Աշխատանք դասարանում
ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ
Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…
- Էլ. բառարանի օգնությամբ բացատրել բառերը՝ անծայր, ցնորք, լուսեղեն:
Անծայր-ծայր չունեցող,
ցնորք- երևակայական պատկեր տեսիլք,
լուսեղեն-լույսից բաղադրված բաղկացած, լուսավոր - Դուրս գրել և բացատրել փոխաբերաբար օգտագործված նախադասությունները:
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում:
Մոտեցած երկնից աստղերը պայծառ: - Ինչպես կբացատրես այս միտքը՝ Խաղաղ դաշտերը մութն է համբուրում;
Մութ գիշեր է և դաշտերում խավար է: - Ինչպիսին էին Շիրակի դաշտերը, նկարագրի՛ր ըստ բանաստեղծության:
Շիրակի դաշտերը յուրահատուկ հանգստություն խաղաղություն և գեղեցկություն ունեին: - Առանձնացրու բնության նկարագրության և հոգեվիճակ արտահայտող տողերը:
Բնություն-Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
Հոգեվիճակ-Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Վերհիշել Տերյանից անգիր սովորած բանաստեղծությունները կամ սովորել՝