ԱՆՀԱՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

  • Վերնագիր-Շարադրություններ
  • Ժամանակահատված-Շուրջտարյա
  • Նպատակ-Ավելի լավ կարողանալ շարադրել մտքերը և իմանալ կետադրությունը, ուղղագրություն
  • ընթացք․ ի՞նչ է իրենից ներկայացնում նախագիծը, ինչպե՞ս պետք է իրականացվի,

13.09.2024 <<ԱՈՒՌՈԳԵՆՏ-660>> Մաս 1

Ծիր Կաթինի եզրին, որտեղ աստղերը սովորականից ավելի թույլ են փայլում, լքված տիեզերանավ էր շարժվում, որի անունը Ալֆա 7 էր: Նրա համակարգերը վաղուց շարքից դուրս էին եկել, և միայն վթարային լամպերից լույսի հազվագյուտ շողերն էին աշխուժացնում խավարը:

Գիտնական Մարկը փոքրուց սիրում էր տիեզերքը: Նա համոզված էր, որ մարդիկ տիեզերքում միայնակ չեն, և կգա մի օր, երբ ինքը կհանդիպի խելացի էակների, չէ որ նա մանկուց լսել է պատմություններ մարդկանց և այլ խելացի էակների բարեկամության մասին: Նրա լսած պատմություններում այլմոլորակայինները օգնում էին մարդկանց, ցույց էին տալիս զարմանահրաշ տեխնոլոգիաներ և սովորեցնում դրանցից օգտվել, բայց բոլոր պատմությունները անհասկանալիորեն վերջանում էին այդ էակների անհետացմամբ: Ու՞ր կորան նրանք: Ինչու՞ թողեցին մարդկանց: Այդ հարցերը միշտ ուղեկցում էին Մարկին: Եվ հիմա նա, իր սեփական ձեռքերով հավաքված տիեզերանավով հարյուրավոր տոննա վառելիք չափսոսալով, հասել էր գալակտիկայի ծայրը, որպեսզի փորձի գտնել իր հարցերի պատասխանները: Սկսելով իր ճամփորդությունը՝ նա չէր էլ կարող պատկերացնել, որ գալակտիկայի եզրին կգտնի լքված տիեզերանավ: Բարեբախտաբար նա կարողանում է մտնել լքված տիեզերանավի մեջ: Շրջելով Ալֆա 7-ով՝ սենյակներից մեկում գիտնական Մարկը հայտնաբերեց տարօրինակ մի արտեֆակտ՝ գունդ, որը փայլում էր մուգ, պայծառ կապույտ լույսով: Քանի որ հետաքրքրությունը ավելին էր քան վախը, մի քանի վայրկյան շփոթված կանգնելուց հետո նա դիպավ դրան, գունդը սկսեց ցնցվել, և հայտնվեց  կապույտ գույնի հոլոգրամա: Մարկը տարակուսելով նայեց այդ հոլոգրամին, և այն խոսեց նրա հետ. -Բարի գալուստ, ճամփո՛րդ ես քեզ վաղուց էի սպասում, տիեզերքը փրկելու ժամանակն է, քանի դեռ շատ ուշ չէ և իմ մարտկոցները դեռ ունեն մի քիչ հզորություն, մենք միանգամից տեղափոխվում ենք 660 թվականի սեպտեմբեր, որտեղ մարդիկ և այլ խելացի և զարմանահրաշ էակներ դեռ ընկերներ էին:
 –Մմմ, այո՛, քո հեքիաթները հետաքրքիր են:
–Օօ, ոչ՛, սա հեքիաթ չէ, սա իրական է: Ամեն ինչ կարող էր այլ կերպ շարունակվել, եթե այլմոլորակայիններից մեկը՝ Նարիկը, չորոշեր իշխել մարդկանց: Նրան հանգիստ չէր տալիս այն փաստը, որ ուրիշ այլմոլորակայիններ կիսվում էին մարդկանց հետ իրենց գիտելիքներով այլ ոչ թե օգտագործում մարդկանց:Նարիկը որոշում է բոլորի դեմ դուրս գալ: Այդ մեկի չարամիտ ծրագրի արդյուքում մարդկանց և այլմոլորակայինների կապը խզվում է: Մարդկությունը ստպված զարգանում է միայնակ: Բայց գիտնականների մի խումբ, որը հիշում էր անցյալը և կարողանում էր այլմոլորակայիններից մնացած տեխնոլոգիաները օգտագործել, փորձում է վերականգնել կապը և ստեղծում է այս տիեզերանավը: Ալֆա 7-ի առաքելությունն էր վերադառնալ անցյալ և նոր պատմություն գրել մարդկության և այլմոլորակայինների համար, բայց ,ցավոք, Ալֆա 7-ը բախվեց ասուպի, և նրա համակարգերը շարքից դուրս եկան: Ողջ անձնակազմը ստիպված հեռացավ նավից՝ թողնելով միայն ինձ, որ եթե մի օր ինչ-որ մեկին հաջողվի գտնել Ալֆա 7-ը, ես ուղեկցեմ նրան անցյալ՝ առաքելությունը կատարելու համար: Որպեսզի բոլոր ջանքերը ապարդյուն չլինեն, հենց դու՝ տիեզերքի՛ ճամփորդ, պետք է փրկես մարդկությունը, որ մենք՝ երկիր մոլորակի մարդիկ և այդ էակները շարունակենք մեր հին ու ամուր բարեկամությունը:
–Ուրեմն դու ուզում ես ասել, որ…
–Այո, մարդիկ և այլմոլորակայինները ընկերներ են եղել դեռ մ.թ.ա. 2667 թվականից:
-Ես, իհարկե, գիտեի, որ կյանքը խելագարություն է,  բայց որ ես միայնակ կկատարեմ «Ալֆա-7»-ի առաքելությունը, ավելի հեշտ կլինի անտառային հրդեհը հանգցնել բաժակով, քան այս առաքելությունը կատարել:
-Մարդիկ հեշտ ճանապարհներ չեն փնտրում, բայց հիշիր, որ ամենափոքր սխալն անցյալում մեծ խնդիր է  ապագայում:
-Ինչու՞ <<ԵՍ>> պետք է կանխեմ և ինչպե՞ս պետք է կատարեմ դա:
-Հենց տիեզերքն է ընտրել քեզ, հակառակ դեպքում դու չէիր հասնի այստեղ: Քեզ հարկավոր է իմանալ, որ Նարիկը իր լաբարատորիայում պատրաստեց մի վիրուս և տարածելով վիրուսը՝ կարողացավ շահարկել մարդկանց: Այլմոլորակայինների ղեկավարները հասկացան, որ միշտ կարող է հայտնվել ուրիշ Նարիկ և որոշեցին հեռանալ՝ մարդկությանը թողնել միայնակ: Նրանք որոշեցին վերադառնալ այն ժամանակ, երբ մարդիկ ինքնուրույն կհասնեն այլմոլորակայինների զարգացվածությանը և ոչ մեկի ազդեցության տակ ընկնելու ենթակա չեն լինի: Ինչպես դու արդեն գիտես, իմ թանկագին ճամփորդ, այդ զարգացումը մարդկությունից դարեր է խլում:
-Այսինքն, ես պետք է այնպես անեմ, որ Նարիկը չտարածի իր վիրուսը, և ոնց դա կատարեմ:
-Դա դու պետք է ինքնուրույն հասկանաս: Դե ինչ, երբ դու դուրս գաս Ալֆա 7-ից հիշիր, որ դու արդեն անցյալում ես և իրավունք չունես հետ կանգնել քո առաքելությունից: Ես գնացի, իմ մարտկոցներն արդեն անջատվում են:
-Այո, ամեն ինչ հասկացա։
 Երբ հոլոգրամն անհետացավ, մեր հերոսը մնաց միայնակ իրեն անծանոթ վայրում և սկսեց մտածել.
-<<Ուրեմն պետք է հասկանալ, թե ինչպես անել, որ Նարիկը չտարածի իր վիրուսը, պետք է տրամաբանորեն մտածել: Նարիկը, ինչպես փոխանցեց հոլոգրամը, աշխատում է իր լաբարատորիայում: Այսինքն ես պետք է ներթափանցեմ Նարիկի լաբորատորիա և փոխեմ վիրուսի բանաձևը>>:
Տրամաբանելը միշտ մեր հերոսի համար հեշտ էր: Մինչ նա մտածում էր, հեռվում երևաց մի բարձրահասակ, սպիտակ մորուքով մարդ: Գիտնական Մարկը վազեց դեպի այդ անծանոթը և հարցրեց.
–Կներեք, դուք այս կողմերից եք, կասեք, որտե՞ղ է Նարիկի լաբորատորիան։

