Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում

1. Դերբայները դարձրո՛ւ բայեր:

Օրինակ`

Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:

Ա. Սլացող մեքենա-մեքենա , որը սլանում է, արևի շուրջը պտտվող մեքենա-մեքենա, որը պտտվում է արևի շուրջը, թունելից դուրս եկող գնացք-գնացք, որը դուս է գալիս թունելից, պատրաստակամորեն հորը մտնող երեխա, փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ-մարդիկ, որոնք աշխատում են փոշու ու մրի մեջ:

Բ. Ընկած գրիչ-գրիչ,որը ընկել է, մոռացված երգ-երգ, որը մոռացվել է, թիթեռի հետևից ընկած երեխա-երեխա, որը ընկել է թիթեռի հետևից, արձակված ու կախված վարագույր-վարագույր, որը արձակվել և կախվել է, լուծված խնդիր-խնդիր, որը լուծվել է, գիշերվա անձրևից խոնավացած օդ-օդ, որը գիշերվա անձրևից խոնավացել է:

2. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):

Նրա… երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:

Գետափին՝ զով ծառերի ստվերում… ,հիշում էր իր անապատը, խանձված ավազը:

Կարտոֆիլի արտում … բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝… հեռու մի դաշտում:

3. . Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

Քանի՛ տարի … մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ … այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ … ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

Այստեղ … ուրիշ ելք չունեմ:
Դու երկար … այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Մասնակցել Մայրենի լեզվի ֆլեշմոբին։ 


Оставьте комментарий