Աշխատանք դասարանում
Փափագ
Անուշ հոգի մը ըլլար,
Ես այն հոգվույն սիրահար,
Ան իմ երկինքըս ըլլար։
Ես այդ հոգին պաշտեի
Ինչպես երկինքը ծավի,
Զայն հեռուե՜ն պաշտեի։
Ան ցոլանա՜ր սրտիս մեջ
Իր լույսերովը անշեջ,
Ես սուզվեի՜ անոր մեջ։
Անուշ հոգի՜ մը միայն,
Ու գրկեի՜ ես անձայն
Զայն հոգիիս մեջ միայն․․․
1. Բացատրի՛ր փափագ բառը։ Փափագ բառը նշանակում է բուռն ցանկություն:
2. Բացատրի՛ր անշեջ, ծավի բառերը։ Անշեջ բառը նշանակում է չմարող, իսկ ծավի բառը նշանակում է բաց կապույտ:
3. Արևելահայերեն փոխադրի՛ր ըլլար, ան, զայն, հեռուեն, անոր բառերը։ Լինի, նա, այն, հեռվից, նրա։
4. Ի՞նչ զգացում և տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։ Բանաստեղծությունը արտահայտում է նուրբ, հոգևոր սեր և պաշտամունք: Այն նկարագրում է լուռ, խորը կապվածություն, որտեղ սերը զուտ հոգևոր բնույթ ունի՝ առանց նյութական ցանկության։ Տրամադրությունը մեղմ ու երազային է։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ Սարոյանի ,,Վելվետե շալվարը,, պատմվածքը։
1. Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ Ստեղծագործության ասելիքն այն էր, որ , եթե ինչ-որ բանի կարիք ունես (այս դեպքում շալվարի) պետք չէ ամաչել ուրիշինը կրելուց, քանի որ մարդու հագուկապից ոչինչ չի որոշվում։
2. Առանձնացրո՛ւ կարևոր միտք արտահայտող տողերը, մեկնաբանիր։Ուրեմն այսպես, մտածում էի ես, եթե մի մարդ ապրում է առանց շալվարի, ապա պետք է, որ նա խղճուկ արարած լինի, և դա, իրոք, այդպես է, մյուս կողմից էլ եթե այս նույն մարդը շալվարով աշխույժ է և բոլորի սիրելին, ապա ամենայն հավանականությամբ, առանց շալվարի էլ նույն աշխույժ ու սիրելին կմնա, դեռ ավելին, այդ վիճակը կհամարի աքանչելի առիթ սրամիտ կատակներ անելու համար:
Այս հատվածում ասվում է, որ կապ չունի մարդն առանց շալվար է, թե շալվարով, եթե նրա ներսը քեզ դուր է գալիս ոչմի շալվար այդ չի փոխի։