Գրականություն

Աշխատանք դասարանում Հորթը Օրը թեքվում է դեպի մայրամուտ, Հովերն են խաղում ձորալանջն ի վար, Երկարում են խիտ ստվերներն անփույթ Եվ կամաց-կամաց խառնվում իրար: Մի հորթ է նստել թեք ձորալանջին, Թփերում կորած կածանի վրա, Կարծես քանդակված մի տերև լինի Մոր լեզվի հետքը ճակատին նրա: Խոնավ սևահողն իր խոնավ դնչին, Թփի տակ նստել, որոճում է լուռ… Մասրենու մի ոստ կպել է պոչին Եվ թվում է, թե էլ չի պոկվելու: Ականջի մեկը կախել է մի քիչ, Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում, Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից Արցունքի բարակ առուն է հոսում:                                                                         … More Գրականություն

ԳՐԱԿԱՆՈՒԹՈՒՆ

Աշխատանք դասարանում Սահյանական ընթերցումներ  Անունդ տալիս Հայաստա՛ն, անունդ տալիս,Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,Ալևոր կամուրջի հոնքինԾիծեռի մի բույն եմ հիշում,Թեքված մի մատուռ եմ հիշումԵվ բերդի տեղահան մի դուռ,Ավերակ տաճարի մի վեմԵվ բեկված մի սյուն եմ հիշում: Հիշում եմ լքված մի թոնիր,Բերանին մամռոտած մի խուփ,Մամռոտած որմի խոռոչումՄասրենու վարսաթափ մի թուփ,Աշխարհի քարերին մաշված,Աշխարհից խռոված մի ցուպ,—Եվ հեռվում ինչ-որ ուշացածՁիերի դոփյուն եմ հիշում: Արևոտ մի սար եմ հիշում,Ճակատին … More ԳՐԱԿԱՆՈՒԹՈՒՆ

Գրականություն

Աշխատանք դասարանում  ,,Աներկյուղը,, հեքիաթի քննարկում։ Աղայանական օրերի ամփոփում։   Սահյանական ընթերցումներ Լրացուցիչ աշխատանք (տանը) Սահյան Ամպրոպից հետո Երկինքն ավելի կապույտ է լինում, Խոտերն ավելի կանաչ են լինում Ամպրոպից հետո։ Ամպրոպից հետո Ճերմակ շուշանը ավելի ճերմակ, Կակաչն ավելի կարմիր է լինում Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։ Ամպրոպից հետո Սարերն ավելի բարձր են երևում, Խոր են երևում ձորերն ավելի, Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։ Ծառերն ավելի խոնարհ են լինում Ամպրոպից հետո, Եվ հավքերը մեր գլխավերևում Իրար կանչում են ավելի սրտով. Ամպրոպից հետո Բարի է լինում արևն ավելի, Եվ մենք ավելի սիրով ենք իրար Բարի լույս ասում։ Ամպրոպից հետո աշխարհը և դու Հասկանալի եք լինում ավելի… Հարցեր և առաջադրանքներ՝ Ամպրոպից հետո ամեն ինչ փոխվում է: Բնության մեջ ամեն ինչ ավելի է գեղեցկանում և գնահատվում: Ամպրոպից հետո բոլորը … More Գրականություն

Գրականություն

Աշխատանք դասարանում  Կարդա՛ ,,Թումանյան և Աղայան,, հոդվածը։  Աղայանի մասին Լրացուցիչ աշխատանք (տանը) Կարդա ՛ ,,Խիզախը կամ  աներկյուղը,, հեքիաթը  1. Դուրս գրե՛ք անհասկանալի բառերը, բացատր՛եք բառարանի օգնությամբ:  Ինձ համար անհասկանալի բառեր չգտնվեցին։ 2. Բնութագրի՛ր  Աներկյուղին: Աներկյուղը շատ խիզախ էր և բացի դրանից բարեսիրտ, քանի որ չնայած ծառայում էր ավազակներին նա փորձում էր օգնել մարդկանց։ 3. Գրի՛ր խիզախ բառի հոմանիշները և հականիշները: Հոմանիշ … More Գրականություն

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները Ժահահոտություն – գարշահոտություն Իմ կարծիքով նա բարեսիրտ պառավ էր: Սիում էր երեխաներին զբաղացնել և միշտ զբաղվում էր մի օգտակար գործով: Բայց չնայած նրա ծեր լինելուն նա հոգով երեխա էր, որովհետև հավատում էր այն բաներին, ինչին որ միայն երեխաները կհավատան։ «Մեծ եղբորը կախեցին հորի մեջ, որ երթա ազատե Աննմանին, նա չկարողացավ … More Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները

Գրականություն

1.Կարդա՛ Չարենցի ,,Տաղարան,, շարքի բանաստեղծությունները։ 2. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած բանաստեղծությունները, մեկնաբանիր։ Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։ Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը … More Գրականություն

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։ Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։ Ո՛ւր էլ լինեմ … More Ես իմ անուշ Հայաստանի