20.09.2024 <<ԱՈՒՌՈԳԵՆՏ-660>> Մաս 2

Անծանոթը զարմանքով նայեց Մարկին և բացականչեց.
-Ուզու՞մ ես մեռնել։ Էնտեղ հասարակ մարդը չի մտնի, բայց եթե դու նույնիսկ ներս մտնես, Նարիկը քեզ կսպանի։
-Բայց ինչ-որ ճանապարհ պետք է լինի ես կարևոր առաքելություն ունեմ, ապագայից հո իզուր չեմ եկել այստեղ։

Անծանոթը հիացմունքով չափչփեց Մարկին հետո մի քիչ մտածեց և շշուկով ասաց.
-Քեզ բախտը բերել է ճիշտ մարդու մոտ, ես շատ լավ գիտեմ Նարիկին և նրա սովորությունները: Կա մի տարբերակ: Դու պետք ներթափանցես Նարիկի լաբորատորիա, երբ նա ընդմիջման է:
-Իսկ, ինչպե՞ս դա անեմ:
Անծանոթը վախեցած ասաց Մարկին.
–Ես եղել եմ այնտեղ: Ցավոք մի ժամանակ ես աշխատել եմ Նարիկի հետ: Պատկերացրու, որ ինձ համար Նարիկը թվում էր հանճար, որը սիրում էր մարդկությանը և պատրաստ էր կիսվել իր գիտելիքներով հանուն մեր զարգացման, ցավոք մենք չգիտեինք նրա իրական դեմքը: Իրականում Նարիկը հավաքել էր մի խումբ պայծառ ուղեղներ, որ նրանց օգնությամբ կարողանա ստեղծել մարդկության համար կործանիչ վիրուս, բայց, օրերեից մի օր ես պատահաբար գաղտնալսեցի Նարիկի պլաները և պատմեցի բոլոր գիտնականերին: Հենց այդ օրը մենք կտրեցինք բոլոր կապերը Նարիկի հետ և հիմա ես ստիպվաց թաքնվում եմ Նարիկից այս ամայի վայրում: Այստեղ վտանգավոր է, արի գնանք իմ կացարան ճանապարհին ամեն ինչ կքննարկենք:
–Իսկ դու հիշու՞մ ես թե որտեղ է Նարիկի լաբորատորիան:
–Այո, բայց այն բանից հետո երբ գիտնակաները հրաժարվեցին օգնել նրան, Նարիկը սկսեց աշխատել միայնակ: Նա աշխատում է ամեն օր, օր ու գիշեր, իսկ ընդմիջում անում է ընդհամենը մեկ անգամ ուղիղ ժամը 12:35, 25 րոպեով:
–Նարիկը շատ հետաքրքիր  այլմոլորակային է: Կարելի է իր ընդմիջման ժամանակ մտնել լաբորատորիա և  փոխել վիրուսի բանաձևը:
–Կարելի է: Ես հիշում եմ բանաձև, օօօ դա շատ կատարյալ բանաձև էր: Ես ինքս էլ էի ուզում փոխել բանաձևը, որ վիրուսը էվոլուցիա կատարի, բայց երկրի վրա կա ընդհամենը մեկ նյութ, որով կարելի էր կատարել դա: Այդ նյութի անուն է <<Աուռոգենտ-660>> նյութը բաղկացած է 70 տոկոս ջրից 20 տոկոս ոսկու փոշուց և 10 տոկոս արծաթի փոշուց: Ինձ մոտ կա միայն ջուր և արծաթի փոշի, իսկ ոսկու փոշին չափազանց թանկարժեք է:

–Պետք է մտածել: Այո, այո, այո իմ տիեզերական համազգեստի սարքավորումների սխեմաների մեջ օգտագործվում է ոսկի, կարծում եմ դա բավական կլինի <<Աուռոգենտ-660>> ստանալու համար:

-Կարծում եմ կարելի է փորձել: Վիրուսն ունի կատարյալ բանաձև պետք է ճիշտ պահպանել չափաբաժինները նույնիսկ մի քանի կաթիլ <<Աուռոգենտ-660>> կհանգեցնի վիրուսի էվուլուցիային:
 -Այդ դեպքում ես գնացի իմ տիեզերական հագուստի ետեվից:

Նա դուրս եկավ անծանոթի տնից և ուղևորվեց դեպի իր տիեզերանավ: Մեկ ժամ անց նա արդեն անծանոթի տանն էր և նրանք սկսեցին պատրաստել <<Աուռոգենտ-660>> : Մինչև ուշ երեկո աշխատեցին այդ պատճառով էլ Մարկը գիշերեց անծանոթի տանը: Միայն այդ ժամանակ Մարկը կարողացավ շրջել անծանոթի տանը, տունը բավականին փոշոտ էր զգացվում էր, որ տան տերը մաքրության սիրահար չէ, տան բոլոր անկյուններում և ամենաանհավանական վայրերում իրար վրա շարված էին գրքեր և մագաղաթներ, տարբեր չափսերի չափանոթներ և փորձանոթներ զգացվում էր, որ տան տերը անդադար աշխատում է և Մարկը միայն այդ ժամանակ է հասկանում, որ չգիտի տան տիրոջ անունը: Մարկի տնով շրջայցը ընդհատում է տան տերը, նրան ձգելով համեղ հոտերով թեյ.

