Երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարումների համակարգեր
Դիցուք տրված են x և y երկու անհայտներով առաջին աստիճանի գծային հավասարումներ՝ a1x+b1y+c1=0 և a2x+b2y+c2=0: Ասում են, որ տրված է x և y երկու անհայտներով հավասարումների համակարգ։ Համակարգի հավասարումները գրում են իրար տակ և միացնում են հատուկ նշանի՝ ձևավոր փակագծերի միջոցով. (x;y) թվազույգը, որը հանդիսանում է միաժամանակ և՛ առաջին, և՛ երկրորդ հավասարումների լուծում, կոչվում է համակարգի լուծում: Լուծել համակարգը նշանակում է գտնել նրա բոլոր լուծումները կամ ապացուցել, որ այլ լուծումներ չկան: … More Երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարումների համակարգեր