Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում

Որոշյալ դերանուններ՝ ամբողջ, ամեն, ամեն ինչ, ամենքը, բոլորը յուրաքանչյուրը, ողջը, համայն, ամենայն….

1. Դուրս գրի՛ր որոշյալ դերանունները, գրի՛ր հոլովը:
Աղջկա քնքուշ հոգին բոլորը-ուղղական գիտեն:
Ամենքից-բացառաական շատ նա էր սպասում դրան:
Յուրաքանչյուրն-ուղղական իր մասին էր մտածում:
Ամեն ոք-ուղղական աշխատում էր չխախտել լռությունը:
Խոսեցին ամեն ինչից-բացառական:

Անորոշ դերանուններ՝ ինչ-որ, ոմն, որևէ, ովևէ, մի քանիսը, այլ, ուրիշ, ոմն-ոմանք մի քանի…
2. Կազմի՛ր տրված անորոշ դերանունների սեռ. հոլովը՝ ուրիշի, մի քանիսի, այսինչի:
3. Գտի՛ր անորոշ դերանունները, որոշի՛ր պաշտոնը:
Ոմանք-ենթակա արդեն անուշ երազներ էին տեսնում:
Եվ ուրիշ է-ստորոգյալ կարոտս հիմա:
Իմ հոգում ինչ-որ-լրացում անհանգստություն կար:

Ուշադրություն դարձրո՛ւ ուղղագրությանը՝ ովևէ, երբևէ, որևէ, երբևիցե, որևիցե:

Ժխտական դերանուններ՝ ոչ ոք , ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:
4. Կետերի փոխարեն դի՛ր ժխտական դերանուններ:
Ժխորի մեջ ոչ մեկ ուշադրություն չէր դարձնում նրա վրա, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ տղայի սիրտը թրթռում էր:
Ամբողջը կավերեն, չի մնա…..:
Դեղին տերևն ընկավ քարին,…… շշուկ չլսվեց:
…… այնքան չի զարմանում, որքան այս մարդը:
Նա ….. ահ չուներ, բացի հորից:
Ամեն ինչ մոռացել է, ….. չի հետաքրքրվում, նույնիսկ թատրոնով:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Պարզի՛ր, թե Ա և Բ նախադասություններում ընդգծված դերանուններն ինչո՞վ են տարբերվում:

Ա. Որքա՞ն հարստություն է թաղվել ծովի խորքերում առաջին նավի խորտակման օրվանից:

Բ.Ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե որքա՞ն հարստություն է թաղվել ծովի խորքերում առաջին նավի խորտակման օրվանից:

Ա. Ե՞րբ են ձկները խավիար դնում:

Բ. Ուզում եմ պարզել, թե ե՞րբ են ձկները խավիար դնում:  

Ա. Խեցու մեջ մարգարիտն ինչպե՞ս է  գոյանում:

Բ.Ես նոր եմ իմացել,թե խեցու մեջ մարգարիտն ինչպե´ս է գոյանում:


2.Կետերը փոխարինի՛ր տրված դերանուններով: Ուշադրություն դարձրո՛ւ կետադրությանը:

Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:

….է ջուր հավաքվում այս փոսում:

Ինձ հետաքրքրում է, թե …է  ջուր հավաքվում այս փոսում:

…պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտեն, թե …  պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
…պետք է վերականգնի հատված անտառները:
Ձեզ հարց տվե՞լ եք, թե …պետք է վերականգնի հատված անտառները:
…Ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում են, թե ….ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:
…այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ցո՛ւյց  տուր տեսնեմ , թե … .այդպես գրավեց  քո ուշադրությունը:
… ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛, թե … ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:


Оставьте комментарий