Գրականություն

Աշխատանք դասարանում

Կարդում ենք Չարենց

Հնչում են օրերը, կանչում են,

Օրերը – կարմիր ու բոսոր.

Օրերը ղողանջ ու հնչյուն են,

Զնգում են՝ հրե ու հզոր:



Ու սիրտս զնգում է, զնգում է,

Թռչում է՝ կրակ է ու բոց.

Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,

Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…



Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,

Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.

Ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա –

Անդարձ է կարոտը երգիս:



Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն

Երգերս զնգան ու հնչեն

– Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը

Երգերս այս վառ ու հնչեղ…

Բացատրիր բառերը

բոսոր — դեղնին տվող կարմիր, ծիրանագույն
ղողանջ — մետաղյա կամ ապակյա առարկայի թրթռուն ձայն՝ հնչյուն:
հրե — կրակի, հրեղեն
հրկեզ —հրով կիզված՝ այրված
գալիք — ապագա
Օրերը կարմիր ու բոսոր — նկարագրիր օրեր (ժամանակներ), որ համապատասխանեն այս արտահայտությանը:

Խորը աշուն, երբ տերևները կարմիր, դեղին և թափված են:

Կարդա բանաստեղծությունն այնքան, մինչև զգաս տողերի ռիթմը: Ի՞նչ տրամադրություն կա այնտեղ:

Աշնանային տրամադրություն, երբ սպասում են օրերը արագ անցնեն և ցանկությունդ իրականանա:

Փորձ՛ր մեկնաբանել բանաստեղծությունը։


Оставьте комментарий