Գործնական քերականություն

1. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերագնացների (տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային  ճանապարհորդության (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի արագությունը(արագ) շատ մոտ է լույսի արագությանը (արագ), և ժամանակը երկրայինի համեմատությանբ (համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակներից (մոլորել) մեկի վրա, ըստ որոշ ենթադրությունների (ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծությունը (ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

2. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

 «Քավության նոխազ» (ի՞նչը, արտահայտել) արտահայտությունը հին հրեաների կրոնական մի (ինչի՞ց, սովորել)սովորույթից է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից  մեկին էին միայն զոհում: Մյուսի վրա մարդիկ (ինչպե՞ս, հերթական)հերթականությամբ դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին (ի՞նչ, ազատ) ազատություն էին տալիս: Հիմա («ինչի՞, քավել) Քավության նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշի (ինչի՞, անել) արարքի համար:

3. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի բառը չունի:

ա) վանք     բ) հարսնացու    գ) Հովհաննես Թումանյան դ) կապիկ        

անտառ      տիեզերագնաց     Թբիլիսի                           տեր

գայլ            եղբայր                    Լուսաստղ                     սարսափ  

երեխա      գիտնական            մոլորակ                         կամուրջ

թփուտ       առնետ                   «Ջութակ և սրինգ»        երեխա

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված գոյականները երկու խմբի բաժանի՛ր:
Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց:

Եզակի – Մարմին, շարժում, ժամանակ, ճանապարհ, դաշտ, նյութ, մշակույթ, օրացույց:
Հոգնակի – Մշակույթներ, նյութեր, մարմիններ, օրացույցներ, շարժումներ, դաշտեր, ճանապարհներ, ժամանակներ:

2. Տրված գոյականները դարձրո՛ւ հոգնակի և բացատրի՛ր օրինաչափությունները:

Ա. Ձև, արտ, հարց, սարք, զենք, դեզ, օր:
Բ. Երկիր, տարի, գնացք, նվեր, վայրկյան, ուղևոր:
Գ. Թոռ, դուռ, մուկ, ձուկ, լեռ, բեռ:
Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

Ա. Ձևեր, արտեր, հարցեր, սարքեր, զենքեր, դեզեր, օրեր:
Ա. Բոլոր բառերը միավանկ են, և հոգնակի դարձնելու համար պետք է ավելացնել «-եր»:
Բ. Երկրներ, տարիներ, գնացքներ, նվերներ, վայրկյաններ, ուղևորներ:
Բ. Բոլոր բառերը բազմավանկ են, և հոգնակի դարձնելու համար պետք է ավելացնել «-ներ»:
Գ. Թոռներ, դռներ, մկներ, ձկներ, լեռներ, բեռներ:
Գ. Բոլոր բառերը միավանկ են, բայց հոգնակի դարձնելու համար պետք է ավելացնել «-ներ»:
Դ. Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր:
Դ. Բոլոր բառերը մեկուկեսվանկանի են, և հոգնակի դարձնելու համար պետք է ավելացնել «-եր»:

3. Յուրաքանչյուր բառի  իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ.

ա.
Դասագիրք – դասի գիրք,
հեռագիր – հեռվից եկող գիր,
արոտավայր – արոտի վայր,
լրագիր –  լուր պարունակող գիր,
ծառաբուն – ծառի բուն,
մրգաջուր – մրգի ջուր,
մրջնաբույն – մրջյունների բույն,
ծաղկեփունջ – ծաղիկների փունջ,
միջնապատ – մեջտեղի պատ:

բ․
Վիպագիր — վեպերի գրող
մեծատուն – մեծ տուն

զինակիր – զենք կրող
ժամացույց – ժամ ցույց տվող սարք
կողմնացույց -կողմ ցույց տվող
երգահան – երգ հորինող մարդ
քարահատ – քար հատող
պատմագիր – պատմություն գրող
քանդկագործ – քանդակ ստեղծող


Оставьте комментарий