Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում 

1.  Կազմի՛ր տրված ածականների գերադրական աստիճանը՝ վճիտ, շքեղ, չար, բարձր, թանկ, քաղցր, ուժեղ,  տաք, խոշոր, ազնիվ:

Վճիտ֊ավելի վճիտ, ամենավճիտ

Շքեղ֊ավելի շքեղ, ամենաշքեղ, շքեղագույն

Չար֊ավելի չար, ամենաչար, չարագույն

Բարձր֊ավելի բարձր, ամենաբարձր, բարձրագույն

Թանկ֊ավելի թանկ, ամենաթանկ

Քաղցր֊ավելի քաղցր, ամենաքաղցր

Ուժեղ֊ավելի ուժեղ, ամենաուժեղ

Տաք֊ավելի տաք, ամենատաք

Խոշոր֊ավելի խոշոր, ամենախոշոր, խոշորագույն

Ազնիվ֊ավելի ազնիվ, ամենազնիվ

2. Առանձնացրո՛ւ որակական և հարաբերական ածականները: Փայտե, մարդկային, արդար, շռայլ, խիզախ, լեռնային, մայրական, ամուր, բարձր, գեղեցիկ, շքեղ:

Որակականմարդկային,արդար,շռայլ,խիզախ,ամուր,բարձր,գեղեցիկ,շքեղ

Հարաբերականփայտե,մարդկայինմայրական,լեռնային

3. Գտի՛ր սխալ բառերը՝ լավագույն, գեղեցկագույն, ամենալավ, ամենաճիշտ, ամենալավագույնամենամեծագույն, վարդագույն:

5. Կազմի՛ր տվյալ ածականների բաղդատական և գերադրական աստիճանները՝ փ-արթամ, ծանր, խոշոր: 

փարթամ-Բաղդադրական-ավելի փարթամ, Գերադրական-ամենափարթամ: 

Ծանր- բաղդադրական-ավելիծանր, Գերադրական-ամենածանր:

Խոշոր- բաղդադրական-ավելիխոշոր, Գերադրական-ամենախոշոր:

4.Գրել տրված բառերի հոլովումները:

Աղջիկ—աղջկա
քաղաք—քաղաքի
սեր—սիրո
ձի—ձիու
գարուն—գարնան
կին—կնոջ
օր—օրվա
մահ—մահի
հայր—հոր
մայր—մոր
գինի—գինու
տուն—տան
անուն—անվան
գյուղ—գյուղի
ձուկ—ձկան

Կարդա՛ 

Ածականի տեսակները

Ածականները լինում են երկու տեսակ՝ որակական և հարաբերական: Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն՝ այնպիսի հատկանշի, որը հատուկ է տվյալ առարկային՝ անկախ ուրիշ առարկաներից: Օրինակ՝ պղտոր գետ, կանաչ տերև:

Որակական ածականները կարող  են արտահայտել նաև գործողության հատկանիշ: Օրինակ՝ բարձր գնահատել, խիզախ մարտնչել:

Որակական ածականների արտահայտած հատկությունները համեմատելի են, օրինակ՝ Արաքսն ավելի մեծ գետ է , քան Հրազդանը:

Հարաբերական ածականներն արտահայտում են մեկ առարկայի կապը, հարաբերությունը ուրիշ առարկաների հետ, օրինակ՝ փայտե ձի, լեռնային օդ:

Հարաբերական դերանունները սովորաբար ցույց են տալիս առարկայի ոչ համեմատելի հատկանիշ:

Որակական ածականի համեմատության աստիճաններ

Համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական, գերադրական: 

Դրական աստիճանը ածականի սովորական ձևն է:

Բաղդատական աստիճանը ցույց է տալիս տվյալ առարկայի առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի հատկության համեմատ: Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով պակաս, քիչ, նվազ, ավելի բառերը: Օրինակ՝ Սրանից ավելի գեղեցիկ անկյուն չես չէի կարող պատկերացնել:

Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկանիշի գերազանցությունը ուրիշ առարկաների նույն հատկանիշից: Կազմվում է ամենա-, ագույն, ամենից ածանցների միջոցով: Օրինակ՝ ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ, գեղեցկագույն:

Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ՝ օրինակ՝ ամայի, խուլ, բոբիկ և այլն: 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Սկզբից տասը- տասներկու  նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառա:  

Վերջապես ոտքիս մատներիս հպեցի գետնին, փորձեցի քայլ անել ու ընկա։ Փուչիկը ընկավ վրաս։ Ես այդպես մնացի մի որոշ ժամանակ՝ ձուլվելով երկրին, դառնալով նրա մի մասը։ Կամաց-կամաց ձայները սկսեցին մոտենալ։ Վերադարձի մելամաղձությունն ու ուրախությունը միախառնված էին ինչ-որ մեղմ ու խորը տխրության հետ։
Գետնից վեր կենալով՝ ես զգացի, որ կամքի ուժս վերադառնում է դեպի ինձ՝ օգնելով հաղթահարել դժվարությունները և փորձությունները: Գիշերվա մթության մեջ, աստղերի աշխարհով ու լռությամբ շրջապատված, ես զգացի խորը ներքին խաղաղություն։ Քամու մեջ մեղմորեն օրորվող օդապարիկը հիշեցնում էր, որ յուրաքանչյուր արկած է բերում իր փորձություններն ու ուրախությունները: Մտքերս թափառում էին տարածության անսահմանության մեջ՝ հանդիպելով անսահման հնարավորությունների ու անհայտ հորիզոնների։ Քանի որ հողն ավելի իրական էր դառնում ոտքերիս տակ, ես հասկացա իմ ուժն ու կարողությունը՝ հաղթահարելու խոչընդոտները: Աստղային երկնքի փայլը արտացոլվում էր աչքերիս մեջ՝ ինձ լցնելով տիեզերքի մեծության հանդեպ հիացմունքի զգացումով։ Դանդաղ, բայց հաստատ հասկացա, որ ամեն քայլ, թեկուզ անհաջող թվա, ինձ ավելի է մոտեցնում նպատակիս։ Հեռվից լսվում էր վայրի բնության ձայնը՝ հիշեցնելով, որ աշխարհն ապրում և շնչում է մեր շուրջը։ Ես նայեցի երկնքին և ժպտացի՝ իմանալով, որ իմ երազանքները սահմաններ չունեն և նրանք կշարունակեն թռչել օդապարիկի պես աստղային տարածության միջով։


Оставьте комментарий