Տրամաբանական խնդիրներ
- Չորս փայտիկներն ունեն 8 ծայր: Քանի՞ ծայր ունեն վեց ու կես փայտիկները:
14 ծայր
- Մայրիկը գնեց 16 մանդարին: Կարինեն կերավ դրանց կեսը, Լուսինեն կերավ երկու մանդարին, իսկ Մարիամը` մնացածը: Քանի՞ մանդարին կերավ Մարիամը:
Կարինե 8 Լուսինե 2 Մարիամ 6
- Ուղղանկյունու մի կողմի երկարությունը 8 սմ է, իսկ մյուս կողմինը` դրա կեսը: Որքա՞ն է այն քառակուսու կողմի երկարությունը, որի պարագիծը հավասար է տրված ուղղանկյունու պարագծին:
16+8=24 24:4=6 սմ
- Գյուղացին ունի 30 կով, որոշ քանակի հավ և ոչ մի ուրիշ կենդանի չունի: Հավերի ոտքերի քանակը հավասար է կովերի ոտքերի քանակին: Ընդամենը քանի՞ կենդանի ունի գյուղացին:
30*4=120 120:2=60
30 կով, 60 հավ
- Մեկ սպիտակ և մեկ սև խոզերի կշիռը միասին 320 կիլոգրամ է: Սև խոզը 32 կիլոգրամով ծանր է սպիտակ խոզից: Ինչքա՞ն է կշռում սպիտակ խոզը:
320-32=288 288:2=144 144+32=176
- Սուրբ Ծննդյան երեկույթին 15 սեղաններից յուրաքանչյուրի վրա կար մեկական մոմակալ: Մոմակալներից 6- ը հինգ տեղանոց էր, իսկ մնացածը՝ երեք տեղանոց: Քանի՞ մոմ էր պետք եղել գնել բոլոր մոմակալների համար:
6*5=30 15-6=9 9*3=27 30+27=57
- Արտահայտիր՝
Ա) միլիմետրերով
7մ=7000մմ
5 սմ 5 մմ=55մմ
8 մ 7 դմ=8700մմ
Բ) սանտիմետրերով
3կմ=300000 սմ
5 կմ 2 մ=500200 սմ
4 կմ 6 մ 7 դմ=400670սմ