
1. Ինչ էր ինդուլուգենցիան և ինչ նպատակի էր ծառայում:
Եկեղեցին Հռոմի պապի անունից հավատացյալներին ինդուլգենցիաներ՝ մեղքերի թողության շնորհագրեր էր վաճառում։ Ի՝նդուլգենցիա գնողը ազատվում էր բոլոր մեղքերից։
2. Երբ և որտեղ փակցվեցին Մարտին Լյութերի 95 դրույթները: Ինչի և ում դեմ էին ուղղված դրանք:
1517 թ․ Հոկտեմբերի 31-ից Գերմանիայի Վիտենբերգ քաղաքի Մայր տաճարի դռանը մի թուղթ փակցվեց։ Ի՝նդուլգենցիայի և Հռոմի պապի դեմ էին ուղղված դրանք:
3. Ովքեր ստացան բողոքական անվանումը և ինչու:
Լյութերականները ստացան բողոքական անվանումը։ Նրանգ բարեփոխումներ կատարեցին գերմանական կաթոլիկ եկեղեցում։ Դրանց արդյունքում Գերմանիայում առաջացավ բողոքական (լյութերական) եկեղեցի։
4․ Բացատրեք «Ում իշխանութունը, նրա էլ՝ հավատը» սկզբունքի իմաստը:
Այսինքն տվյալ տարածքի իշխանն էր որոշում իր հպատակների հավատը։
5. Ով և երբ հրապարակեց գեարագահության մասին օրենքը Անգլիայում:
Անգլիայում Հենրիխ VIII թագավորը 1534 թ․ հրապարակեց գերագահության մասին օրենքը։
6․ Ով էր Ժան Կալվինը և ինչ էր քարոզում:
Ֆրանսիայից Շվեյցարիա տեղափոխված ժան Կալվինը քարոզում էր, որ Աստված մարդկանց համար նախասահմաներ է կա՝մ փրկություն, կա՝մ փորձություն։
7․ Ինչ է Հակառեֆորմացիան: Երբ լույս տեսավ «Արգեկված գրքերի» առաջին ցուցակը:
Ռեֆորմացիոն շարժման հետևանքով կաթոլիկ երեղեցու միասնությունը տրոհվաց։ Այն պահպանելու համար վերջինս դիմեց հակաքայլերի, որոնք ստացան Հակառեֆորմացիա անվանումը։ 1559 թ․ լույս տեսավ <<Արգելված գրքերի>> առաջին ցուցակը։
8․ Ով էր Իգնատիոս Լոյոլան և ինչ հիմնեց:
Ռեֆորմացիայի դեմ պայքարում մեծ դեր խաղաց իսպանացի Իգնատիոս Լոյոլայի հիմնած <<Հիսուսի ընկերություն>> (Ճիզվիտներ) վանական նոր միաբանությունը։