Գրականություն

Աշխատանք դասարանում

Արևմտահայերեն ընթերցումներ 

Լուսավորչի կանթեղը

Երկնի անթիվ աստղերեն մերն է միայն անիկա՛ …
Ամեն գիշեր վերը, հո՛ն, Արագածի գլխուն վրա
Ան կշողա առանձին, այնքան անջատ մյուսներեն,
Որ ուրիշ ձեռք մը կարծես զանի վառեց գաղտնորեն:
Զանի վառեց ու կախեց հո՛ն, մեզ համար, հավիտյան…
Ան կանթեղն է՝ լույս առած Լուսավորչեն Հայության,
Անկե լցված, անոր ջինջ արտասուքեն՝ յուղի տեղ,
Պլպլացող քաղցրությամբ, պլպլալիք միշտ կանթեղ…
Այդպես հավտաց ու այդպես դեռ կհավտա հայ հոգին,
Որ միշտ դարձավ, նայեցավ և հառեցավ անձկագին
Առտուն ձյունոտ Մասիսին և գիշերներն ալ անոր…
Այդպես և ե՛ս, ո՛վ մեծ սուրբ, հավատարծարծ կանթեղիդ
Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ
Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր…

1. Բառերը դարձրո՛ւ արևելահայերեն՝ անիկա, հոն, ան, զանի, անկե, անոր։ 

  • Անիկա — նա
  • Հոն — այնտեղ
  • Ան — նա
  • Զանի — նրան
  • Անկե — նրանից
  • Անոր → նրա

2. Բացատրի՛ տողերը՝ Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ

Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր…

Բանաստեղծը զգում է, որ իր հոգում ծնվում է մաքուր լույս, որը աստիճանաբար մեծանում է՝ դառնալով նոր, լուսավոր դարաշրջան:

3. Համացանցից գտի՛ր և կարդա՛ Լուսավորչի կանթեղի մասին ավանդազրույցը։ Համառոտ պատմիր։

Ավանդության համաձայն, երբ Գրիգոր Լուսավորիչը քարոզում էր քրիստոնեությունը Հայաստանում, մի աստղ կամ կանթեղ լուսավորում էր նրա ճանապարհը: Այդ կանթեղը խորհրդանշում է հայ ազգի հավատը և հոգևոր լույսը, որ փոխանցվել է սերունդներին:

Բանաստեղծը զգում է, որ իր հոգում ծնվում է մաքուր լույս, որը աստիճանաբար մեծանում է՝ դառնալով նոր, լուսավոր դարաշրջան:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի ,,Հնաոճ սիրավեպ սիրային ոտանավորներով և այլևայլ բաներով,, պատմվածքը։ 

1. Պատմվածքի վերաբերյալ գրիր քո կարծիքը։ 

2. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

3. Վերաբերմունք արտահայտի՛ր պատմվածքի հերոսներից յուրաքանչյուրի նկատմամբ և պատճառաբանիր: 


Оставьте комментарий