ Եթե մենք չպոկնք ծառեր, և սկսենք տնկել ծառեր, շատ լավ կլինի: Նրանք մեզ կտան բերք, թթվածին, գեղեցկություն և այլն: Մենք կարող ենք ստեղծել մի մեծ անտառ ծառերով:Կունենանք շատ-շատ թթվածին գեղեցիկ բնություն որտեղ, որ կարող ենք զբոսնել:


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s