Բազմանկյուն կոչվում է պարզ փակ բեկյալից և նրանով սահմանափակված տիրույթից բաղկացած պատկերը:
Բեկյալի հանգույցները կոչվում են բազմանկյան գագաթներ, իսկ օղերը՝ կողմեր:
Երկու ոչ հարևան գագաթները (որոնք չեն գտնվում նույն կողմի վրա) միացնող հատվածը կոչվում է բազմանկյան անկյունագիծ:


A, B, C, D, E՝ գագաթներ,
AB, BC, CD, DE, AE՝ կողմեր,
AC, AD, BE, BD, CE՝ անկյունագծեր:
Յուրաքանչյուր քազմանկյուն հարթությունը բաժանում է երկու մասի, որոնցից մեկը կոչվում է բազմանկյան ներքին տիրույթ, իսկ երկրորդը՝ արտաքին տիրույթ:
Ուռուցիկ բազմանկյուն․
Բազմանկյունը կոչվում է ուռուցիկ, եթե այն ընկած է իր ցանկացած երկու հարևան գագաթներով անցնող ուղղի մի կողմում։
ABCDE հնգանկյունը ուռուցիկ է:

Ուռուցիկ n-անկյան անկյունների գումարը 180°⋅(n−2) է:
Օրինակ՝
Հաշվենք տասնմեկանկյան անկյունների գումարը:
Կիրառելով բանաձևը, ստանում ենք՝
180°⋅(n−2)=180°⋅(11−2)=180°⋅9=1620°
Կանոնավոր բազմանկյուններ․
Այն ուռուցիկ բազմանկյունը, որի բոլոր կողմերը և անկյունները հավասար են, կոչվում է կանոնավոր բազմանկյուն:
Կանոնավոր եռանկյունը հավասարակողմ եռանկյունն է:
Կանոնավոր քառանկյունը քառակուսին է:
Քառանկյուններ․
Բազմանկյունը կոչվում է քառանկյուն, եթե այն ունի 4 կողմ:
Քառանկյունն ունի 4 կողմ, 4 գագաթ, 4 անկյուն, 2 անկյունագիծ: Քառանկյան ոչ կից կողմերը կոչվում են հանդիպակաց:
Ուռուցիկ բազմանկյան անկյունների գումարի բանաձևի մեջ n-ի փոխարեն 4 տեղադրելով, ստանում ենք հետևյալ պնդումը:
Ուռուցիկ քառանկյան անկյունների գումարը հավասար է 360°-ի:
Առաջադրանքներ․
1)Քառանկյան կողմերը հարաբերում են, ինչպես 3:4:5:7: Գտե՛ք քառանկյան կողմերը, եթե պարագիծը 380սմ է։
3x+4x+5x+7x=380
19x=380
x=20
3x=60 սմ
4x=80 սմ
5x=100 սմ
7x=140 սմ
Կողմեր, 60 սմ, 80 սմ, 100 սմ, 140 սմ:
2)ABCD ուռուցիկ քառանկյունում <A = 20o , <B = 90o, իսկ C անկյունը 30օ-ով մեծ է D անկյունից։ Գտե՛ք <C-ն և <D-ն։
360-90-20=250
250:2=125
∠d=125-30=95
∠c=125+30=155
3)Քանի՞ կողմ ունի ուռուցիկ բազմանկյունը, եթե նրա անկյունների գումարը 540o է։
540:180=3
4)Գտե’ք ուռուցիկ քառանկյան անկյունները, եթե դրանցից մեկը մյուսներից մեծ է համապատասխանաբար 10o-ով, 20o-ով , 30o-ով։
130, 120, 110, 140.
5)Գտե’ք ուռուցիկ հնգանկյան անկյունները, եթե դրանք համեմատական են 5, 6, 4, 6, 6 թվերին։
Ուռուցիկ հնգանկյան անկյունները լինում են՝
Պատասխան 90°, 108°, 72°, 108°, 108°.
Լրացուցիչ աշխատանք (տանը).
1)Գտե՛ք ABCD քառանկյան պարագիծը, եթե AB=12սմ, BC=21սմ, CD=14սմ, AD=15սմ։
12+21+14+15=62
2)Հնգանկյան կողմերը հարաբերում են, ինչպես 2:3:5:7:8: Գտե՛ք հնգանկյան պարագիծը, եթե դրա ամենամեծ կողմը 16սմ է։
16:8=2
2×2=4
2×3=6
2×5=10
2×7=14
16+14+10+6+4=50
3)Գտե՛ք ուռուցիկ քառանկյան անկյունները, եթե դրանք համեմատական են 1, 2, 4, 5 թվերին։
Անկյունները լինում են հետևյալը՝
x = 30
- 30
- 60
- 120
- 150
Պատասխան 30°, 60°, 120°, 150°.