-Սա ինչ է,-հետաքրքրվում է Մարկը

-Հայկական լեռներից հավաքված խոտաբույսերով պատրաստված թեյ է:

-Ուրեմն մենք հիմա հայկական լեռնաշխարում ենք:
-Այո: Միթե դու չգիտես, որ ամեն ինչ միշտ Հայաստանում է սկսվում: Ի դեպ, արի ծանոթանանք, ես Անանիան եմ:

-Շատ հաճելի է: Կարող եմ ասել, որ ձեր մասին ապագայում դեռ հիշում են:

-Օհ, ես շատ զգացված եմ:

Մինչև լուսաբաց նրանք շարունակեցին զրուցել ապագայի մասին: Առավոտյան նրանք ուղևորվեցին դեպի Նարիկի լաբորատորյա: Մարկի բախտը իրոք բերել էր, քանի որ Անանիան լավ հիշում էր լաբորատորիայի ողջ կառուցվածքը և նրանց համար դժվար չեղավ 12:36 բոլորից աննկատ հայտնվել լաբորատորիայում: Լաբորատորիայում փնտրելով Մարկը հասկացավ, որ Նարիկը այդքան միամիտ չէ և նա պահել է վիրուսը չհրկիզվող պահարանում, այդ ժամանակ նոր նրանք հասկացան, որ չգիտեն թե ինչպես բացեն պահարանը:

-Իսկ դու գիտես թե պահարանը ինչպես բացենք: -Հարցրեց Մարկը Անանիային

-Ճանաչելով Նարիկին գաղտնաբառը պետք է լինի կատարյալ համադրություն:

-Կատարյալ համադրություն:

-Ես կարծես թե կռահում եմ թե ինչ կարող է լինել:

Վիրուսի բարաձևը բացականչեցին նրանք միաժամանակ.

-Բայց մենք չունենք սխալվելու իրավունք, եթե գաղտնաբառը ճիշտ չմուտքագրենք կմիանա անվտանգության ազդանշանը, ավելի լավ կլինի, որ ես մուտքագրեմ գաղտնաբառը, որովհետև ես այդ բանաձևը իմ հինգ մատի նման հիշում եմ:

Զսպելով հուզմունքը Անանիան մատների արագ շարժումով մուտքագրեց գաղտնաբառը: Մեկ վարկյան և դուռը բացվեց.

-Այո:- Ասաց Մարկը:

-Սա իմ կյանքի ամենալարված վարկյանն էր:

Նրանք վերցրեցին փորձանոթը, որի մեջ գտնվում էր վիրուսը, ավելացրեցին <<Աուռոգենտ-660>> և սկսեցին խառնել, քիչ անց նրանք նկատեցին, որ վիրուսը իր գույնը փոխեց.

27.09.2024 <<ԱՈՒՌՈԳԵՆՏ-660>> Մաս 3

-Վիրուսը իր գույնը փոխեց դա նշանակում է, որ <<Աուռոգենտ-660>> ազդեց վիրուսի վրա հիմա սա էլ մարդկանց համար վտանգավոր չէ, իսկ այլմոլորակայինների համար նա մահացու է: -Ասաց Անանիան

Վիրուսին հետևելով նրանք մոռացան ժամանակի մասին լաբորատորիայի դուռը բացվեց և ներս մտավ Նարիկը: Բոլորը զարմանքից քարացան: Նարիկը տեսնելով պահարանի բաց դուռը միանգամից հասկացավ, որ անկոչ հյուրի ձեռքում իր վիրուսն է, նա ցանկացավ խլել Մարկի ձեռքից փորձանոթը: Մարկը իրեն չկորցնելով փորձանոթը նետեց դեպի Նարիկը: Փորձանոթը շրխկոցով ընկավ հատակին և փշուրները տարածվեցին լաբորատորիայի ողջ հատակով, իսկ միջի պարունակությունը շփվեց Նարիկի վրա: Չհասկանալով թե ինչ կատարվեց Նարիկն ընկավ.

-Մեզ մոտ ամեն ինչ ստացվեց:- Ասաց Անանիան

Այդ պահին Մարկը սկսեց դառնալ թափանցիկ.

-Այս ինչ է քեզ հետ կատարվում:

-Ես տեղափոխվում եմ ապագա, այսինք մեզ մոտ ամեն ինչ ստացվեց: Ցտեսություն:

-Ցտեսություն:

Երբ Մարկը իր աչքերը բացեց նա արդեն տանն էր: Այնտեղ որտեղ նախկինում հեռուստացույցն էր, հիմա հոլոգրաֆիկ պատ էր, որով միաժամանակ մի քանի մոլորակներից լուրեր էին հաղորդվում, անկախ իրենից նա հասկացավ, որ հասկանում է միջմոլորակային լեզվով հաղորդվող լուրերը.

-Ամեն ինչ ստացվեց: -Ցնծությամբ հասկացավ Մարկը:

