Տանը կատարել ․Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I >>-ից էջ51-ից 54 խնդիրները։
Տարբերակ 1
I. (1) Ինչի՞ց է կախված մարմնի վրա ազդող ուժի արդյունքը.
Մարմնի վրա ազդող ուժի արդյունքը կախված է ազդող ուժի մոդուլից և մակերևույթի մակերեսից, որի վրա ուղղահայաց ազդում է ուժը: Պատասխան 1
II. (1) ճնշում անվանում են այն մեծությունը, որը հավասար է.
Ճնշում անվանում են այն մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին: Պատասխան՝ 2
III. (3) Կոմբայների, սերմնացանների և այլ գյուղատնտեսական մեքանաների անիվները պատրաստում են լայն անվագոտիներով, որպեսզի ճնշումը …, քանի որ որքան … հենման մակերեսը, այքան … ճնշումը:
Կոմբայների, սերմնացանների և այլ գյուղատնտեսական մեքանաների անիվները պատրաստում են լայն անվագոտիներով, որպեսզի ճնշումը փոքրացնեն, քանի որ որքան մեծ է հենման մակերեսը, այքան փոքր է ճնշումը: Պատասխան՝ 2
IV. (2) Ո՞ր դեպքում չորսուն կառաջացնի մեծ ճնշում.

Չորսուն կառաջացնի մեծ ճնշում առաջին դեպքում քանի որ ամենափոքր մակերեսն է: Պատասխան՝ 1
V. (5) 54 կՆ կշռով թրթուրավոր տրակտորը միջին հաշվով առաջացնում է 40000 Պա ճնշում: Որոշե՛ք թրթուրների հենման մակերեսը.
p = 40000 Պա
P = 54 կՆ = 54000 Ն
_______
S – ?
_______
S = P/p = 54000 Ն/40000 Պա = 1,35 մ²
Պատասխան՝ 2
Տարբերակ 2
I. (2) 60000 Ն կշռով թրթուրավոր տրակտորը ունի երկու թրթուրների 1,5 մ² ընդհանուր հենման մակերես: Որոշե՛ք տրակտորի ճնշումը գետնի վրա:
F = 60000 Ն
S = 1,5 մ²
_______
p – ?
_______
p = F/S = 60000 Ն/1,5 մ² = 40000 Պա
Պատասխան՝ 4
II. (2) Շշի մեջ, որը փակված է ծորակ ունեցող խցանով, գազ մղեցին և ծորակը փակեցին: Նո՞ւյն ճնշմանը կենթարկվեն շշի հատակը և պատերի տարբեր մասերը:
Գազի ճնշումը շշի ցանկացած տեղում նույնն է:
Պատասխան՝ 1
III. (2) Կտրող գործիքները սրում են այն բանի համար, որպեսզի … ճնշումը, քանի որ ինչքան … հենման մակերեսը, այնքան … ճնշումը:
Կտրող գործիքները սրում են այն բանի համար, որպեսզի մեծացնեն ճնշումը, քանի որ ինչքան փոքր է հենման մակերեսը, այնքան մեծ է ճնշումը.
Պատասխան՝ 3
IV. (2) Մարմինը ո՞ր դիրքում է առաջացնում ավելի մեծ ճնշում.

Մարմինը կառաջացնի մեծ ճնշում երկրորդ դեպքում:
Պատասխան՝ 2
V. (5) Գրանիտե սալիկը դրված է գետնին իր այն նիստով, որի երկարությունը 1,2 մ է, իսկ լայնությունը՝ 0,8 մ: Որոշեք սալիկի ճնշումը գետնի վրա, եթե նրա զանգվածը 480 կգ է:
m = 480 կգ
l = 1,2 մ
b = 0,8 մ
_______
p – ?
_______
F = mg = 480 կգ · 9,8 Ն/կգ ժ = 4704 Ն
S = 1,2 մ · 0,8 մ = 0,96 մ²
p = F/S = 4704 Ն/0,96 մ² = 4900 Պա ≈ 5000 Պա
Պատասխան՝ 4
Տարբերակ 3
I. (1) Ի՞նչ միավորներով են չափում ճնշումը:
Ճնշումը չափում են 1 Պա, 1 հՊա, 1 կՊա միավորներով:
Պատասխան՝ 2
II. (1) Բանաձևերում ճնշումը նշանակում են … տառով, ուժը … ով,
մակերեսը՝ … ով:
Բանաձևերում ճնշումը նշանակում են p տառով, ուժը F ով, մակերեսը՝ S ով.
Պատասխան՝ 3
III. (2) Շենքի պատերը կառուցում են լայն հիմքի վրա, որպեսզի … ճնշումը, քանի որ ինչքան … մակերեսը, այնքան … ճնշումը:
Շենքի պատերը կառուցում են լայն հիմքի վրա, որպեսզի փոքրացնեն ճնշումը, քանի որ ինչքան մեծ է մակերեսը, այնքան փոքր է ճնշումը.
Պատասխան՝ 2
IV. (2) Ո՞ր դիրքում չորսուն կգործադրի ամենափոքր ճնշումը.

Չորսուն կգործադրի ամենափոքր ճնշումը երրորդ դեպքում:
Պատասխան՝ 3
V. (5) Հաշվե՛ք մարզանավի 60 մ² մակերեսով առագաստի վրա ազդող ուժը, եթե օդի ճնշումը 80 Պա է:
p = 80 Պա
S = 60 մ²
_______
F – ?
_______
F = pS = 80 Պա · 60 մ² = 4800 Ն
Պատասխան՝ 4
Տարբերակ 4
I. (1) 14000 Ն կշիռ ունեցող հաստոցը ունի 2 մ² հենման մակերես: Հաշվե՛ք հաստոցի ճնշումը հիմքի վրա:
F = 14000 Ն
S = 2 մ²
_______
p – ?
_______
p = F/S = 14000 Ն/2 մ² = 7000 Պա
Պատասխան՝ 1
II. (1) Որպես ճնշման միավոր ընդունում են այն ճնշումը, որը գործադրում է.
Որպես ճնշման միավոր ընդունում են այն ճնշումը, որը գործադրում է 1 Ն ուժը 1 մ² վրա:
Պատասխան՝ 1
III. (3) Եթե մարդու ոտքերի տակ ջրամբարի սառույցը կոտրվում է, ապա մոտենալ չի կարելի: Նրան փրկելու համար պետք է նետել տախտակ կամ երկար ձող: Հենվելով դրանց վրա` նա կարող է դուրս գալ ջրից և անցնել սառույցի վրայով: Տախտակին կամ ձողին հենվելը թույլ է տալիս … ճնշումը, քանի որ այդ դեպքում հենման մակերեսը … իսկ ճնշումը …:
Տախտակին կամ ձողին հենվելը թույլ է տալիս փոքրացնել ճնշումը, քանի որ այդ դեպքում հենման մակերեսը մեծ է իսկ ճնշումը փոքր է:
Պատասխան՝ 5
IV. (2) Ո՞ր դիրքում է մարմինը առաջացնում նվազագույն ճնշում.

Մարմինը կառաջացնի նվազագույն ճնշում երրորդ դեպքում:
Պատասխան՝ 3
V. (5) 0,96 կՆ կշիռ ունեցող արկղը ունի 0,2 մ² հենման մակերես: Հաշվե՛ք արկղի ճնշումը հիմքի վրա:
F = 0,96 կՆ = 960 Ն
S = 0,2 մ²
_______
p – ?
_______
p = F/S = 960 Ն/0,2 մ² = 4800 Պա
Պատասխան՝ 4