ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխատանք դասարանում 

1. Նախադասությունները ձևափոխի՛ր` ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշներով:

Զուր չէ, որ առյուծն է համարվում գազանների արքան: Ուժով, ճարպկությամբ ու համարձակությամբ դժվար թե որևէ մեկը համեմատվի նրա հետ: Առյուծը չի թաքնվում, զոհի վրա գաղտագողի  չի հարձակվում: Նա հպարտ մռնչոցով զգուշացնում է՝ զգուշացե՛ք, գազաննե՛ր, որսի եմ ելել:
Մինչև հրացանավոր մարդու երևալը առյուծներն իրոք  տիրակալ էին: Մարդիկ հազվադեպ էին առյուծի որսի ելնում: Բայց ո՛չ  ուժն ու համարձակությունըո՛չ   ճկունությունն ու թաքնվելու հմտությունը չէին փրկում  հրացանից: Մարդիկ կարծում էին, որ եթե առյուծները պակասեն, կճղակավոր կենդանիների քանակը կավելանա: Ու առյուծներին գրեթե լրիվ ոչնչացրին Նրանք պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի մի քանի շրջաններում ու արգելանոցներում, Հնդկաստանում էլ կան, բայց շատ չեն: Սակայն մարդկանց սպասածի հակառակն  եղավ, որովհետև առյուծներն աոաջին հերթին հիվանդ,թույլ կենդանիներին էին ոչնչացնում, այդ պատճառով էլ կենդանիների մեջ հիվանդությունները չէին տարածվում:
Այժմ առյուծների որսն արգելված է:
Առյուծի նորածին ձագուկները շատ փոքր են  ու խայտաբղետ, հետո, մեծանալով, միագույն են դառնում:

Իզուր չէ, որ առյուծն է համարվում գազանների արքան: Ուժով, ճարպկությամբ ու համարձակությամբ դժվար թե ինչ-որ մեկը համեմատվի նրա հետ: Առյուծը չի քողարկվում, զոհի վրա թաքուն չի հարձակվում: Նա հպարտ մռնչոցով կանխազգուշացնում է՝ զգուշացե՛ք, գազաննե՛ր, որսի եմ ելել:
Մինչև հրացանավոր մարդու երևալը առյուծներն իսկապես տիրակալ էին: Մարդիկ հազարից մեկ էին առյուծի որսի ելնում: Բայց ո՛չ  ուժն ու համարձակությունը, ո՛չ   ճկունությունն ու թաքնվելու հմտությունը չէին ազատում  հրացանից: Մարդիկ կարծում էին, որ եթե առյուծները քչանան, կճղակավոր կենդանիների քանակը կշատանա: Ու առյուծներին գրեթե լրիվ սպանեցին:  Նրանք պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի մի քանի շրջաններում ու արգելանոցներում, Հնդկաստանում էլ կան, բայց քիչ են: Սակայն մարդկանց սպասածի հակադիրը  եղավ, որովհետև առյուծներն աոաջին հերթին հիվանդ,ազնոր կենդանիներին էին ոչնչացնում, այդ պատճառով էլ կենդանիների մեջ հիվանդությունները չէին տարածվում:
Այժմ առյուծների որսն սանձված է:
Առյուծի նորածին ձագուկները շատ պստիկ  ու խայտաբղետ, հետո, մեծանալով, միագույն են դառնում:

2. Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ: Վարել, հարկ, տալ, մատ:

3. Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների): Ինչպիսի՞ բառեր են հավաքված բառաշարքերից  յուրաքանչյուրում:

Ա. Թվական, պատմություն,  գրիչ, ազդեցություն, խորություն:

Բ. Արևելք, արևմուտք, կենսագիր, օտարամուտ, ծովագնաց, ինքնատիպ:

Գ. Արևելյան, կենսագրություն, արևադարձային, անուշահոտություն, բազմատեսակություն:

4.Նախադասությունները լրացրո՛ւ:

Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են … բառեր.
 Օրինակ` կրակ, հոդ, ջուր, օդ,….:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են … բառեր. օրինակ` կրակոտություն, հողեղեն,….:
Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են … բառեր, օրինակ` ջրհոր, օդանցք,….:
Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են …. բառեր, օրինակ` կրակմարիչ, անջրանցիկ,….:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով` ստացի՛ր նոր բաղադրյալ բառեր:

Ագեվազ (կենգուրու), կակղամորթ, մարտունակ, արճճապատ, մեծասքանչ, հողածին, փառամոլ, ատոմակայան:

Ոսկեվազ,սևամորթ,աշխատունակ,անտառապատ,հիասքանչ,ջրածին,կնամոլ,ավտոկայան

2. Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` ստացի՛ր նոր բարդ բառեր:

Հեռախոս, հանրածանոթ, ձյունածածկ, երկրագունդ, կենսակերպ, հնավանդ, մտահոգ, բարենպաստ, ակնթարթ, լուսանցք:

Հեռավար,հանրային,ձյունապատ,երկրային,կենսագրություն,հնագետ,մտազբաղ,բարեկարգ,
ակնաբիբ,լուսամուտ

3. Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել:
ա) Այգեբաց, այգաբաց:
Այգ+ե+բաց
Ինչ-որ բան հողից ազատել

Այգ+ա+բաց
Լուսաբաց

բ) Հայելի, հայացք, ծովահայաց: (գրաբ. հայել – նայել)
Հայ+ե+լի
հղկած մակերևույթ, որ ցոլացնում Է իր դիմացը գտնվող առարկայի պատկերը

հայ+ացք
աչքերը մի բանի վրա ուղղելը


ծով+ա+հայ+աց
Դեպի ծովը նայող

գ) Ակնթարթ, ակնդետ, ակնոց:
Ակն+թարթ
Աչքի կոպերը թարթելը


Ակն+դետ
Աչքերը մի կողմ դարձրած դիտել


Ակն+ոց
տեսողությունն ուժեղացնելու կամ աչքերը փոշուց՝ արևից ևն պաշտպանելու համար:

դ) Քինախնդիր, վրեժխնդիր, մանրախնդիր (գրաբ. խնդրել – փնտրել): 
Քեն+ա+խնդիր
վրեժխնդիր

վրեժ+խնդիր
Վրեժը լուծելու հետամուտ, վրեժի զգացումով տոգորված


Մանր+ա+խնդիր
փոքր խնդիր


Оставьте комментарий