ԴԻՏԱՐԿԵՆՔ ՈՒՐԻՇ ՏԱՐԲԵՐԿԱ, ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ԱՈՒՌՈԳԵՏ-660 ՆՅՈՒԹԸ

04.10.2024 <<Մարկը և Նրիկի հանձագործությունը>> Մաս 1

Ծիր Կաթինի եզրին, որտեղ աստղերը սովորականից ավելի թույլ են փայլում, լքված տիեզերանավ էր շարժվում, որի անունը Ալֆա 7 էր: Նրա համակարգերը վաղուց շարքից դուրս էին եկել, և միայն վթարային լամպերից լույսի հազվագյուտ շողերն էին աշխուժացնում խավարը:
Գիտնական Մարկը փոքրուց սիրում էր տիեզերքը և նա իր սեփական ձեռքերով հավաքված տիեզերանավով հարյուրավոր տոննա վառելիք չափսոսալով հասել էր գալակտիկայի ծայրը, որպեսզի ուսումնասիրի, թե ինչու է մահացել Ալֆա 7–ը:
Շրջելով Ալֆա 7 սենյակներից մեկում գիտնական Մարկը հայտնաբերեց տարօրինակ մի արտեֆակտ՝ գունդ, որը փայլում էր մուգ, պայծառ, կապույտ լույսով: Քանի որ հետաքրքրությունը ավելին էր քան վախը, մի քանի վայրկյան շփոթված կանգնելուց հետո նա դիպավ դրան, գունդը սկսեց ցնցվել և հայտնվեց կապույտ գույնի հոլոգրամա: Մարկը տարակուսելով նայեց այդ հոլոգրամին, և այն խոսեց նրա հետ.
-Բարի գալուստ ճամփորդ, ես քեզ վաղուց էի սպասում, տիեզերքը փրկելու ժամանակն է, քանի դեռ շատ ուշ չէ և իմ մարտկոցները դեռ ունեն մի քիչ հզորություն, մենք միանգամից տեղափոխվում ենք 660 թվականի սեպտեմբեր, որտեղ մարդիկ և այլ խելացի և զարմանահրաշ էակներ, դեռ ընկերներ էին:
–Մմմ այո՛, քո հեքիաթները հետաքրքիր են
–Օօ, ոչ՛, սա հեքիաթ չէ, սա իրական է: Որպեսզի այդպես էլ շարունկվի հենց դու՝ տիեզերքի ճամփորդ, պետք է փրկես մարդկությունը, որ մենք՝ երկիր մոլորակի մարդիկ և այդ էակները, շարունակենք մեր հին ու ամուր բարեկամությունը:
–Ուրեմն դու ուզում ես ասել, որ…
–Այո, մարդիկ և այլմոլորակայինները ընկերներ են եղել դեռ մ.թ.ա. 2667 թվականից
-Իսկ ինչու մահացավ Ալֆա-7-ը և ինչ կապ կա այլմոլորակայինների և Ալֆա-7-ի միջև:
-Ալֆա 7-ի առաքելություն էր վերադառնալ անցյալ և կանխել այլմոլորակայինների ապստամբությունն, բայց ցավոք Ալֆա 7 բախվեց ասուպի և նրա համակարգերը շարքից դուրս եկան, այնպես որ դու պետք է վերջացնես այս առաքելությունը քանի դեռ շատ ուշ չէ:
-Ես, իհարկե, գիտեի, որ կյանքը խելագարություն է, ԲԱՅՑ ՈՐ ԵՍ ԿՓՈԽԱՐԻՆԵԻ «ԱԼՖԱ-7»-ի ՈՂՋ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ , ԱՎԵԼԻ ՀԵՇՏ ԿԼԻՆԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀԸ ՀԱՆԳՑՆԵԼ ԲԱԺԱԿՈՎ ՔԱՆ ԱՅՍ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼ:
-Մարդիկ հեշտ ճանապարհներ չեն փնտրում, բայց հիշիր, որ ամենափոքր սխալն անցյալում մեծ խնդիր է ապագայում:
-Ինչու՞ <<ԵՍ>> պետք է կանխեմ և ինչպե՞ս պետք է կատարեմ դա:
-Քանի որ տիեզերքը ընտրել է քեզ, դու պետք է սպանես Նարիկին նա է ղեկավարում այլմոլորակայիններին երկիր մոլորակի վրա և նա բոլորին վախի մեջ է պահում, հենց նրա պատճառով մարդիկ և այլմոլորակայինները սկսեցին իրենց լայնամաշտաբ պատերազմը 660 թվականին:
-Այսինքն՝ ես պետք է այնպես անեմ, որ Նարիկը մահանա:
-Դե ինչ երբ դու դուրս գաս Ալֆա 7-ից հիշիր, որ դու արդեն անցյալում ես և իրավունք չունես հետ կանգնել քո առաքելությունից ես գնացի, եթե դու ամեն ինչ հասկացար:
-Այո, ամեն ինչ հասկացա։
Դրանից հետո երբ հոլոգրամը անհետացավ մեր հերոսը մնաց միայնակ իրեն անծանոթ վայրում և սկսեց մտածել:
<<Ուրեմն պետք է հասկանալ, թե ինչպես անել, որ Նարիկը ապստամբություն չսկսի, պետք է տրամաբանորեն մտածել: Նարիկը ինչպես փոխանցեց հոլոգրամը, նա աշխարհում այլմոլորակայիններին է ղեկավարում Տիեզերական Գործակալությունից: Այսինքն ես պետք է ներթափանցեմ Տիեզերական Գործակալություն>>:
Տրամաբանելը միշտ մեր հերոսի համար հեշտ էր: Մինչև նա մտածում էր հեռվում երևաց մի բարձրահասակ, սպիտակ մորուքով մարդ : Պրոֆեսոր Մարկը վազեց դեպի այդ անծանոթը և հարցրեց։
–Կներեք, կասեք, որտե՞ղ է Տիեզերական Գործակալությունը։
Անծանոթը զարմանքով նայեց Մարկին և բացականչեց.
-Ուզու՞մ ես մեռնել։ Էնտեղ հասարակ մարդկանց չեն թողում, բայց եթե քեզ նույնիսկ ներս թողնեն, Նարիկը քեզ կսպանի։
-Բայց ինչ-որ ճանապարհ պետք է լինի ես կարևոր առաքելություն ունեմ, ապագայից հո իզուր չեմ եկել այստեղ։
Անծանոթը հիյացմունքով չափչփեց Մարկին հետո միքիչ մտածեց և շշուկով ասաց.
-Կա մի տարբերակ: Դու պետք է աշխատես Տիեզերական Գործակալությունում:
-Իսկ, ինչպե՞ս այդտեղ աշխատանքի անցնեմ:
Անծանոթը ծիծաղելով հարցրեց.
–Ֆիզիկա գիտե՞ս:
–Այո՛:
-Քիմիա՞։
-Այո՛:
-Մաթեմատիկա՞։
-Այո՛:
–Միջմոլորակային լեզու՞։
-Ո՛չ:
Անծանոթը քմծիծաղով ասաց. -Ընհամենը 5 ոսկով ես քեզ կսովորեցնեմ:
-Ապագայում ոչ ոք գրպանում ոսկի չի պահում, բայց ես քեզ կարող եմ առաջարկել իմ տիեզերական բաճկոնը։
-Դե լավ, ես կընդունեմ քո առաջարկը ի՞նչ են ենք կանգնել արի իմ ետևից:

11.10.2024 <<Մարկը և Նրիկի հանձագործությունը>> Մաս 2

Նրանաք միասին գնացին անծանոթի տուն: Տուն մտնելուն պես Մարկը ապշեց, նա չէր սպասում, որ անցյալում կտեսնի նման տեխնոլոգիաներ, պատմության գրքերում դրա մասին գրված չեր:

18.10.2024 <<Մարկը և Նրիկի հանձագործությունը>> Մաս 3

Տան աջ կողմում պատի վրա, մուգ, բայց թափանցիկ կապույտ գույնի հալոգրամաներր էին որոնց վրա լուրերը հրապարակվում էին ուղիղ եթերում, իսկ ձախ կողմում լիցքավորվում էր մի ռոբոտ, որի մետաղական կրցքավանդակի վրա գրած էր «ԱՆԴՐՈԻԴ-13», իսկ կողքին աթոռի վրա կար տարօրինակ գլխարկ։

01.11.2024 <<Մարկը և Նրիկի հանձագործությունը>> Մաս 4

Մարկը հետաքրքվեց, թե դա ինչ բան է:
–Սա տվյալների հաղորդիչ է մարդկանց համար,- ասաց անծանոթը:-Հագիր այս գլխարկը և 5 րոպե չշարժվես, որպեսզի տվյալները փոխանցվեն քեզ։
Մարկը հնազանդվելով հագավ այդ տարօրինակ գլխարկը, դրա լարերը վառվեցին կարմիր գույնով։ Հինգ րոպե անց Մարկը իրենից անկախ սկսեց խոսել.
–Վառկոն։ Ահ էռի տռլվառիան զառկոնիան «Ողջույն։ Սա իսկական միջմոլորակային լեզուն է»
–Տոռ, էռի կհելվարիան գալակտոր զառկոնիան «Այո՛, սա իսկական միջմոլորակային լեզուն է»-պատասխանում է անծանոթը:
–Դե ինչ շնրհակալ եմ օգնության համար, իսկ չեք ուզում ասել ձեր անունը:
–Ես Անանիան եմ, գիտեի, որ կգա մի օր, որ կօգնեմ մարդկությանը: Դե ինչ հուսով եմ առաքելությունդ կկատարես, գնա դեպի հյուսիս և շուտով կտեսնես Տիեզերական գործակալության շենքը, հաջողություն քեզ:

08.11.2024 <<Մարկը և Նրիկի հանձագործությունը>> Մաս 5

Եվ Մարկը դուրս եկավ Անանիայի տանից նա քայլեց դեպի հյուսիս մոտ երկու ժամից նրա առաջ բացվեց անհավանական գեղեցկություն, Մարկը միանգամից հասկացավ, որ դա Տիեզերական Գործակալությունն է մուտք գործելով շենք նրան դիմավորեց ընդհունարանի աշխատակիցը: Մարկը հավաքելով բոլոր ուժերը վստահ դեմքով ստում է:
–Բարև ձեզ, ինձ գործուղել են ձեզ մոտ, որտեղ է ընդունող հանձնաժողովը:
Ընհունարանի աշխատակիցը կարծելով Մարկին ուղղարկել է հենց Նարիկը վախեցած դեմքով ցույց տվեց ճանապարհը:
Վերելակով Մարկը ակնթարթորեն հասավ 5-րդ հարկ որտեղ ընդունող հանձնաժողովն էր: Երբ նա դուրս եկավ վերելակից նրա դիմաց երկար, բայց լուսավոր միջանցք էր և ոնց ասել էր ընհունարանի աշխատակիցը Մարկը ուղեվորվեց ձախ կողմի սենյակ: Սենյակում նստած էր միայն մի մարդ: Տեսնելով Մարկին նա հետաքրքրվեց.

15.11.2024 <<Մարկը և Նրիկի հանձագործությունը>> Մաս 6

-Եկել եք աշխատանքի՞ ընդունվելու:
–Այո ինձ ձեզ մոտ են գործուղել, -վստահ պատասխանեց Մարկը:
–Այդ դեպքում ես մի քան հարց կտամ ձեզ
–Լավ, ես պատրաստ եմ
–Դուք գիտե՞ք արդյոք միջմոլորակային լեզու։
–Այո՛։
–Դե թարգմանեք այս նախադասությունը. «Վուռ կելերիան յնզառ ռակտօռ։ Յին վուռ վռելիան, նիլթառն ռիսկան զհետառ»: «Դուք պատրաստ եք մտնել մեր շարքերը և հասկանում եք արդյոք թե ինչ ռիսկերի եք դիմում»
– Վուռ կելերիան յնզառ ռակտօռ։ Յին վուռ վռելիան, նիլթառն ռիսկան զհետառ։ Թարգմանվում է այսպես Դուք պատրաստ եք մտնել մեր շարքերը և հասկանում եք թե ինչ ռիսկերի եք դիմում
–Այո՛, ճի՛շտ է, իսկ գիտեք ֆիզիկա, քիմիա և մաթեմատիկա:
–Այո ձեր բոլոր թվարկածները ես գիտեմ:
–Լավ, իսկ որ բաժնում եք ուզում աշխատել:
–Իսկ ինչ բաժիններ կան:
–Մոլորակային էներգիայի ապօրինի և ոչ ապօրինի մղման վարչություն, Գալակտիկական և մոլորակային անվտանգություն, Այլմոլորակայինների բնակություն երկրի վրա, Այլմոլորակայինների գործունեություն երկրի։
–Այդ դեպքում ես ընտրում եմ Այլմոլորակայինների բնակություն երկրի վրա:

22.11.2024 <<Մարկը և Նրիկի հանձագործությունը>> Մաս 7

–Շատ լավ վաղը կարող եք անցնել աշխատանքի:
–Իսկ կարող ե՞մ ես այսօր սկսել իմ աշխատանքը:
–Այո՛, իհարկե:
–Օ, դա շատ լավ է, բայց ես ուրիշ առաքելություն ունեմ ես կարող եմ ձեզ վստահել:
–Այո՛, կարող եք, ես ամբողջությամբ ծառայում եմ մեր մարդկությանը և մեր մոլորակին ուրեմն, որն է ձեր առաքելությունը:
–Ես եկել եմ ապագայից, որպեսզի կանխեմ Նարիկի ապստամբությունը, որովհետև եթե դա տեղի ունենա Այլմոլորակայինները կգրավեն երկիրը:
-Եթե ձեր ասածները ճիշտ են ես պատրաստ եմ օգնել ձեզ, որ Նարիկը իր ծրագիրը չիրականացնի:

