Գրականություն

Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՜տ, սրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
Եվ իմ սրտով արյունոտ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա…
Առաջադրանքներ
1. Քո կարծիքով այս բանաստեղծությամբ ինչ է ուզում ասել Չարենցը: Իմ կարծիքով Չարենցը պատմում է իր երիտասարդության սիրո մասին ով Չարենցի վրա ուշադրություն չէր դարձնում։
2. Բացատրի՛ր բառերը՝ հրանման-կրակի նման, տոթ-շոգ եղանակ, բոթ-վատ լուր:
3. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր մակդիրները: Ոսկի ամառ, հասած միրգ, արյունոտ սիրտ, հրանման ամառ, հրավառ ամառ։
4. Ի՞նչ բառերով է Չարենցը  ներկայացնում /ինչպիսի/ գարունը, ամառը, աշունը: Ոսկի ամառ, ոսկի  աշուն,հարազատ գարուն։
5. Ո՞ր տողն է կրկնվում, քո կարծիքով այդ կրկնությունը ի՞նչ է տալիս բանաստեղծությանը: Տողերի կրկնությունը տալիս է բանաստեղծությանը ավելի հմայիչ տեսքը։


Оставьте комментарий