Իմ դասարան

Ձեր դասարանի մասին պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛րԱյնպես արա՛որ տրված հարցերի պատասխաններն էլ պատմությանդ մեջ լինեն.

ա) ինչպիսի՞ մարդկանց խումբ է,
բ) ինչո՞վ եք իրար նման,
գ) ինչո՞վ եք տարբերվում,
դ) ի՞նչն է ձեզ կապում:

Մեր դասարանը մի քիչ անհասկանալի դասարան է բոլոր իմաստներով: Մեր դասարանում կարող եք տեսնել մի քանի խումբ, ամենախելացիներ, գժվածներ, մարդիկ ովքեր փորձում են սովորել, բայց իրենց մոտ դա չի ստացվում, իմ ըկերների խումբը, անիմեշնիկները և խումբ ում անուն ես չկարողացա մտածել: Մեր դասարանը բաղկացած է 34 հոգուց, որից մի քանի հոգի հեռավար ուսուցման են և մեր ընդհանուր հետաքրքրությունները իրար նման չեն, բայց կան բացառություններ օրինակ Ալեքս, Ստեփան, Ավետ կամ Մանվել և Աղաս: Ամեն մեկը ունի իր նախասիրությունները և ամեն մեկը տարբերվում են իրարից բնավորությամբ, վարքով և այլն: Կարծես այսպիսի դասարանում կապ չի կարող լինել, բայց իմ կարծիքով մեզ միացնում է մի խաղ, որի անունն է BRAWL STARS, լինում է որ մեր դասարանը իրար հետ խաղում է, բայց դա շատ հազվադեպ է լինում:


Оставьте комментарий