29.11.2024 <<Մարկը և Նրիկի հանձագործությունը>> Մաս 8

-Շատ լավ, ես մի գաղափար ունեմ, կարելի է ուղղակի սպանել Նարիկին, եթե սպանել ղեկավարին նրա զինվորները կթուլանան:
-Բայց Նարիկի մոտ հեշտ չես կարող հայտնվել, դու գիտես, որ Նարիկը ղեկավարում է բոլոր այլմոլորակայիներին Երկրի վրա այս շենքից, բայց մտնել Նարիկի կողմից վստահվածների մեջ ուղղակի անհնարին բան է:
Մարկը և ընունող հանձնաժողովի աշխատակիցը սկսեցին մտածել.
-Իսկ կարող եք ինձ տեղավոր իդիալական տիրապետում եմ միջմոլորակային լեզվին:
-Ճիշտ է, ոնց ես ինքս չառաջարկեցի այսպիսի հինալի միտք, մենք հենց հիմա կգնանք Նարիկի սենյակ:
Նրանք երկուսով դուրս եկան սենյակից և քայլեցին դեպի Նարիկի սենյակ:
-Հիշիր մի կարևոր բան պատասխանիր միայն այն ժամանակ երբ քեզ հարց տան ու ամպայման պատասխաններդ պետք է լինեն կարճ և կոնկրետ:
Նարիկի սենյակի դիմաց կանգնած էր մեկ այլմոլորակային նա ասաց:
-Զոռտ կլեն եհ վռիքս ակ Նարիկի <<Դուք եկել եք Նարիկի մոտ>>
-Տոռ <<Այո>>
-Տեննան լյեննա նաս Նարիկի <<Այդ դեպքում պետք է հարցնել Նարիկին>>

06.11.2024 <<Մարկը և Նրիկի հանձագործությունը>> Մաս 9

Որոշ ժամանակ անց դռան դիմացի այլմոլորակայինը եկավ և ասաց.
-Նարիկ գհահ լուգ կապլա <<Նարիկը թույլ է տալիս մտնել>>
Պարզվեց որ Նարիկը ոչ թե հասուն, մեծ այլմոլորակային է այլ պուճուր մի այլմոլորակային էր, Մարկը հիասթափված դեմքով նայեց ընունող հանձնաժողովի աշխատակիցին այդ պահին Նարիկը ասաց իր ծվծվան ձայով.
-Ինչու՞ եք եկել:
Ընդունող հանձնաժողովի աշխատակիցը ասաց.
-Ոզում էի ներկայացնել ձեզ այս երիտասարդին, նա միջմոլորակային լեզվի գերազանց մասնագետ է:
-Նրա տեսքից չեի ասի:
-Նա…նա ուղղակի ուրիշ քաղաքից է:
-Լավ ես համաձայն եմ: Վաղվանից դու կանցնես աշխատանքի, որ ժամը 11:54 լինես այստեղ ես վաղը պետք է գնամ Անդրոմեդա կարևոր հանդիպմանը, բայց քեզ չեմ կարող վերցնել ինձ հետ, քանի որ մուտքն այնտեղ միայն այլմոլորակայինների համար է, դու կթարգմանես իմ հանդիպումը ուղիղ եթերում:
Մարկը նայեց Նարիկին հետո ընդունող հանձնաժողովի աշխատակցին և ասաց Նարիկին.
-Ես համաձայն եմ:
Հաջորդ օրը Նարիկի նշանակած ժամին Մարկը արդեն Տիեզերական Գործակալությունում էր.

08.02.2025 <<Մարկը և Նրիկի հանձագործությունը>> Մաս 10

-Ուղիղ ժամը 11:54 է ես շուտով տելեպոռտացիա եմ լինում: Այս հոլոգրամի վրա ես կուղարկեմ իմ կորդինատները, որ դու կարողանաս միանալ եթերին:
Այս ասելով Նարիկը տելեպոռտացիա եղավ և այդ պահին ներս մտավ և ընունող հանձնաժողովի աշխատակիցը.
-Այս ֆազերը ես գողացել եմ այլմոլորակայիններից նրա կրակոցը անցնում է գալակտիկաների միջև, ինձ թվում է որ հիմա ամենալավ պահն է օգտագործելու համար:
-Շնորհակալ եմ:
Տաս րոպե անց Մարկը ստացավ հաղորդագրություն նա միացավ ուղիղ եթերին և ասաց.
-3,2,1 կրակկկկ:

14.02.2025 <<Մարկը և Նրիկի հանձագործությունը>> Մաս 11

Ուղիղ եթերում երևաց մի սպիտակ գույնի լույս և եթերն ավարտվեց: Նարիկի սենյակ մտան նրա անվտանգության աշխատակիցները և նրանց առջև Մարկը անհետացավ: Երբ Մարկը բացեց իր աչքերը նա տեսավ, որ գտնվում է իր տանը ռադիոհաղորդիչը միացավ և հաղորդավարի ձայնը ազդարարեց.
-Այսօր 2124 թվականի օգոստոսի 29 է և արդեն մի քանի րոպեից կսկսվի միջմոլորակային լեզվի օլիմպիադան:

21.02.2025 <<Դեպի երազանքի մոլորակը>> Մաս 1

2045 թվական, Կանավերալ հրվանդան, կեսգիշեր։ Մեր
առջև կանգնած էր «Արեոն» հրթիռը՝ կատարելագործված
«Սթարշիփ»-ը։ Հրթիռի փայլուն մետաղական պատյանը
պսպղում էր լուսարձակների լույսի ներքո։ Ես ու Ավետը փոքրինչ հուզված էինք ու անհանգիստ։ 24 ժամ անց, նստած հենց
այդ հրթիռում, մեկնարկելու էինք և ուղևորվելու դեպի Մարս։
Մեծ պատասխանատվություն էինք զգում․ առաջին երկու
հայերը պետք է մասնակցեին մարսյան միջազգային առաքելությանը․ հասնեին Մարս, ոտք դնեին կարմիր մոլորակի վրա,
և կատարեին այնտեղ հայ մասնագետների կողմից մշակված
և առաջադրված գիտափորձերն ու հետազոտությունները։

28.02.2025 <<Դեպի երազանքի մոլորակը>> Մաս 2

Ես ու Ավետը ծանոթացել էինք վաղուց՝ «ԱՅԱՍ» տիեզերագիտական ակումբում, որը ընկեր Գրիգորյանն էր հիմնել և
տարիներ շարունակ վարել։ Հենց այդտեղ արթնացավ տիեզերքի հանդեպ մեր սերը: Ակումբը կրթեց և համախմբեց տիեզերագնացությամբ հետաքրքրվող խանդավառ պատանիների։
Տարիների ուսումնառությունը, աշխատանքը ավիատիեզերական ընկերություններում և ինտենսիվ մարզումները մեզ
հասցրին այս օրվան: Մեր առաքելությունը պարզ էր՝ թռչել
Մարս, որն արդեն երրորդ օդաչուավոր թռիչքն էր դեպի կարմիր մոլորակ, իջնել արդեն ստեղծված հենակայանի մոտ և աշխատել այնտեղ մի քանի
ամիս՝ հետազոտություններ կատարելու և, ամենակարևորը, խորհրդային տարիներին և
2020-ականներին հայ երիտասարդների կողմից մշակված սարքերը փորձարկելու համար:

