Հայոց լեզու

Աշխատանք դասարանում 

1. Ընդգծված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Ալպինիզմ մարզաձևն իր անունն ստացել է եվրոպական հայտնի լեռնազանգվածից1786 թվականին շվեյցարացի երկու ճանապարհորդներ բարձրացան նրա ամենաբարձր գագաթներից մեկը՝ Մոնբլանը: Այդ թվականն էլ համարվում է լեռնային այդ սպորտի ծննդյան տարին:

մարզաձևն-մարզվելու ձև
եվրոպական-եվրոպա երկրամասում
լեռնազանգվածից-լեռնային զանգվածից
շվեյցարացի-ազգությամբ շվեդ
ամենաբարձր-բոլորից բարձր
լեռնային-լեռնոտ վայր

Ճապոնացի լեռնագնաց Նաոմ Ուեմուրը բոլոր լեռնագագաթները հաղթահարում է մենակ՝ անընկեր:

Ճապոնացի-Ճապոնիայում բնակվող
լեռնագնաց-լեռներ մագլցող
լեռնագագաթները-լեռների գագաթները 

Անգլիայում արտադրվում է սարք, որը հնարավորություն է տալիս արագ գտնելու այն դահուկորդներինզբոսաշրջիկներին ու լեռնագնացներինորոնք լեռներում ընկել են ձյունահյուսքերի մեջ կամ ինչ-որ այլ վտանգի են ենթարկվել:

դահուկորդներին-դահուկ քշող
լեռնագնացներին-լեռներ մագլցող
ձյունահյուսքերի-ձյան գալարներ

2. Կարդա՛ 

Բառակազմական միավորները արմատներն ու ածանցներն են: Բառեր կազմվում են հնչյունափոխված և անհնչյունափոխ արմատներից:

Բառակապակցություններից առաջացած բարդ բառերը (օրինակ՝ տանտեր, հորեղբայր, այրուձի) բառային մի շեշտ և մեկ իմաստ ունեն, նրանց բաղադրիչների մեջ այլ բառ չի կարող մտնել: Նրանք հենց դրանով են տարբերվում հիմք դարձած բառակապակցություններից, որոնց մեջ մտնող բառերն առանձին բառային շեշտեր ունեն, պահպանում են իրենց բառային իմաստները:

Խոսքում բաղադրյալ բառերը կարող են փոխարինվել հոմանիշ բառակապակցություններով և հակառակը: Դա հարստացնում ու ոճավորում է խոսքը:

Բառի դերը

Բառերի ուղիղ և փոխաբերական տարբեր իմաստների, նրանց ձևաիմաստային խմբերի (հոմանիշներ, հականիշներ, նույնանուններ) գործածությունը գեղեցկացնում ու հարստացնում է խոսքը: Քանի որ խոսքի ոճավորումը կատարվում է բառերով, խոսքում շատ կարևոր է բառընտրությունը (բառի ընտրությունը):

 Բարդ բառեր

Բառակապակցություններից առաջացած բարդ բառերը (օրինակ` տանտեր, հորեղբայր, այրուձի) բառային մի շեշտ և մեկ իմաստ ունեն: Նրանք տարբերվում են հիմք դարձած բառակապակցություններից, որոնց մեջ մտնող բառերն առանձին շեշտ ունեն, պահպանում են իրենց բառային իմաստները:

3.Տրված կապերով կազմի՛ր նախադասություններ: Ո՞ր հարցին են պատասխանում դրանց հետ գործածվող գոյականները:

Պես-Դաշտի հովի պես անցան մեր օրերը: «Օրերը» պատասխանում են ինչերը հարցին:
Հետ-Մեր հետ եկած ուսուցիչը պատմեց այդ եկեղեցու մասին: «Ուսուցիչը» պատասխանում է ով հարցին:
Առանց-Ինձ հետ լինի թե առանց ինձ իմ տղան կմեծանա: «Տղան» պատասխանում է ով հարցին:
Վրա-Սարի վրա մենք հետաքրքիր օր անցկացրեցինք: «Մենք» պատասխանում է ովքեր հարցին:
Համար-Նա կյանքը տվեց հայրենիքի համար: «Նա» պատասխանում է ով հարցին:

4. Պարզի՛ր, թե ընդգծված շաղկապներով նախադասության ո՞ր մասերն են կապվում:

Ուզո՞ւմ եք տեսնել, թե մարդկանց ստեղծած սարքավորումներն ու մեքենաներն ինչպե՛ս են փոխվելու: Նստենք ժամանակի մեր մեքենան, երկու կամ  երեք դար առաջ գնանք: Ահա մեր առջև գեղեցիկ ու լայն մի փողոց է: Փողոցի կողքի թմբերը ծածկված են գույնզգույն ծաղիկներով կամ գորգով: Երկնքում պայծառ ու լուսավոր մի ամպ է թրթռում: Պարզում ենք, որ  դա արհեստկան արև է: Մարդիկ դրանով կարգավորում են Երկրի կլիման, որպեսզի իրենց կյանքը կախված չլինի բնության քմահաճությունից:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված վերաբերական բառերով նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ վերաբերմունք են արտահայտում դրանք:
միգուցե- Միգուցե նա էլ է գող
կարծես- Կարծես թե նա գողացավ աղջկա պայուսակը։
մի՞թե-Մի՞թե այս գործիքը տոկ է տալիս։
երևի-Մեր տանը երևի թաքուն սենյակ կա։

2. Գրի՛ր տրված բառերի ուղիղ ձևերը և դրանք երկու խմբի բաժանի՛ր:

գոյական- մածուն, հրաման, ալիք, ծով, երկիր, մարդ, այգի

բայ-  գնալ, գտնել, կարդալ, տտեսնել

Մածունը, հրամանի, հրամաններ, ալիքով, ծովեր, ծովով, ծովում, երկրից, գնացինք, գնացեք, գտեք, գտավ, կարդում, կարդա, տեսա, տեսեք, մարդիկ, մարդկանց, այգու, այգով:

3. Բառերի ընդգծված մասնիկներից ո՞րն է վերջավորություն և ո՞րը վերջածանց. վերջավորություն ունեցող և ածանցավոր բառերը խմբավորի՛ր:

Փական, գառան, ձկան,  լեռնային, արքային, ուսում,  պայուսակում,  կարդում, հոսանք, հասանք, մատանի, սարեցի, գրեցի, սարից, հյուսք, երևանցիք, գրքեր, հասներ, երկակի, կրակի:


Оставьте комментарий