Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում 

1. Օգտվելով տրված բառերից` բացատրի´ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:

1.Եփվել, բորբոքվել:
 Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր, բայց նա չէր նկատում: Բարկությունից արյունը եռում էր երակներում, սիրտը տակն ու վրա էր լինում: 1-Եփել, 2-բորբոքվել

2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:

Ընկերացել է դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: Ընկերացան, որ միասին անեն իրենց ուժերից վեր այդ գործը: Մինչև քաղաք ընկերանամ քեզ, որ մենակ չգնաս: 1-Ընկերություն անել, 2-միանալ, 3-ուղեկցել

3.Կռել, թակել, գանահարել, քննել:

Ավազակներն այնպես էին ծեծել խեղճին, որ ձին թողել ու փախել էր: Այնպես համառորեն է ծեծում դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ   կա:
Երկաթը տաք-տաք են ծեծում:
Այդ հարցն այնքան ծեծեցին, որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում: 1-Գանահարել, 2-թակել, 3-կռել, 4-քննել

4.Ավարտել, վերջը տալ (ուտել):

Գործը վերջացնելուց հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում:
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան: 1-Ավարտել, 2-վերջ տալ

2. Դառնալ բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:

1. Նա դարձավ բժիշկ ու սկսեց օգնել մարդկանց:

2. Հանկարծ քամին ուժեղացավ, և եղանակը դարձավ մռայլ:

3. Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:

1. Նա վերադարձավ իր տուն, որին շատ էր կարոտել:

2. Երբ ես ընկերներիս կողքին եմ, ես ինձ տուն եմ զգում:

4. Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատ՛իր:

 Տարի, ծածկոց, ձգողություն, բացատրություն տալ, մասին, լինել,հողագունդ, հայտնի դառնալ, ազդեցություն:

1687 թվականին Իսահակ Նյուտոնը բացատրել է Երկրագնդի ջրային թաղանթի վրա երկնային մարմինների ներգործության պատճառը: Դա տեղի է ունեցել այն նույն թվականին, երբ հրապարակվել էր տիեզերական ձգողականության վերաբերյալ օրենքը:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Բաց թողնված տառերը լրացրու՛:

Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության  պայմաններում վատ է զգում, նրան պատում է երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խաթարում է մարդու
նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների
կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար,
բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը,
նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր
ընդունակությունների նվազումը:

2. Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:

 1901 թվականից պարգևվում (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) մեծահարուստ գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր կտակել (թողել, կտակել), որի տոկոսներն սւմեն տարի տրվում տրվում (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) բնագավառներում խոշոր գյուտեր (հայտնագործություններ, գյուտեր) (անող, կատարող) կատարող գիտնականներին (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) ակնառու գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում) ընթացքում ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի համախմբման(միասնության, համախմբման), ստրկության վերացման (վերացման, ոչնչացման) կամ եղած բանակների պակասեցման (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը պահպանելու (պահպանելու, պաշտպանելու) գործում:տրվում

3. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Ստացված նախադասություններն ինչո՞վ են տարբերվում:

Տղան… (լուռ, անձայն, անլսելի) մոտեցավ մորը:
1. Տղան լուռ մոտեցավ մորը։
2. Տղան անձայն մոտեցավ մորը։
3. Տղան անլսելի մոտեցավ մորը։

Նա դեռ նստած… (ուտում, խժռում, լափում) էր:
1. Նա դեռ նստած ուտում էր:
2. Նա դեռ նստած խժռում էր:
3. Նա դեռ նստած լափում էր:

Բժիշկը հետն ինչ-որ … (խոտ, բանջար) էր բերել:
1. Բժիշկը հետն ինչ-որ խոտ էր բերել:
2. Բժիշկը հետն ինչ-որ բանջար էր բերել:

Մտնողը (դուրեկան, հմայիչ) …մի աղջիկ էր:
1. Մտնողը դուրեկան մի աղջիկ էր:
2. Մտնողը հմայիչ մի աղջիկ էր:


Оставьте комментарий