ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ մեթոդներով էր Չինգիզ Խանը
պայքարում հակառակորդների դեմ:
Չինգիզ Խանը հակառակորդների դեմ օգտագործում էր դաժան մարտավարություն: Նրա զորքերն կոտորում էին մարդկանց, այրում էին քաղաքները, ավերում գյուղերը,
եթե հակառակորդը չէր հանձնվում ամայացնում էին շրջապատը: Նպատակն էր սարսափի մթնոլորտ ստեղծելը։d
Այդպիսով կանխում էր հավանական ապստամբություններն ու ազատագրական շարժումները։
բ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ նշանակություն ունեցավ մոնղոլական և
թյուրքական բազմաթիվ ցեղերի բնակեցումը նվաճված
տարածքներում մոնղոլների հիմնական արշավանքից հետո։
Մոնղոլական և թյուրքական ցեղերի բնակեցումը նվաճված տարածքներում նպաստեց մոնղոլական կայսրության վերահսկողության ամրապնդմանը՝ ապահովելով ռազմական, վարչական և տնտեսական կառավարումը: Նրանց միջոցով մոնղոլները կարողացան տարածքներում հաստատել ուժեղ ռազմական համակարգ, ինչպես նաև խթանել մշակութային և առևտրային փոխանակումները:
գ. Գնահատի՛ր։ Որքանո՞վ կարող էր նպատակահարմար
լինել մոնղոլական տիրապետությանը ենթարկվելու՝ հայ
իշխանների և ազնվականների ընդունած որոշումը (1244 թ.)։
Թվարկի՛ր հնարավոր նպատակներից մի քանիսը։
Բազմաթիվ հայ իշխաններ և ազնվականներ, գիտակցելով մոնղոլների
ռազմական հզորությունը և ձգտելով խուսափել
կործանումից, ենթարկվեցին մոնղոլական իշխանությանը։