9:00-ին մասնակցեցի ընդհանուր պարապունքին :
«Չանախ» և «Մարիաննա» կաթերով փորձ արեցինք :
Փորձը 1 . Վերձնում ենք կաթի 2 նմուշ , 3մլ , և ավելացնում ենք 6 մլ սպիրտ , այտպես ստուգում ենք , թե արդյոք կա ջուր կաթի մեջ : Եթե փաթիլներ է առաջանում , ուրեմն կաթի մեջ ջուր կա :
Փորձ 2 . Վերձնում ենք կաթի 2 նմուշ , 2մլ , և ավելացնում ենք 2 կաթիլ յոդ , եթե կաթ ստանում է մանուշակագույն կապույտին մոտ , ուրեմն կաթի մեջ կա օսլա :
Փորձ 3 . Վերձնում ենք կաթի 2 նմուշ , 3մլ , և ավելացնում ենք քացախաթթու , եթե սկսվում է անջատվել CO2 գազը , ապա կաթի մեջ կա սոդա :
Իսկ հետո մենք ցանեցինք բիբարը ճժհողի մեջ :
Դրանից հետո մենք փորձեցինք հասկանալ , թե մատանին ինչից է պատրաստված:
Նաև մենք իմացանք , որ 1 սմ խորանարդ նյութի զանգվածը տվյալ նյութի խտությունն է :
Մենք ունեինք 1սմ3 խորանարդներ , չգիտեինք , թե ինչ նյութից էին պատրաստված: Մենք կշռեցինք և իմացանք , որ մեկը կապարից էր , իսկ մյուսը պղնձից :
Քանի որ վաղը գնալու ենք Սահակ Սահակյանի թանգարան , մտանք այտ թանգարանը և ուսումնասիրեցինք , թե որտեղ է գտնվում :