1. Եվրոպացիներն ինչու սկսեցին փնտրել դեպի Հնդկաստան տանող ծովային ուղիներ:
Թուքական նվաճումների պատճառով դեպի Արևելք տանող ճանապարհները վտանքվել էին եվրոպացիները սկսեցին փնտրել դեպի Հնդկաստան տանող ծովային ուղիներ:
2. Ներկայացրեք Աշխարհագրական մեծ հայտնագործությունների նախադրյալները:
.Զարգացավ ապրանքային արտադրությունը, և ապրանքների իրացման նոր շուկաներ։
.Անշեղորեն աճեց ոսկու, արծաթի և թանկարժեք քարերի պահանջարկը, որոնք և՛ առևտրի, և՛ հարստանալու միջոց էին։
.Հաստատվեց Երկրի գնդաձևությունը, և իրատեսական դարձավ արևմուտքով Հնդկաստան հասնելը, որտեղ, եվրոպացիների պատկերացմամբ, անսահման հարստություն կար։
.Կատարելագործվեցին ծովային քարտեզներն ու կողմնացույցը, կառուցվեցին հարմարավետ առագաստանավեր, երկարատև նավարկություններ իրականացնելու համար։
3. Երբ է Կոլումբոսը հայտնաբերել Ամերիկան: Ում անունով է կոչվել այն, ինչու:
1492 թ․ Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Ամերիկան։
Իտալացի Ամերիգո Վեսպունչին առաջինը կռահեց, որ գտնված տարածքը Հնդկաստանը չէ։ Նրա անունով էլ կոչվեց Ամերիկա։
4. 1498թ. ով և ծովային ինչ ուղի հայտնագործեց:
1498 թ․ պորտուգալացի Վասկո դա Գամայի արշավախումբը, շրջանցելով Աֆրիկան, հայտնագործեց Հնդկաստան տանող ծովային ճանապարհը։
5. Ով էր գլխավորում շուրջերկրյա առաջին ճանապարհորդությունը:
1519-1521 թթ․ Ֆերնան Մագելանի արշավախումբը կատարեց ծովային առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։
6. Ինչ անուն տվեց տեղբնիկներին Կոլումբոսը, ինչու:
Կոլումբոսը, կարծելով, թե հայտնագործել է Հնդկաստանը, նրանց անվանեց հնդկացիներ։
7. Ացտեկների պետությունը երբ է ստեղծվել և որ տարածքում: Ում գլխավորությամբ են իսպանացիները գրավել Մեքսիկան:
Ացտեկներն XV դարում ստեղծվելեն Մեքսիկայի կենտրոնական և արևմտյան շրջաններում։
1519 թ․ իսպանական նվաճողները Ֆերնան Կորտեսի գլխավորությամբ մտան Մեքսիկա և 2 տարում գրավեցին։
8. Որտեղ էին՝ ա) մայաների քաղաք- պետությունները, բ) Ինկերի պետությունը:
ա/Մայաները Մեքսիկայի հարավում էին
բ/Ինկերի պետությունը ժամանակակից Պերուի և Բոլիվիայի լեռնային շրջաններում
9. Իսպանացի կոնկիստադորները երվժբ են գրավել ինկերի պետությունը:
1532-1536 թթ․ իսպանական կոնկիստադորները Ֆրանսիսկո Պիսարոյի գլխավորությամբ գրավեցին ինկերի պետությունը։
10. Ինչ նշանակություն է ունեցել Աշխարհագրական մեծ հայտնագործությունները:
Աշխարհագրական մեծ հայտնագործությունների շնորհիվ եվրոպացիները մուտք գործեցին Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա և այլ տարածքներ։ Տարբեր աշխարհամասերի միջև սկսեցին ձևավորվել տնտեսական, քաղաքական, մշակույթային և այլ հարաբերություններ։ Այս հայտնագործությունները կապող օղակ դարձան միջին և նոր դարերի միջև։