Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում

Դերանուն
Դերանուն-անվան դեր կատարող
Խոսքում գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինում են անվան դեր կատարող բառերով՝ դերանուններով:
Դերանունները լինում են ութ տեսակ

  • անձնական
  • ցուցական
  • փոխադարձ
  • հարցական
  • հարաբերական
  • որոշյալ
  • անորոշ
  • ժխտական

Անձնական դերանուններ մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ՝ առանց դրանք անվանելու: 

Առաջին դեմք ՝ ես, ինքս,     մենք ինքներս

Երկրորդ դեմք՝ դու, ինքդ ,   դուք ինքներդ

Երրորդ դեմք՝ նա, ինքը,        նրանք, իրենք 

1. Ես ինքս եմ կազմել բոլոր այդ փաստաթղթերը: Ո՞րն է ընդգծված հատվածի դերը նախադասություն մեջ:

Երկու ձեր անունս հասկացնում են նախադասության իմաստը։

2. Հայտնի է, որ Դուք հարգարժան մարդ եք: Ինչո՞ւ է Դուքը մեծատառ գրված: 

Մեծատառ գրելը հարգանքի նշան է։

3. Դուրս գրե՛ք անձնական դերանունները՝ նշելով դեմքն ու թիվը: 

Կես ժամ անց ես (առաջին, եզակի) տնից դուրս եկա և քայլեցի ճանապարհով:
Երբ ես (առաջին, եզակի) ներս մտա բակ, նա (երրորդ, եզակի), պատշգամբում նստած, կարդում էր:
Մենք (առաջին, հոգնակի) լուռ առաջ քայլեցինք:
Նա (երրորդ, եզակի) առաջարկեց նստել:
Ես (առաջին, եզակի) լուռ էի, ոչինչ չունեի ասելու:
Քիչ անց մոտեցավ նա (երրորդ, եզակի):

4. Լրացրո՛ւ բաց թողնված անձնական դերանունները: 

Տղան կքներ մինչև առավոտ, եթե դրսից եկող աղմուկը չարթնացներ նրան

Մարդիկ գիշերային անձրևից հետո դեռ դուրս չէին եկել իրենց տներից: Նրանք շատ մրսկան են: 

Նրանք քայլում էին խիտ թավուտում: 

Քիչ հետո մենք գետափին էինք: 

Անձնական դերանունների հոլովումը:

Անձնական դերանունները և այլ դերանունների մի մասն ունեն առանձնահատուկ՝ գոյականից տարբերվող հոլովում: 

Ուղղական    ես   դու    նա       ինքը     մենք    դուք   նրանք    իրենք

Սեռական    իմ     քո     նրա     իր          մեր       ձեր     նրանց    իրենց 

Տրական     ինձ    քեզ    նրան   իրեն   մեզ       ձեզ     նրանց     իրենց 

Հայցական

Բացառական

Գործիական

Ներգոյական

5. Որեշել դերանունի պաշտոնը տվյալ նախադասություններում: 

Ես-ենթակա նախանձում եմ աղջկան: 

Հիմա տան տղամարդը դու ես-ստորոգյալ

6. Նախադասություններից առանձնացնել անձնական դերանունները, գրել դեմքը, թիվը, հոլովը: 

Դու միշտ սիրալիր ես:
դու(երկրորդ դեմք, եզակի) ուղղական
Իրեն ուղեկցիր քո սենյակ:
իրեն(երրորդ դեմք, եզակի) տրական
Ինձնից խորհուրդ հարցրու:
ինձնից(առաջին դեմք, եզակի) բացառական

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Ցուցական դերանուններ. մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, գործողության տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու:
1.Ընդգծի՛ր ցուցական դերանունները:

Դա առաջին գրադարանն է Հայաստանում:

Սա է իմ ասելիքը, ավելացնելու ոչինչ չունեմ:

-Ձեր ասած խանութը գտնվում է այստեղ՝ այս փողոցում:

Սա, դա, նա ցուցական դերանունները գործածվում են և՛ անձի, և՛ իրի փոխարեն:

Ցուցական դերանունների հոլովումը:

Ուղղական   սա     սրանք    դա      դրանք    նա    նրանք

Սեռական    սրա   սրանց    դրա    դրանց     նրա  նրանց

Տրական     սրան   սրանց   դրան  դրանց  նրան  նրանց

Հայցական     սրան   սրանց   դրան  դրանց  նրան  նրանց

Բացառական սրանից  սրանցից  դրանից  դրանցից  նրանից  նրանցից

Գործիական  սրանով  սրանցով  դրանով  դրանցով  նրանով  նրանցով

Ներգոյական  սրանում  սրանցում  դրանում  դրանցում  նրանում  նրանցում

Այլ ցուցական դերանուններ ՝ այս, այդ, այն, այստեղ, այդտեղ, այնտեղ….

Ցուցական դերանունները կազմությամբ լինում են պարզ, բարդ:

2. Նշել տրված ցուցական դերանունների կազմությունը՝  այսքան, սա, այսչափ, նույնտեղ, այն, դա, այսպես, այնտեղ,  այդ, սույն, մյուս, այնպիսի:

պարզ- սա, այն, դա, այդ, սույն, մյուս

բարդ- այսքան, այսչափ, նույնտեղ, այսպես, այնտեղ, այնպիսի

3. Սա ինձ համար ամբողջն է:  Գտի՛ր ենթական: Սա

Բնակարանի տերերը սրանք են: Գտի՛ր ստորոգյալը: Սրանք են


Оставьте комментарий