ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխատանք դասարանում 

1. Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:Անցավ, կարող, գրի:

Վիրահատությունը անցավ շատ հաջող։
Վիրահատությունը անցավ ան ցավ, որովհետև կար նարկոզ:
Նա շատ կարող մարդ է և միշտ օգնում է ուրիշներին։
Մեր փողոցի վրա կա մի մարդ ով լավ կարող է:
Գրիչը վերցրեց և սկսեց գրել։

2. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

  1. Նոր խնդիրը լսելուց հետո նա մտքի ծովն ընկավ ու երկար մտածեց։
  2. Չնայած բոլորը վիճում էին, նա որոշեց լեզուն փակ պահել և չմիջամտել։
  3. Նա իր քաղաքի բոլոր փողոցները հինգ մատի պես գիտեր։
  4. Մինչ ընկերները աշխատում էին, նա թևերը ծալած նստել էր և ոչինչ չէր անում։
  5. Վթարից հետո պարզվեց, որ նա էժան պրծել էր՝ միայն մի փոքր վնասվածքով։
  6. Տխուր լուրը լսելուց հետո նա արցունքները կուլ տվեց և փորձեց իրեն սառնասիրտ պահել։

3. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն համոզման էին եկել, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը անտեսող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ մահանում: Հիմա արդեն գլխի ենք ընկել, թե ինչից էր դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիս թունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց վախի օգտագործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն իր գործն արել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:

  1. Նա միշտ ամեն ինչ կարգին է անում, ինչի համար նրան բոլորը հարգում են:
  2. Եթե այդպիսի բան եմ արել, կուրանա՛մ:
  3. Աղոտ լույսը թույլ էր և հազիվ էր երևում սենյակի անկյուններում:
  4. Հենց որ անձրևը դադարեց, մենք դուրս եկանք զբոսնելու:

2. Տրված արտահայտություններից  յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

ա) ուղիդ իմաստով,
 բ) որպես դարձվածք:

  1. Լեզուն չորանալ
    ա) Անապատում երկար քայլելուց հետո նրա լեզուն չորացավ՝ ծարավից։
    բ) Երբ հանկարծ հարց տվեցին, նրա լեզուն չորացավ, և նա չկարողացավ պատասխանել։
  2. Ջուրը չտեսած՝ բոբիկանալ
    ա) Գետը չտեսած՝ երեխաներն արդեն բոբիկացան և պատրաստ էին լողալու։
    բ) Նա դեռ գործը չսկսած՝ արդեն ջուրը չտեսած բոբիկացավ ու հայտարարեց հաջողության մասին։
  3. Ականջին հասնել
    ա) Մեր խոսակցությունն

3. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ ֊Քսերքսեսը կռվի էր դուրս եկել  հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա մտքին դրեց  միայն նրա համար, որ ուզում էր  թզի համը տեսնել, իսկ  աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության դեմն առել էին:
Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն արյան մեջ խեղդելով, քաղաքները գրավելով, կրակի ճարակ դարձնելով  ու հողին հավասարեցնելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց  ու ցրիվ տվեց: Արյունը Քսերքեսի գլխին խփեց, հրամայեց նեղուցի հախից գալ խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի ջարդը տվողներին  հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց թռցնել գլուխներն այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովի ու մարդկանց գլուխը մտավ, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
Հետո շինարարները ձեռնամուխ եղան  մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ տեղն ու տեղը ճամփա ընկնելու`  նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին մատաղ արեց:  Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը  հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում սիրտ արեց  ու անցավ:


Оставьте комментарий