Մարդը և շրջակա աշխարհը

«Մարդը և շրջակա աշխարհը» թեման ուսումնասիրում է մարդու փոխհարաբերությունը շրջակա միջավայրի հետ: Այս թեմայի շրջանակներում դիտարկվում է, թե ինչպես է մարդը օգտագործում և փոխում բնական ռեսուրսները՝ իր կարիքների համար, և ինչ ազդեցություն է ունենում իր գործունեությամբ բնության վրա, օրինակ մարդը կարող է օգտագործել գետերի հոսքը էլեկտրոէներգիա ստանալու համար: Ուսումնասիրվում են նաև էկոլոգիական խնդիրները, ինչպիսիք են օդի և ջրի աղտոտումը, կլիմայի փոփոխությունը, ինչպես նաև կայուն զարգացման և բնության պահպանման կարևորությունը, օրինակ օդը աղտոտում է ավտոմեքենաների արտանետումները:

Հիմնական գաղափարն այն է, որ մարդը պետք է խնամքով վերաբերվի բնությանը՝ հաշվի առնելով իր գործողությունների հետևանքները շրջակա միջավայրի վրա:

ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ ԹԵՄԱԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ

Առաջին պատմվածք <<Մաուգլիի եղբայրները>>

Այս պատմվածքը ներկայացնում է Մաուգլիի առաջին տարիները, երբ նա երեխա էր և հանդիպում է գայլերի երամին, ովքեր նրան ընդունում են որպես իրենց եղբայր: Նա մեծանում է ջունգլիներում գայլերի, Բալու արջի և Բաղիրա ընձառյուծի հետ, պայքարելով Շեր Խան վագրի և այլ վտանգավոր կենդանիների դեմ:

Պատմվածքը ներկայացնում է Մաուգլիի մեծանալն ու ձևավորվող ինքնությունը՝ ջունգլիների օրենքներին համապատասխան, ինչպես նաև ցույց է տալիս նրա պայքարը՝ մարդկային և վայրի բնության միջև:

Երկրորդ պատմվածք <<Արաչագործության պատմությունը >>

Արարչագործության պատմությունը, կամ «ստեղծագործության պատմությունը», բնորոշում է աշխարհի և մարդկության ստեղծման մասին դիցաբանական կամ կրոնական պատկերացումները։ Տարբեր մշակույթներ և կրոններ ունեն իրենց հատուկ արարչագործության պատմությունները:

Ստեղծագործության ամենահայտնի պատմություններից մեկն է հանդիպում Աստվածաշնչում՝ «Ծննդոց» գրքում։ Ըստ այս պատմության, Աստված ստեղծեց աշխարհը վեց օրերի ընթացքում: Առաջին օրը՝ լույսը, երկրորդ օրը՝ երկինքը, երրորդ օրը՝ ցամաքն ու բուսականությունը, չորրորդ օրը՝ լուսատուները (արևը, լուսինը և աստղերը), հինգերորդ օրը՝ ծովային կենդանիներն ու թռչունները, և վեցերորդ օրը՝ ցամաքային կենդանիները և մարդը: Յոթերորդ օրը՝ Աստված հանգստացավ։

Այս պատմությունը ներկայացնում է նաև առաջին մարդկանց՝ Ադամին և Եվային, որոնք ապրում էին դրախտում՝ Էդեմի այգում, մինչև որ խախտեցին Աստծո պատվիրանները և դուրս վտարվեցին դրախտից։

Բացի այդ, այլ մշակույթներում նույնպես կան արարչագործության տարբերակներ, ինչպես օրինակ՝ հունական դիցաբանությունում, հին եգիպտական, հին հայկական, և այլ դիցաբանական պատմություններ։


Оставьте комментарий