Լաբ. աշխ. Հեղուկի մեջ ընկղմված մարմինն արտամղող ուժի որոշումը

Աշխատանքի նպատակը.
Հաշվել ջրում ընկղմված մարմնի վրա ազդող արքիմենդյան ուժը և փորձով ստուգել արդյուքը.

Համառոտ տեսություն.
Համաձայն Արքիմեդի օրենքի՝ հեղուկն իր մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է ուղաձիգ դեպի վեր ուղղված ուժով, որը հավասար է մարմնի արտամղած հեղուկի կշռին: Արքիմեդյան ուժը կարելի որոշել տարբեր եղանակներով:

  1. Եթե չափեմ պինդ մարմնի կշիռը օդում՝ P0, և հեղուկում ՝ P1, ապա արքիմեդյան ուժը հավասար կլինի դրանց տարբերությանը՝ FԱ=P0-P1:
  2. Արքիմեդյան ուժը կարելի է որոշել նաև՝ FԱհgV5, որտեղ ρհ-հեղուկի խտությունն է, g-9.8 ն/կգ~10 ն/կգ հաստատուն թիվե, V5-մարմնի ծավալ.

Անհրաժեշտ նյութեր և սարքեր.
Ամրակալան թաթիկով և կցորթիչով, ուժաչափ, մարմին, իր ծավալով, ջրթափ անոթ, չափագլան, վերանբարձ սեղան, ջուր
:

Աշխատանքի ընթացքը․
Ուժաչափը ամրացրեցի ամրակալանի կցորդիչին, նրանից կախեցի մարմինը և նրա ծավալով բաժակը։ Վերամբարձ սեղանին դրեցի ջրթափ անոթը, այն տեղավորեցի ուժաչափից կախված մարմնի տակ։ Ջրթափ անոթի մեջ լցրեցի ջուր մինչև կարմիր գիծը, նրա ծորակի տակ պահեցի չափագլանը։

Օդում մարմնի կշիռը՝ P0=1,5 Ն։ Սկսեցի վերամբարձ սեղանը բարձրացնել այնքան մինչև մարմինը ամբողջությամբ ընկղմվեց ջրի մեջ, ծորակից թափված ջուրը հավաքվեց չափագլանի մեջ։ Ջրում մարմնի P1=0,5 Ն։

1-ին եղանակ

P0=1,4 Ն

P1=0,4 Ն

FԱ=1,4 Ն-0,4 Ն=1 Ն

2-րդ եղանակ

Արքիմեդյան ուժը կարելի է որոշել նաև` FԱ=pհgVմ, որտեղ pհ=հեղուկի խտությունն է, g=9.8 Ն/կգ հաստատուն թիվ է, Vմ=մարմնի ծավալ։

pհ=1000 կգ/մ3

g=10 Ն/կգ

Vմ=0,0001մ3

FԱ=pհgVմ=1000 կգ/մ310 Ն/կգ x 0,0001մ3=1 Ն

Արդյունք
Հաշվեցի ջրում ընկղմված մարմնի վրա ազդող արքիմենդյան ուժը և փորձով ստուգել արդյուքը.Ջրի մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է արքիմեդյան ուժը, որը փոքրացնում է մարմնի կշիռը՝ ուժաչափի վրա։ Իսկ եթե մարմինը գտնվում է ջրից դուրս, ապա իր վրա չի ազդում արքիմեդյան ուժ, և մարմնի կշիռը ավելանում է, այդ օդում և ջրում մարմնի կշիռների տարբերությունը հավասար կլինի ջրի մեջ ընկղմված մարմնի վրա ազդող արքիմեդյան ուժին՝FԱ=P0-P1։

ՓՈՐՁ


Оставьте комментарий