Հայրենագիտություն

Թբիլիսի[ վրացերեն՝ თბილისი, Թբիլիսի , հին հայկական անվանումը՝ Տփղիս, ռուսական և խորհրդային իրականության մեջ հայտնի է եղել որպես Թիֆլիս), Վրաստանի մայրաքաղաքը, ինչպես նաև՝ պետության խոշորագույն քաղաքը։ Գտնվում է երկրի կենտրոնական հատվածում՝ Կուր գետի երկու ափերին։ Համարվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որը հիմնադրվել է 5-րդ դարում՝ Վիրքի թագավոր Վախթանգ Գորգասալի կողմից։ Դարավերջին, Վախթանգի որդին և իրավահաջորդը՝ Դաչի արքան, մայրաքաղաքը Մցխեթից տեղափոխում է Թբիլիսի։ Ռուսական տիրապետության տարիներին Թբիլիսին եղել է Կովկասյան տարածաշրջանի քաղաքական և մշակութային կենտրոնը։ Դարեր շարունակ հայերը եղել են Թբիլիսիի քաղաքային կյանքի անբաժանելի մասը։ Մինչ օրս էլ Հավլաբար թաղամասը մեծ մասամբ բնակեցված է հայերով։ Խորհրդանշական է, որ 12-րդ դարից մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունն ընկած ժամանակահատվածում Թբիլիսիի թվով 47 քաղաքապետներից 45-ը եղել են ազգությամբ հայեր։ Մինչև ԽՍՀՄ կազմավորման սկզբնական շրջանը հայերը կազմել են նաև Թբիլիսի բնակչության մեծամասնությունը՝ թվապես գերազանցելով վրացիներին և մյուս էթնիկ խմբերին։ Գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում՝ պատմական տարբեր ժամանակահատվածներում Թբիլիսին դարձել է առևտրային կարևոր հանգույց։ Թբիլիսիի հազարամյա պատմությունը արտացոլված է ճարտարապետության մեջ։ Այն իրենից ներկայացնում է դասական, մերձավորարևելյան, ռուսական և ժամանակակից ճարտարապետությունների համադրություն։ Պատմականորեն Թբիլիսին եղել է տարբեր մշակութային, էթնիկական և կրոնական ծագում ունեցող անձանց գործունեության հարթակ։Ըստ 2017 թվականի մարդահամարի տվյալների՝ Թբիլիսիի բնակչության թիվը կազմում է 1 108 717 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը դավանում է քրիստոնեություն․ հիմնականում նրանք վրաց ուղղափառ եկեղեցու հետևորդներ են։ Թբիլիսիի ամենախոշոր ազգային փոքրամասնությունները հայերն են, որոնք կազմում են ամբողջ քաղաքի բնակչության 4.8 %-ը (ավելի քան 53 հազար մարդ)։ Ապրում են նաև ռուսներ, ադրբեջանցիներ, եզդիներ, ուկրաինացիներ և այլ ազգություններ։

Թբիլիսիի հիմնական տեսարժան վայրերն են Սուրբ Երրորդության մայր տաճարը, Սիոնի տաճարը, Ազատության հրապարակը, Ռուսթավելու պողոտան, Դավիթ Աղմաշենեբլու պողոտան, Նարիղալան, Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնը և Վրաստանի ազգային թանգարանը։Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսը գտնվում է Ռուսաստանին Դաշնությանը մոտ։


Оставьте комментарий