Մայիսի 31-հունիսի 7-ը
Ճամբարի առաջին շաբաթ՝ 27.05-4.06
«Հակաբացիլ Կոմիտաս» ամենամյա երաժշտական նախագիծ
Նախագծի առաքելությունը ամենայն հայոց երգահանի` մեծն Կոմիտասի ստեղծագործությունները հանրայնացնել, տարածելն է` պահպանելով ազգային երգի բարձրաճաշակ միասնականությունը:
Նախագծի հեղինակ՝ Արթուր Շահնազարյան
Երաժշտական փաթեթներ
Հակաբացիլ Կոմիտաս երգեր. 1-12-րդ դասարանների, քոլեջի ուսանողներ
Հակաբացիլ Կոմիտաս երգեր. նախակրթարան, 5-6 տարեկաններ
Հակաբացիլ Կոմիտաս 20 երգեր. երգելու, ունկնդրելու և ծանոթանալու համար
Հայացք բարձունքից՝ Կոմիտասով
«Նուրին-նուրին » աշխատանքային նախագիծ
Նախագծի իրականացում ՝ Լուսինե Գասպարյանի ջոկատում
«Հայերենը երգով» համագործակցային նախագծով՝ ազգային աշխատանքային երգերի , պարերգերի ուսուցում՝ Անուշ Ներսիսյանի հետ
Կոմիտաս՝ «Երկինքն ամպելա», «Շախկր, շուխկր»
Երկինքըն ամպել է,
Ի՜նչ անուշ թոն է.
Գամ դըռնեն անցնեմ՝
Հոգյակըս հոն է:
Երկինքըն ամպել է,
Գետինը թաց է.
Յարըս քնել է,
Երեսը բաց է:
Երկինքըն ամպել է,
Ի՜նչ անուշ երակ.
Սըրտիս մեջ լըցավ,
Մի բուռ կըրակ:
Երկինքըն ամպել է,
Գետին շաղերով.
Ես քեզ սիրել եմ,
Անուշ խաղերով:
Շախկր-շուխկր քամարս,
Բոյով-սոյով իմ յարս,
Շախկր-շուխկր քամարս,
Բոյով-սոյով իմ յարս:
Արի աղբեր կար անենք
Չար թշնամուն քար անենք:
Շախկր-շուխկր քամարս,
Բոյով-սոյով իմ յարս,
Շախկր-շուխկր քամարս,
Բոյով-սոյով իմ յարս:
Բացվելա մեր կարմիր վարդ
Մեր ցավերին ճար անենք:
Շախկր-շուխկր քամարս,
Բոյով-սոյով իմ յարս,
Շախկր-շուխկր քամարս,
Բոյով-սոյով իմ յարս:
Քելե, քելե
Քելե՛, քելե՛, քելքիդ մեռնեմ,
Քո գովական խելքիդ մեռնեմ,
Սիրավոր լորիկ,Վիրավոր լորիկ
Լորիկ, Սևավոր լորիկ,Լորիկ ջան:
Քելե՛, քելե՛, քողիդ մեռնեմ,
Քո լուսընկա շողիդ մեռնեմ:
Քելե՛, քելե՛, բերնիդ մեռնեմ,
Քո սիրունիկ ձենիդ մեռնեմ:
Քելե՛, քելե՛, ձենիդ մեռնեմ,
Քո հուր-կրակ սերիդ մեռնեմ,
Քելե՛, քելե՛, աչիդ մեռնեմ,
Քո անուշիկ պաչիդ մեռնեմ:
Էս գիշեր լուսնյակ գիշեր
Էս գիշեր լուսնյակ գիշեր,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Ձյունն եկել գետին նախշել.
Ո՞վ է տեսել՝ սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա:
Ա՜յ գիշեր, դարձիր արի,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Հացս թող լինի գարի.
Ո՞վ է տեսել՝ սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա: