«Լուսնահաչ»
_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, —
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին:
Առաջադրանքներ՝
Բանաստեղծությունից դուրս գրեք 13 գոյական, առանձնացրեք դրանց արմատները, հնարավորության դեպքում դրանցով նոր բառեր կազմեք:
Հայրիկ – հայր
Որդյակ – որդի
Լուսնյակ – լույս, լուսամփոփ
Ճամփա – պարզ
շուն – պարզ, շնաձուկ
Գայլ – պարզ, գայլաձուկ
Բողար – գոյական
ցեղ – պարզ, ցեղակից
մութ – պարզ
Գիշեր – պարզ, գիշերակաց
աշխարհ – պարզ
հաչողներ – գոյական
բակ – պարզ
Դուրս գրեք ուրիշի խոսքի երկու օրինակ և հերթով գրեք, թե ով ում հետ է խոսում:
Որդին հայրիկի հետ է խոսում իսկ հայրիկը որդու:
Ուրիշ ի՞նչ կենդանիներ գիտեք, որ լուսնյակի հետ առնչություն ունեն: Գրեք դրանց մասին: Շուն
Ձեր կարծիքով շան հաչոցն անհանգստացնո՞ւմ է լուսնյակին, պատասխանը հիմնավորեք: Ոչ, որովհետև նրա համար միևնույն է նա կհաչա, թե չէ նա անում էր բարի գործ և նրան ոչ մեկ չէր կարող խանգարել։
Ըստ ձեզ կարևո՞ր են բանաստեղծության վերջին չորս տողերը, բացատրեք դրանք:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին:
Նա ասում է, որ ինձ համար միևնույն է ես բարի գործ եմ անում, իսկ չար մարդկանց հաչոցին պետք չէ ուշադրություն դարձնել: