Գործնական քերականություն

1.Սխալ կազմած պատճառական ձևերը գտի`ր և ուղղի՛ր:


    Առավոտից իրիկուն, հետո էլ նորից մինչև առավոտ աշխատել է տալիս, մինչև որ մշակն էլ չի դիմանում: Զգացրեց, որ ինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը:
    Մեզ այսքան սպասել տվեց, ինքն իր համար ման է գալիս:
    – Հասկանալ կտամ, թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա:
    Երբ բոլոր ընդդիմախոսներին լռեցրեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել:

    2.Ընդգծված բառերը դարձրո՛ւ ժխտական։

       Մի ժամանակ բոլորն ուզում էին այստեղ գալ հանգստանալու:

       Մի ժամանակ ոչ մեկը չէր ուզում այստեղ գալ հանգստանալու:
      Բոլորը լրջորեն վերաբերվեցին այդ առաջարկին:

      Ոչ ոքլրջորեն վերաբերվեց այդ առաջարկին:
      Ինչ-որ մեկը համառորեն թակում էր ձեր դուռը:

      Ոչ մեկ համառորեն չէր թակում ձեր դուռը:
      Երկրում դեռ հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր կան:

      Երկրում արդեն հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր չկան:
      Դիմորդը բոլոր հարցերին պատասխանեց:

      Դիմորդը ոչ մի հարցի չպատասխանեց:

      3․ Ժխտական նախադասությունները դրակա՛ն դարձրու :

      Ոչ մեկը չի հասկանում իմ ցավը:

      Բոլորը հասկանում են իմ ցավը:

      Ոչինչ ավելի վատ չէ, քան մենակությունը:

      Ամեն ինչ ավելի լավ է, քան մենակությունը:
      Ոչինչ չխնդրեց օտարության մեջ գտնվող հորից:

      Ամեն ինչ խնդրեց օտարության մեջ գտնվող հորից:
      Ոչ մի բան չի կարող փչացնել նրա բարձր տրամադրությունը:

      Ամեն մի բան կարող է փչացնել նրա բարձր տրամադրությունը:
      Այդ ընթացքում ոչ ոք չեկավ:

      Այդ ընթացքում բոլորը եկան:
      Ոչինչ չէր խանգարում գիշերային անդորրը:

      Ամեն ինչ խանգարում էր գիշերային անդորրը:

      Լրացուցիչ աշխատանք (տանը)

      1.Տրված ժխտական նախադասությունները  շարունակի՛ր՝  քանի ձևով հնարավոր է: Ամեն անգամ շեշտը դի´ր այն բառի վրա, որին վերաբերում է ժխտումը:

        Օրինակ`

        Գյուղատնտեսությո՛ւնը չափազանց դանդաղ չի զարգանում, այլ արդյունաբերության մյուս ճյուղերը: Գյուղատնտեսությունը չափազանց դանդաղ չի զարգանում, այլ ընդամենը մի քիչ է հետ ընկնում: Գյուղատնտեսությունը չափազանց դանդա՛ղ չի զարգանում, այլ նույնիսկ առաջ է ընկել:
        Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում, այլ կատարում են տարբեր գործեր:

        Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում, այլ մի փոքր իրար նման են անում:

        Բոլոր արհեստանոցները նույն գործը չեն անում, այլ տարբեր արհեստներ են անում:
        Ես չեմ տեսել տոթակեզ անապատը, այլ լսել եմ դրա մասին:

        Ես չեմ տեսել տոթակեզ անապատը, այլ կարդացել եմ դրա մասին:

        Ես չեմ տեսել տոթակեզ անապատը, այլ պատկերացրել եմ այն:

        Արքիմեդը ջրավազանում իր ամենանշանավոր օրենքը չհայտնագործեց, այլ հայտնագործեց այն լոգանքի ժամանակ:

        Արքիմեդը ջրավազանում իր ամենանշանավոր օրենքը չհայտնագործեց, այլ ցամաքում հայտնագործեց:

        2. Տրված  նախադասությունները  համեմատի՛ր և հարցով գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ի´նչ է կարևորված (ուշադրությո՛ն դարձրու շեշտված բառերին):

        Ջրային բույսե՛րն են կազմում երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ իննսուն տոկոսը:
        Ջրային բույսերը երկրագնդի ամբողջ բուսակա՛ն թագավորության իննսուն տոկոսն են կազմում:
        Երկրագնդի՛ ամբողջ թագավորության մոտ իննսուն տոկոսն  են կազմում ջրային բույսերը:
        Երկրագնդի ամբողջ բուսական թագավորության մոտ իննսո՛ւն տոկոսը ջրային բույսերն են կազմում:


        Оставьте комментарий