Ֆիզիկա

Կրկնել,պատասխանները տեղադրել բլոգներում

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը: Դա նշանակում է բնություն:

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը: Բնության ընդհանուր օրենքների բացահայտելն է:

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան: Ֆիզիկան ուսումնասիրում է մեզ շրջապատող աշխարհը

4.քննարկել  ինչ է բնությունը:Մեզ շրջապատող աշխարհը՝ օդը , հողը, ջուրը, ծառը և այլն կոչվում է բնություն

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով: Բնության երևույթներն են քամին, անձրևը, կայծակը և այլն

6.ինչ է նյութը։ ֆիզիկական երևույթներ են՝ ջրի գոլորշիանալը, ապակու կոտրվելը և այլն

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները: Ֆիզիկական երևույթների տեսակներ են՝ մեխանիկական, ատոմային, ջրային և այլն

8.ինչ է ֆիզիկական մարմինը:

Բերեք օրինակներ:Ֆիզիկական մարմին է՝ փայտը, օդը, ջուրը և այլն

10.ինչ է մատերիան:Այն ամենը ինչը գոյություն ունի տիեզերքում կոչվում է մատերիա։

11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին: Բնության երեւույթների մասին գիտելիք ենք ձեռք բերում փորձերի եւ դիտումների միջոցով:

12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից:Ի տարբերություն դիտումների՝ փորձով կարելի է մի քանի անգամ ուսումնասիրել երեւույթն ու տարբեր չափումներ կատարել:

13Ինչ է վարկածը։Վարկածը ուսումնասիրվող երեւույթի մասին արված ենթադրությունն է:Ինչ է օրենքը։Օրենքները բացահայտում են բնության  տարբեր երեւույթների միջեւ կապերը, բացատրում դրանց պատճառները:

14..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:Չափել ֆիզիկական մեծությունը՝ նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր։

15.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք:Երկարության չափման միավորն է 1մ, ժամանակինը՝  1 վրկ, զանգվածը ՝ 1 կգ:

16․Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք:Երկարության չափման միավորն է 1մ, ժամանակինը՝  1 վրկ, զանգվածը ՝ 1 կգ:

17.Ինչ է չափիչ սարքի սանդղակ:Ֆիզիկայի և տեխնիկայի զարգացմանը զուգընթաց չափիչ սարքերը կատարելագործվել են և բարդացել: Ցանկացած չափիչ սարք ունի սանդղակ

18․Որն է չափիչ սարքի չափման սահմանը:Սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման:

19․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք:Երկու հարևան գծիկների միջև հեռավորությունը:
Չափիչ սարքի սանդղակի բաժանման արժեքը որոշելու համար անրաժեշտ է գտնել սանդղակի մոտակա այն երկու գծիկները որոնց կողին մեծության թվային արժեքներ են գրված,այն ու հետև մեծ արժեքից հանել փոքրը և ստացված թիվը բաժանել դրանց միջև եղաց բաժանումների թվին:

20.Ինչից է կախված չափման սխալը:Չափման սխալը կախված է բաժանման արժեքից:

21.Ինչն են անվանում մեխանիկական շարժում:Մեխանիկիական շարժում են կոչվում ժամանկի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ։

22.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին:Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը։

23.Ինչն են անվանում նյութական կետ:Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

24.Ինչն են անվանում շարժման հետագիծ:Մեծ բարձրությամբ թռչող ինքնաթիռը թողնում է տեսանելի հետք։ Այդ դեպքերում ասում են, որ դիտարկվող մարշինը շարժվում է որոշակի գծով, որն անվանում են մարմնի շարժման հետագիծ։

25.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ:Մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

26.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:Հետագիծը, դա այն գիծն է, որով տվյալ պահին մարմինը շարժվում է, իսկ անցած ճանապարհը դա, այդ հետագծի երկարության չափն է։

27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:Այն շարժումը, որի ընթացքում մարմինը հավասար ժամանակամիջոցներում անցնում է  հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:

28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը:Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ճանապարհի հարաբերությանն այն ճամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այդ ճանապարհը:

29.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում:Արագության չափման միավորներ են՝ 1 կմ/ժ, 1 մ/վ:

30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարը գտնելու համար, պետք է գտնել արագության և շարժման ժամանակի արտադրյալը:

Բանաձևը.
ճանապարը = արագություն · ժամանակամիջոց
S = V · t


Оставьте комментарий