07.03.2025 <<Դեպի երազանքի մոլորակը>> Մաս 3

«Արեոն»-ը ժամանակակից ինժեներական հրաշք էր՝ նախատեսված միջմոլ որա
կային թռիչքի ընթացքում երկար ապրելու ու աշխատելու համար: Դրանով էինք հաս
նելու Մարս, իջնելու մոլորակի վրա ու ետ վերադառնալու։
– Հը, Սուրեն, պատրա՞ստ ես, – հրթիռ բարձրանալիս հարցրեց Ավետը լուրջ հայաց
քով, չնայած՝ նրա աչքերում հուզմունք կար։
– Իհա՜րկե, – պատասխանեցի ես՝ սեղմելով նրա ուսը։
Մեկնարկը հուզիչ էր: Երբ «Արեոն»-ը երկինք բարձրացավ,
ես շատ խառը զգացումներ ապրեցի՝ պատասխանատվու
թյուն, տագնապ, հուզմունք և ոգևորություն՝ և այդ ամենը ա
հագնացող հռնդյունի ու վիբրացիաների ներքո։ Մենք մեզ հետ
Մարս էինք տանում հայկական նորարարական մտքի լավա
գույն պտուղները։

14.03.2025 <<Դեպի երազանքի մոլորակը>> Մաս 4

Մեզ ընդգրկել էին անձնակազմում հենց այդ
պատճառով, ինձ՝ որպես ռադիոհաճախային տեխնլոգիաների
մասնագետ, իսկ Ավետին՝ որպես մեխանիկական ինժեներ։
Ճամփորդության ընթացքում բնականաբար անսպասելի
դժվարություններ եղան։ Տիեզերքում նույնիսկ ամենալավ
մշակված և փորձարկված տեխնիկան կարող է տհաճ
անակնկալներ մատուցել։ Ես ու Ավետը աչքի ընկանք մեր
հմտություններով և շատ արագ, հնարամիտ լուծումներով վաստակեցինք անձնակազմի հարգանքն ու վստահությունը․
դարձանք հեղինակավոր «հարց լուծողներ»։
Օրերը վերածվում էին շաբաթների ու չէինք համբերում, թե երբ ենք տեղ հասնելու։ Լավ է, որ շատ անելիքներ ունեինք․
գիտափորձեր էինք անում, հետևում համակարգերին, մարզ
վում, և, իհարկե, նայելով «Արեոն»-ի լուսանցույցներից, վայե
լում տիեզերական հորիզոնները։

21.03.2025 <<Դեպի երազանքի մոլորակը>> Մաս 5

Դա մի այլ աշխարհ էր՝ թե
կուզ մահացու չպաշտպանված մարդու համար, բայց և չնաշխարհիկ աշխարհ, որից
դժվար էր աչքերը կտրել։ Իսկ քնից առաջ՝ ազատ ժամերին, Ավետի հետ ընկնում էինք
հիշողությունների գիրկը։
– Հիշու՞մ ես ԱՅԱՍ-ի ժամանակները, – մի օր հարցրեց Ավետը: Ես ժպտացի՝ մտա
ծելով այն մասին, թե որքան երիտասարդ էինք և ինչեր էինք երազում:
– Հենց այդ ժամանակները մեզ այստեղ բերեցին։ – Կախարդական էր, – համաձայնեց Ավետը․ – առանց այդ ամենի կարող է մեր կյանքը
բոլորովին այլ կերպ դասավորվեր՝ շատ ավելի անհետաքրքիր:
– Ընկեր Գրիգորյանը մեզ միշտ խրախուսում էր դուրս գալ դասագրքերի շրջանակ
ներից, մտածել ազատ՝ առանց կարծրատիպերի, — ասացի ես։
– Նրա ոգեշնչումը Տիեզերքով վարակիչ էր: Նա մեզ սովորեցրեց մասշտաբային մտա
ծել ու նորովի նայել իրերին, — ասաց Ավետը, – մեզ տրված ստեղծագործական ազատությունը մեզ մեծ առավելություն տվեց»:

04.04.2025 <<Դեպի երազանքի մոլորակը>> Մաս 6

Մեր զրույցները մեզ հաճախ էին ետ բերում ԱՅԱՍ՝ հիշեցնելով, թե այդտեղից սկսած
որքան ճանապարհ ենք անցել: Ակումբի կարգախոսը՝ «երբեք մի գերագնահատիր այն,
ինչի արդեն հասել ես, բայց և երբեք մի թերագնահատիր այն, ինչի դեռ կարող ես հասնել», լիովին արդարցրեց իրեն․ մի կողմից թույլ չտվեց, որ մեծամտանանք, մյուս կողմից էլ մեծ
հավատ ներշնչեց մեր ուժերի հանդեպ:
Մարս թռչելու ճանապարհին մենք հաճախ էինք աստ
ղային երկնքում հայացքով փնտրում ու գտնում մեր երազան
քի մոլորակը։ Վերջապես նկատեցինք, որ անզեն աչքով արդեն
տեսնում ենք նրա սկավառակը և անգամ բևեռագդակները։
Հավատս չէր գալիս, որ շուտով ոտքերով կանգնելու ենք այդ
մոլորակի վրա։ Հետո օրեցօր այն մեծացավ մեր աչքին մինչև
վրա հասավ մարսաշուրջ ուղեծիր մտնելու պահը։

11.04.2025 <<Դեպի երազանքի մոլորակը>> Մաս 7

Մարսը մեծ էր ու փառահեղ։ Անձնակազմի անդամնե
րը գրավեցին իրենց տեղերը, և տրվեց արգելակային իմպուլսը․ «Արեոն»-ը մտավ հաշվարկային ուղեծիր։ Մի քա
նի պտույտ, նախապատրաստություններ, և հաջորդ արգե
լակումով սկսվեց վայրէջքը։ Այ դա իսկական կյանքի ու
մահու կռիվ էր՝ հրեղեն ներխուժում մթնոլորտ, նավի ճկումներ, վիբրացիաներ․․․ Թվում էր, թե ուր որ է նավը
հօդս կցնդի և մեր կտորտանքները ցաքուցրիվ կլինեն
Մարսի մակերևույթին։ Սակայն, ինչպես որ սպասվում էր, հաղթեց գիտությունը․ անհողդողդ «Արեոն»-ը, ասես հան
դիսավոր կերպով իր մեղմիչ հենարաններով հանդարտ
նստեց գետնին՝ Արմաշ հենակայանին շատ մոտ։

