Աշխատանք դասարանում
1. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված, տեքստի ոճին համապատասխանող հոմանիշներից մեկը:
Ներկա ժամանակներում մարդկանց առողջության համար առանձնահատուկ վտանգ է … (հարուցում, ներկայացնում) մթնոլորտային օդի … (կեղտոտումը, աղտոտումը), … (քանզի, որովհնտև) դա այն միջավայրն է, որի հետ մարդն իր կյանքի … (ամեն մի, յուրաքանչյուր) ակնթարթում շփվում է: Բազմաթիվ են մթնոլորտային օդն աղտոտող միացությունները: Մեզ հայտնի … (մեծ, ընդարձակ) ցուցակից կարելի է. … (ջոկել, անջատել, առանձնացնել) մի խումբ նյութեր, որոնք գրեթե միշտ առկա են արդյունաբերական … (մեծ, խոշոր, կարևոր) քաղաքների մթնոլորտում:
Ներկա ժամանակներում մարդկանց առողջության համար առանձնահատուկ վտանգ է ներկայացնում մթնոլորտային օդի աղտոտումը, որովհետև դա այն միջավայրն է, որի հետ մարդն իր կյանքի յուրաքանչյուր ակնթարթում շփվում է: Բազմաթիվ են մթնոլորտային օդն աղտոտող միացությունները: Մեզ հայտնի ընդարձակ ցուցակից կարելի է առանձնացնել մի խումբ նյութեր, որոնք գրեթե միշտ առկա են արդյունաբերական խոշոր քաղաքների մթնոլորտում:
2. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:
- Ընչազուրկ — աղքատ
- Հերոսական — դյուցազնական
- Սրընթաց — արագընթաց
- Անընկճելի — անկոտրում
- Դյուրաթեք — ճկուն
3. Կետերր փոխարինի՛ր փակագծում տրված այնպիսի հոմանիշով,որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա:Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին … (ձգում, հրապուրում, քաշում) ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի … (զարմանալի, զարմանահրաշ, սքանչելի, հիանալի) պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ: Սակայն ճամփորդներին ամենից ավելի (գրավում, դյութում, ձգում, հրապուրում) էր Նաբուգոդոնոսոր թագավորի … (հիասքանչ, չքնաղ, հրաշազեղ, չքնաղագեղ) պալատը: Պալատի կողքին … (բարձրանում էր, վեր էր խոյանում) ապշեցուցիչ մի … (կառույց, կառուցվածք, կերտվածք, շինվածք)` կախովի այգիները: Թագավորը դրանք … (ստեղծել էր, շինել էր, գոյության էր կոչել) իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր` իր հայրենիքի … (կանաչ, զմրուխտ, անտառոտ) լեռներին ու անտառներին սովոր:… (շոգ, տոթ, տոթակեզ) ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում Էր Մեդիայի լեռնային անտառների (զեփյուռին, հովին, քամուն) ու ստվերին: Կնոջ… (տխրությունը, թախիծը, վիշտը)… (պակասեցնելու, նվազեցնելու, փարատելու) համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս … (պարգևել, ընծայել, նվիրել): Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին … (հայտնի, աշխարհահռչակ, ծանոթ) կախովի պարտեզները: Հասարակ… (մահկանացուների, հողածինների, մարդկանց) համար պարտեզներն անմատչելի էին. չէ՞որ դրանք … (թագավորական, արքայական) պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր (ահարկու, սարսափելի, ահավոր, սարսափազդու) պահակախումբը: Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք … (շատ լավ, հիանալի, հրաշալի) էին մտածված և հեքիաթային … (սիրունություն, գեղեցկություն) ունեին, իզուր չէ, որ աշխարհի յոթ հրաշալիքների շարքում էին:
Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին հրապուրում ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի զարմանահրաշ պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ: Սակայն ճամփորդներին ամենից ավելի դյութում էր Նաբուգոդոնոսոր թագավորի չքնաղագեղ պալատը: Պալատի կողքին վեր էր խոյանում ապշեցուցիչ մի կերտվածք կախովի այգիները: Թագավորը դրանք գոյության էր կոչել իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր իր հայրենիքի զմրուխտ լեռներին ու անտառներին սովոր: Տոթակեզ ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում էր Մեդիայի լեռնային անտառների զեփյուռին ու ստվերին: Կնոջ թախիծը փարատելու համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել: Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին աշխարհահռչակ կախովի պարտեզները: Հասարակ մահկանացուների համար պարտեզներն անմատչելի էին. չէ՞ որ դրանք արքայական պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր սարսափազդու պահակախումբը: Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հրաշալի էին մտածված և հեքիաթային գեղեցկություն ունեին, իզուր չէ, որ աշխարհի յոթ հրաշալիքների շարքում էին:
4. Ընդգծված բառերը փոխարինի՛ր տարբեր հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատիր:
Հեքիաթային աշխարհ է բացվում մեծ քարանձավ ընկած մարդու առջև: Աշխարհի ամենամեծ քարանձավը ԱՄՆ-ի Կենտակի նահանգում է: Այդ քարանձավի խոր անդունդներն ապշեցնում են բոլորին: Քարանձավում ստորերկրյա լճեր ու երկու մեծ գետ կա: Այդ քարանձավն է նկարագրել Մարկ Տվենն իր «Թոմ Սոյերի արկածները» գրքում: Դրա անունը Մամոնտի քարանձավ է:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Սխալ կամ ոչ տեղին գործածված բաոերը գտի՛ր և ճշտի՛ր:
Բարենցի ծովի Կիլդին կղզում մի շատ հետաքրքիր լիճ կա: Նրա ջուրը հինգ շերտ ունի: Առաջին շերտի` հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ հողին է հավասարեցնում ամեն մի կենդանի բան: Դրա համար էլ ջրի այդ շերտում ոչ մի առողջ էակ չկա:
Երկրորդ շերտը ծիրանագույն մանրէներով է ցանկապատած: Այդ մանրէներն այնքան բազում են այդտեղ, որ չեն հրաժարվում,որ ցածի թունավոր գազը ոտքի ելնի, հասնի երրորդ «հարկ»: Ջրի երրորդ շերտը բնակեցված է ծովային ձկներով, ոզնիներով ու այլ կենդանիներով, որոնք գոյություն ունեն աղի ջրերում: Չորրորդ «հարկում» ջուրը շատ է աղի ու կյանքի համար պիտանի չէ: Իսկ վերին, հինգերորդ շերտում ջրհորի քաղցրահամ ջուր է: Դա էլ քաղցր ջրերին ուրույն կենդանիների արքայությունն է: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տարօրինակ լճի հինգ շերտերը երբեք իրար մեջ չեն ընկնում:
Բարենցի ծովի Կիլդին կղզում կա մի շատ հետաքրքիր լիճ: Նրա ջուրը բաղկացած է հինգ շերտից: Առաջին շերտի՝ հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ հավասարեցնում է հողին ամեն կենդանի բան: Այդ պատճառով էլ ջրի այդ շերտում ոչ մի կենդանի էակ չկա:
Երկրորդ շերտը ծիրանագույն մանրէներով է հարուստ: Այդ մանրէները այնքան շատ են, որ չեն թողնում, որ ցածի թունավոր գազերը բարձրանան և հասնեն երրորդ շերտին: Ջրի երրորդ շերտը բնակեցված է ծովային ձկներով, ոզնիներով ու այլ կենդանիներով, որոնք գոյություն ունեն աղի ջրերում: Չորրորդ շերտում ջուրը չափազանց աղի է և կյանքի համար պիտանի չէ: Իսկ վերին, հինգերորդ շերտում քաղցրահամ ջուր է: Սա էլ քաղցրահամ ջրերի կենդանիների արքայությունն է:
Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տարօրինակ լճի հինգ շերտերը երբեք իրար չեն խառնվում:
2.Տրված առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշների օգնությամբ:
Լավ ձին կերը կավելացնի, վատը կպակասեցնի:
Խելոքին մեկ ասա, հիմարին հազար:
Արդար մազը չի կտրվի, անարդարը շուտ կպոկվի:
Բոյը երկար, խելքը կարճ:
3.Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ: Բազուկ, զատիկ, փող, վայրի:
Այսօր մենք բազուկով աղցան պատրաստեցինք։
Տղուն բազուկները ուժեղ են։
Զատիկը եկեղեցական տոն է։
Փոքր զատիկ մը տեսա դեղին ծաղիկի վրա։
Ես շատ փող կուզեմ ունենալ։
Ընկերուհիս շատ գեղեցիկ փող կը նվագէ։
Առյուծը վայրի կենդանի է։
Այս դաշտում վայրի բույսեր կա։