Կենսաբանություն

  1. Համացանցից գտնել  10 հետաքրքիր փաստեր սողունների մասին։

Աշխարհում գոյություն ունի սողունների ավելի քան 8000 տեսակ: Նրանք բնակվում եմ յուրաքանչյուր մայրցամաքում, բայցի Անտարկտիկայից (այնտեղ չափազանց ցուրտ է):

2.       Օձը տեղաշարժվում է հողին հենելով փորի վրա եղած թեփուկները, որոնց վրա ներսից տարբեր թեքությամբ ճնշում են կողոսկրերի ծայրերը: Եթե թեփուկները հենարան չունենան, օձը չի կարողանա շարժվել: Օրինակ նա կարող է արագ բարձրանալ ծառն ի վեր, սակայն ապակե մակերևույթին օձն անօգնական է:

3.       Օձերի   մաշկածածկույթի   տակ   կա   մի   շերտ`  միջնաշերտ,  որը   դատարկ  տարածություն   է   և   կատարում   է   ջերմամեկուսիչ   օդային   բարձիկի   դեր, երբ  նրանք   հպվում  են  շիկացած  քարերին:

4.       Կոկորդիլոսի երախից ազատվելու համար պետք է բթամատերով ուժգին սեղմել նրա աչքերի վրա:

5.       Քամելեոնի լեզուն կրկնակի երկար է նրա մարմնից:

6.       Կոմոդո հսկայական մողեսները հարձակվում են անգամ եղջերուի և վարազի վրա:

7.       Օձը կարող է 3 տարի քնել:

8.       Հնում կրիայի պատյանից սանր են պատրաստել:

9.       Կրիաներն ապրում են բոլոր մայրցամաքներում և բոլոր եղանակային պայմաններում, թեև ցուրտ այնքան էլ չեն սիրում:

10.   Կան շատ փոքրիկ կրիաներ (մարմնի երկարությունը՝ 7.5 սմ, քաշը՝ 50 գ), կան և բավական մեծերը (մարմնի երկարությունը՝ 254 սմ, քաշը՝ 600 կգ):

  1. Հայաստանում տարածված ի՞նչ սողուններ են ձեզ հայտնի, ներկայացնել մի քանի օրինակ։

Հայաստանում հանդիպում են սողունների 57 տեսակ, որոնցից 3 տեսակի՝ կրիա, 26 տեսակի՝ մողես, 28 տեսակի՝ օձ։

  1. Ներկայացնել սողունների բազմացումը

Սողունների բեղմնավորումը և զարգացումը կապված չէ ջրային միջավայրի հետ:Սողունների բեղմնավորումը ներքին է:Սողունները դնում են խոշոր ձվեր: Զարգացումն ուղղակի է, առանց կերպարանափոխության:


Оставьте комментарий