День: 22 ноября 2023
Բազմանդամների արտադրյալը
Երկու բազմանդամների արտադրյալը մի բազմանդամ է, որի անդամներն են մի բազմանդամի յուրաքանչյուր անդամի և մյուս բազմանդամի յուրաքանչյուր անդամի արտադրյալները: Օրինակ՝ բազմապատկենք 3a+b և c+2d բազմանդամները` (3a+b)⋅(c+2d)=3a⋅c+3a⋅2d+b⋅c+b⋅2d=3ac+6ad+bc+2bd: Այս գործընթացն անվանում են բազմանդամի վերլուծում արտադրիչների: Օրինակ ա) Ցանկացած բազմանդամ կարելի է վերլուծել արտադրիչների, որոնցից մեկը զրոյից տարբեր թիվ է՝ x+2y2=2(x/2+y2) բ) Մենք արդեն ծանոթ ենք ընդհանուր արտադրիչը փակագծերից դուրս բերման գործընթացին: Սա ևս բազմանդամն արտադրիչների վերլուծելու օրինակ է՝ 3x3y−x2y2=x2y(3x−y): Առաջադրանքներ․ Կատարե՛ք … More Բազմանդամների արտադրյալը
Գործնական քերականություն
22.11.2023 Աշխատանք դասարանում 1.Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր: Օրինակ` Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ: Ա.Դասագիրք=դասագրքեր, հեռագիր=հեռագրեր, արոտավայր=արտովայրեր, լրագիր=լրագրեր, ծառաբուն=ծառաբներ, մրգաջուր=մրգաջրեր, մրջնաբույն=մրջնաբույներ, ծաղկեփունջ=ծաղկեփնջեր, միջնապատ=միջնապատեր: Բ.Վիպագիր=վիպագիրներ, մեծատուն=մեծատններ, զինակիր=զինակիրներ, ժամացույց=ժամացույցներ, կողմնացույց=կողմնացույցներ, երգահան=երգեհաններ, քարահատ=քարահատներ, պատմագիր=պատմագիրներ, քանդկագործ=քանդակագործներ: 2. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն: Ամերիկացի-(վիճակագիր) պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են….(անասնապահ) ու….(հողագործ): Երկրորդ տեղում գյուղական…..(նամակատար ) են: Հաջորդը…( մատուցող) ու … բուժքույր են: Նրանցից զգալիորեն քիչ են քայլում…(ոստիկան),…(հետախույզ) ու (պահակ): Ամենից քիչ քայլում են…(նահանգապետ) ու…(նախարար): Ամերիկացի վիճակագիրները պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահները ու հողագործները: Երկրորդ տեղում գյուղական նամակատարներն են: Հաջորդը մատուցողները ու բուժքույրերն են: Նրանցից զգալիորեն քիչ են քայլում ոստիկանները, հետախույզները ու պահակները: Ամենից քիչ քայլում են նահանգապետերը ու նախարարները: 3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ: Կետորսներ, բանաձևեր, հրացաններ, նավապետներ, … More Գործնական քերականություն