18.04.2025 <<Դեպի երազանքի մոլորակը>> Մաս 8

Հենակայանի անվան ծագումն ինքնին հետաքրքիր պատմություն է։ Տարիներ առաջ
հայտարարվել էր անվանակոչման մրցույթ։ Հայկական տիեզերական ֆորումն առաջար
կել էր այդ անունը, որովհետև 2023-ին Ավստրիական տիեզերական ֆորումի հետ հա
մագործակցելով իրականացրել էր մարսյան անալոգային առաքելություն Հայաստանի
Արարատի մարզի Արմաշ գյուղի մոտ, որի անունով էլ կոչվել էր անալոգային աստղա
գնացների համար կառուցված կայանը։ Եվ հենց դա ընտրվեց որպես լավագույն առա
ջարկ։
Անձնակազմի անդամներն անհամբեր սպասում էին Մարսի հետ հանդիպմանը։
Վերջապես եկավ այն պահը, երբ պետք էր դուրս գալ «Արեոն»-ից ու տեղափոխվել Արմաշ։
Ես ու Ավետը առաջին հինգ հոգու մեջ էինք։ Մենք հերթով Արմհեթչ դռնանցքով մտանք
հերմետիկ օդաչուավոր ծավալով մարսագնացը՝ «Հեբմոբ»
ը։ Արմհեթչը հերմետիկ փակելուց հետո «Հեբմոբ»-ը հրթիռի
ներքևից իջեցվեց գետնին։ Այն շարժվեց դեպի Արմաշ և
շուտով Արմհեթչով կցվեց բնակելի մոդուլին։ Մենք ներս
մտանք, իսկ «Հեբմոբ»-ն անջատվեց ու գնաց խումբ առ խումբ մյուսներին բերելու։ Մեր
գիտարշավային սկաֆանդրերն էլ Արմհեթչով կցված էին «Հեբմոբ»-երին և Արմաշի բնա
կելի մոդուլին՝ դրսի կողմից։ Դա թույլ էր տալիս օդաչուավոր ծավալի ներսից բացել Արմ
հեթչի դռնակը, հետո դրա բացվածքի մեջ բացել դրսից կպած սկաֆանդրի ետևի դռնակը,
մտնել սկաֆանդր, փակել ետևից դռնակները, անցկացնել նրանց միջև մնացած օդի ու
փոշու մանրէազերծում, հետո սկաֆանդրով անջատվել օդաչուավոր ծավալից ու արդեն
ազատ քայլել Մարսի մակերևույթով։ Վերադարձը օդաչուավոր ծավալ արվում էր գործո
ղությունների հակառակ հերթականությամբ։ Արդյունքում, սկաֆանդրերը միշտ մնում
էին դրսում, իսկ աստղագնացները ելումուտ էին անում օդաչուավոր ծավալները՝ առանց
իրենց հետ ներս բերելու մարսյան փոշի ու հնարավոր միկրոօրգանիզմներ կամ ներսից
դուրս տանելու երկրային միկրոօրգանիզմներ։

25.04.2025 <<Դեպի երազանքի մոլորակը>> Մաս 9

Ես ու Ավետը առանձնահատուկ հպարտությամբ էինք
նայում այդ հնարամիտ լուծմանը, որովհետև դա հայկական
լուծում էր։ Այն ծնվել էր դեռ 1992 թ. ԱՅԱՍ ակումբում, երբ
Գրիգորյանը աշակերտների առջև դեպի Մարս առաջին օդա
չուավոր թռիչքի հայեցակարգն ու տեխնիկական լուծումնե
րը մշակելու խնդիր էր դրել։
Արմաշում մեզ ոգևորված դիմավորեց այնտեղ արդեն
կես տարի ապրող անձնակազմը։ Ի դեպ՝ Արմաշի բնակելի
մոդուլը կառուցված էր հենց Ավետի նախագծով՝ բնական խառնարանի մեջ փչված թա
ղանթ, որի ճկուն տանիքը միկրոասուպային պաշտպանության համար վրայից փռված
հողի բարակ շերտով հանդերձ պահվում էր ներսի մթնոլորտային ճնշումով։ Նման լու
ծումը բավական հեշտացրել էր մոդուլի ստեղծումը։ Ես կատակով այդպիսի մոդուլին ան
վանում էի «Ավետարան»։

02.05.2025 <<Դեպի երազանքի մոլորակը>> Մաս 10

Առաջին օրն անցավ հանգիստ․ տեղավորվեցինք
մեր մենախցերում, դասավորեցինք բերած բեռներն ու
սարքավորումը և լարված վայրէջքային փուլից հետո
վերջապես քնեցինք։
Արշալույսը Մարսի վրա երկնքի գույների անսովոր
խաղով պարզապես չքնաղ էր։ Ես ու Ավետը պետք է
մակերևույթին տեղադրեինք ընդերքը խորազննող ռա
դարային անտենաների նոր համակարգ, որը տարիներ առաջ ես էի առաջադրել իմ հոդ
վածներից մեկում և դրա հայկական ծագումը նշելու համար անվանել էի «Ռադարմ»։

09.05.2025 <<Դեպի երազանքի մոլորակը>> Մաս 11

Նպատակն այն էր, որ ռադարն արձակի երկար ռադիոալիքներ, ստանա դրանց արձագանքները ստորգետնյա բնական սառույցի զանգվածներից, և արդյունքների մշակումով
ստացվի դրանց տեղաբաշխման եռաչափ պատկերը։ Դրա համար մենք պետք է հնարավորինս հարթ տեղանքում մեխեինք հողին ցցեր՝ որոշակի դասավորվածությամբ 30մ×30մ չափերով քառակուսի դաշտում և կապեինք դրանք իրար տարբեր երկարության մետաղալա
րերով։

16.05.2025 <<Դեպի երազանքի մոլորակը>> Մաս 12

Այդ հատուկ կառուցվածքը թույլ էր տալու նրբորեն ուղղորդել ճառագայթվող ալիքը ներքև՝ տարբեր ուղղություններով, և այդպես, փոփոխելով նաև ալիքի հաճախությունն
ու տեսածրելով ընդերքը տարբեր խորությունների վրա, ստանալ ստորգետնյա սառույցների և հեղուկ ջրի եռաչափ բաշխումը։ Այս տեխնոլոգիան արդեն բարեհաջող փորձարկվել էր Երկրի ու Լուսնի վրա։ Իսկ ինձ ու Ավետին վստահվեց առաջին անգամ տեղակայել
ու փորձակել դա Մարսի վրա։ Այդպես էինք մենք պատրաստվում մարսյան առաքելությունների համար տեղում ջրի պաշարներ գտնել։

23.05.2025 <<Դեպի երազանքի մոլորակը>> Մաս 13

Այսօր ես վերջացրեցի իմ Դեպի երազանքի մոլորակ պատմվածքը:

Նաև ես գրեցի իմ անհատական նախագծի ամփոփումը:












Оставьте комментарий