Գործնական քերականություն

1. Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր:

Լսել, բարձրանալ, հեռանալ:

Լսել-լսելուց, լսելով
Այդ լուրը լսելուց հետո անաղմուկ դուրս եկա սենյակից։
Եվ ինձ լսելով՝ կարող են ասել. «Գժվե՞լ է, ի՜նչ է». (Պ․Սևակ)

բարձրանալ-բարձրանալուց, բարձրանալով
Լեռը բարձրանալուց առաջ նախաճաշեցինք նրա ստորոտին։
Օդանավը վերև բարձրանալով՝ անհետացավ ամպերի մեջ։

հեռանալ-հեռանալուց, հեռանալով։
Ընկերոջս հեռանալուց հետո շատ տխրեցի։
Այդ հարցը չի լուծվի նախագահի հեռանալով։

2. Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:

Երգելու ժամանակ ձայնը գլուխն էրգցում: (երգել- ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախից: (վախենալ-ինչի՞ց)
Թեյը տանելուց թափեց: (տանել-ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)

Մեղր լցնելուց մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)

3. Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:

Այդ նամակը կարդալու ժամանակ նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)

Ամբողջը երեկո կարդալուց  հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց) 
Այդ տունը կարդալով սպասում էր որդու վերադարձին:  (կարդալ -ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել -ինչի՞ց)
Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելով: (լսել -ինչի՞ց)
Իրիկնապահին տուն դառնալուց մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ -ինչի՞ց)
Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր:  (հիվանդանալ -ինչի՞ց)
Հիվանդանալուց միշտ էլ նիհարում է:  (հիվանդանալ -ե՞րբ)


Оставьте комментарий