Կարդա՛ ,,Թմկաբերդի առումը,, պոեմն ամբողջությամբ։
1. Բացատրի՛ր բառերը՝կեռ — ծուռ, հորդորել — քաջալերել, շուք – շքեղություն, հանապազ – շարունակ, որոտալ – գոռալ, գոռ – ահեղ, պապանձվել – խոսել չկարողանալ, մրափել – քնել, չարագուշակ – աղետավոր, ահեղ – գոռ, դավ – դավադրություն, գահույք – արքայական գահ։
2. Առանձնացրո՛ւ Թաթուլին նկարագրող տողերը։
Դարձավ իր կըռվից իշխան Թաթուլը,
Դարձավ հաղթական իրեն զորքի հետ,
Սըրբեց, պատյանը դըրավ կեռ թուրը,
Ցնծության ձայնից դողաց Թըմկաբերդ։
3. Քո կարծիքը գրի՛ր տիրուհու դավաճանության, այնուհետև շահին տված պատասխանի վերաբերյալ։
Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…
4. Հեղինակն այս պոեմով ի՞նչ գաղափար է փոխանցում։
Հեղինակը ուզում էր մեզ ասել որ կյանքը կարող է լինել մեր հետ անարդար և արդար։