22.11.2023
Աշխատանք դասարանում
1.Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:
Օրինակ`
Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:
Ա.Դասագիրք=դասագրքեր, հեռագիր=հեռագրեր, արոտավայր=արտովայրեր, լրագիր=լրագրեր, ծառաբուն=ծառաբներ, մրգաջուր=մրգաջրեր, մրջնաբույն=մրջնաբույներ, ծաղկեփունջ=ծաղկեփնջեր, միջնապատ=միջնապատեր:
Բ.Վիպագիր=վիպագիրներ, մեծատուն=մեծատններ, զինակիր=զինակիրներ, ժամացույց=ժամացույցներ, կողմնացույց=կողմնացույցներ, երգահան=երգեհաններ, քարահատ=քարահատներ, պատմագիր=պատմագիրներ, քանդկագործ=քանդակագործներ:
2. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:
Ամերիկացի-(վիճակագիր) պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են….(անասնապահ) ու….(հողագործ): Երկրորդ տեղում գյուղական…..(նամակատար ) են: Հաջորդը…( մատուցող) ու … բուժքույր են: Նրանցից զգալիորեն քիչ են քայլում…(ոստիկան),…(հետախույզ) ու (պահակ): Ամենից քիչ քայլում են…(նահանգապետ) ու…(նախարար):
Ամերիկացի վիճակագիրները պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահները ու հողագործները: Երկրորդ տեղում գյուղական նամակատարներն են: Հաջորդը մատուցողները ու բուժքույրերն են: Նրանցից զգալիորեն քիչ են քայլում ոստիկանները, հետախույզները ու պահակները: Ամենից քիչ քայլում են նահանգապետերը ու նախարարները:
3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:
Կետորսներ, բանաձևեր, հրացաններ, նավապետներ, շնաձկներ, ժամացույցներ:
Բոլոր նավապետներն էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:
Մեզ ասացին, որ բոլոր ժամացույցները հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:
Ասում են, որ շնաձկներին արյան հոտն է հրապուրում:
Այդ տարածքում աշխատող կետորսները հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:
Ցուցադրվող հրացանները այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:
4. Տրված տեքստում ընդգծի´ր այն գոյականները, որոնք հոգնակի պիտի լինեն:
Հայաստանում հանդիպում է նաև արագիլի սև տեսակը, որի փետրավորումը սև է, որովայնը`սպիտակ, կտուցն ու ոտքը` կարմիր: Հանդիպում է Իջևանի շրջանի անտառում: Չափազանց հազվագույտ չվող թռչուն է: Բնադրում է ծառի վրա, գետի հովտումև ճահճուտում: Խուսափում է մարդուց և մարդկային շինությունից, նախընտրում է անտառի խուլ անկյունը: Չափազանց զգույշ թռչուն է: Որպես սակավաթիվ տեսակ՝ պահպանվում է օրենքով:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Ա և Բ շարքի գոյականները համեմատի´ր և գրի´ր դրանց նմանությունների և տարբերությունների մասին:
Ա. Ծաղիկ, ծառ, կենդանի, մարդ:
Բ. Վարդ, շուշան, մեխակ, զանգակ, նարգիզ, ընկուզենի, թթենի, բարդի, կեչի, թխկի, գայլ, աղվես, ավանակ, շուն, ուղտ, պատանի, օդաչու, հողագործ, ջրվոր, հնոցապան:
Ա խմբոււմ գրված են բառերը իսկ երկրորդում այդ բառերի հասկացությունը, այսինքն անունները։ Օրինակ՝ Առաջին խմբում ծառ իսկ երկրորդում տարբեր ծառերի անուններ։
1.Տրված տեքստերի եզակի թվով դրված գոյականներն ու դերանունները հոգնակի´ դարձրու: Փոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:
Ա. Ամենից շատ զարգացած են չղջիկների ականջները, իսկ ամենից քիչ՝ աչքերը: Թռչելուց առաջ նրանք բերանները մի քանի անգամ բացուխուփ են անում ու հետո միայն թռչում. պարզվում է, որ նրանք ձայներ են ուղարկում մութ տարածության մեջ ու սպասում արձագանքներին: Դրա միջոցով նրանք իմանում են, թե առարկաներն իրենցից ի´նչ հեռավորության վրա են գտնվում ու կարողանում են տարածության մեջ ազատ կողմնորոշվել: Չղջիկները մթության մեջ ամեն ինչ զգում են, բացի բրդոտ կենդանիներից: Նրանք կարող են փոքրիկ մոծակների գոյությունը զգալ, բայց մի մեծ ոչխարներին չնկատել: Դա նրանից է, որ բուրդը և բրդոտ կտորը կլանում են անլսելի ձայնները և թույլ չեն տալիս, որ դրա արձագանքները հասնի չղջիկներին:
Բ. 18-րդ դարում Անգլիայում ապրել են դարբիններ: Նրանք ցնցոտի են հագել և որպես թափառական երաժիշտներ՝ ջութակները ձեռքին շրջել են Եվրոպայում, որպեսզի պարզեն բարձրորակ պողպատ արտադրելու գաղտնիքը: Նվագելով պանդոկներում ու դղյակներում՝ նրանք լսել ու հավաքել են բազմաթիվ հետաքրքիր տեղեկություններ, որոնք հիմք դարձան նրանց հետագա հաջողությունների համար: Հետագայում եվրոպացի դարբինները վարձու մարդասպան են ուղարկում Անգլիա՝ գաղտնիքը առևանգողին սպանելու, բայց նրանք ճարպկորեն շրջանցում են վտանգները և օրեցօր հարստանում:
3.Փակագծում տրված բառերը դի´ր պահանջվող թվով:
Սպիտակ արագիլը (արագիլ) աշխարհում (աշխարհ) շատ տարածված թռչունն (թռչուն ) է:
Հայաստանում շատ է հանդիպում Եղեգնաձորի, Վայքի և Աշոցքի շրջանում (շրջան): Չվող թռչուններ(թռչուն) են՝ կտուցը և (կտուց) ու ոտքերը (ոտք)՝ վառ կարմիր: Բնակվում են զույգերով(զույգ) ու գաղութներով (գաղութ): բույնը (բույն) տեղադրում են շենքերի (շենք) տանիքներին (տանիք),մետաղյա կամ բետոնե բարձր սյուներինին (սյուն) և նման այլ տեղերում (տեղ): Մարդիկ (մարդ) սիրում են նրանց թռիչքի (թռիչք) հանգստությունը (հանգստություն), թևերի (թև) ու խոր թափահարումը(թափահարում):