Եռանկյունը երկրաչափական պատկեր է, որը կազմված է երեք հատվածներից, որոնք միացնում են նույն ուղղի վրա չգտնվող երեք կետեր:
Երեք կետերը կոչվում են եռանկյան գագաթներ, իսկ դրանք միացնող հատվածները՝ եռանկյան կողմեր:
Եռանկյան կողմերը նրա գագաթներում առաջացնում են երեք անկյուններ: Այլ կերպ ասած, եռանկյունը բազմանկյուն է, որն ունի երեք անկյուն:

Եռանկյունը նշանակում են այսպես՝ΔABC կամ ΔBCA կամ գագաթների ցանկացած այլ հերթականությամբ:
Անկյան նշանակումը`∡A, ∡BAC կամ ∡CAB
Կողմի նշանակումը`AB կամ BA
Եռանկյան կողմերի երկարությունների գումարը կոչվում է եռանկյան պարագիծ:
Երկու պատկերներ, այդ թվում՝ երկու եռանկյուններ կոչվում են հավասար, եթե վերադրումով դրանք կարող են համընկնել:

Ընդ որում, համընկնում են բոլոր կողմերը և բոլոր անկյունները:
Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը․
Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանցով կազմված անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:

MN=PR
KN=TR
∡N=∡R
Եթե երկու եռանկյուններ հավասար են, ապա մի եռանկյան կողմերը և անկյունները հավասար են մյուս եռանկյան համապատասխան կողմերին և անկյուններին:
Այսինքն, հավասար անկյունների հանդիպակաց կողմերը հավասար են, հավասար են նաև հավասար կողմերի հանդիպակաց անկյունները:
Առաջադրանքներ․
1.Ճիշտ ընտրիր ALM եռանկյան կողմերի և անկյունների անվանումները:

ա) ∡M անկյան հանդիպակաց կողմը՝
- AL
- LM
- MA
բ) LM կողմի հանդիպակաց անկյունը՝
- ∡M
- ∡L
- ∡A
գ) AL կողմին առընթեր անկյունները՝
- ∡M;∡
- ∡L;∡M
- ∡A;∡L
2.Տրված է ուղղանկյուն: Արդյո՞ք GOF և HOE եռանկյունները հավասար են՝ եռանկյունների հավասարության առաջին հայտանիշի համաձայն: Հիմնավորիր:

Այո որովհետև EO=OG HO=OF <EOH=<FOG => եռ. EOH=FOG
3. O հատման կետը AG և LV հատվածների միջնակետն է:
Գտիր ∡A և ∡L անկյունների մեծությունները ALO եռանկյան մեջ, եթե ∡V=24° և∡G=33°

Քանի որ հատվածները կիսվում են, ապա՝
ա)ALO եռանկյան LO կողմը հավասար է GVO եռանկյանVO կողմին
բ)ALO եռանկյան AO կողմը հավասար է՝ GO կողմին
LOA անկյունը հավասար է VOG անկյանը՝ որպես հակադիր անկյուն:
Եռանկյունները հավասար են եռանկյունների հավասարության առաջին հայտանիշի համաձայն:
Հավասար եռանկյունների համապատասխան անկյունները հավասար են՝
∡A=33o
∡L=24o
Տնային աշխատանք․
1.O հատման կետը AF և BV հատվածների միջնակետն է:
Գտիր ABO եռանկյան AB և BO կողմերի երկարությունները, եթե FV = 17.8 սմ, և VO = 44.1 սմ:

Քանի որ հատվածները կիսվում են, ապա՝
ա) ABO եռանկյան BO կողմը հավասար է FVO եռանկյան VO կողմին:
բ) ABO եռանկյան AO կողմը հավասար է՝ FO կողմին:
BOA անկյունը հավասար է VOF անկյանը՝ որպես հակադիր անկյուն:
Եռանկյունները հավասար են եռանկյունների հավասարության առաջին հայտանիշի համաձայն:
Հավասար եռանկյունների համապատասխան կողմերը հավասար են՝
AB= 17.8 սմ
BO= 44.1 սմ
2.Գծագրում AB և DC կողմերը հավասար են, <ABD=<CDB: Ապացուցել, որ ABD և DBC եռանկյունները հավասար են։

Եթե AB և DC կողմերը հավասար են ապպա ABD և DBC եռանկյունները հավասար են։