Կարծես թե դարձել եմ ես տուն
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…
Կարդում ենք Տերյան․ <Կարծես թե դարձել եմ ես տուն>
Կարդա՛ բանաստեղծությունը, դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր։
Ի՞նչ տրամադրություն առաջացրեց այս բանաստեղծությունը։ Ներկայացրո՛ւ մեկ-երկու նախադասությամբ։
Իմ կարծիքով նա սիրահարված եր բայց նա չեր հասցրել իր սերի սիրտը գրավել և սիրտը գրավեց ուրիշը:
Գրի՛ր նշված բառերի հոմանիշները
կրկին-ներից
անվերջ-անծայր
նայել-տեսնել
անզոր-անհաղթ
մանուկ-երեխա
արև-արեգակ
հանգչել-մարել
մշուշ-մառախուղ