Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում 

 Մայրենիի ֆլեշմոբ։  Առաջադրանքների քննարկում։ 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:

Մանր նկարներ անող, թռչուններ բուծելու տեղ, գյուղի տնտեսությանը հատուկ, միտք հղանալը, արդյունք ունեցող, աշխատանքը սիրելը, հավասար  կշիռ  ունենալը, բառերի մասին գիտություն:

  1. Մանր նկարներ անող — մանրանկարիչ
  2. Թռչուններ բուծելու տեղ — թռչնաբուծարան
  3. Գյուղի տնտեսությանը հատուկ — գյուղատնտեսական
  4. Միտք հղանալը — միտքածին
  5. Արդյունք ունեցող — արդյունավետ
  6. Աշխատանքը սիրելը — աշխատասեր
  7. Հավասար կշիռ ունենալ — հավասարակշիռ
  8. Բառերի մասին գիտություն — բառագիտություն

2. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Մատնաչափ, կիսագունդ, անհարթ, անտեսանելի, ինքնաշարժ, սկզբնական, արեմտաեվրոպական, աստղադիտարան, համաշխարհային, հավասարաչափ:

Մատնաչափ — մատի չափին հավասարԿիսագունդ — կլորի կեսըԱնհարթ — հարթություն չունեցողԱնտեսանելի — տեսանելիություն չունեցողԻնքնաշարժ — ինքն իրեն շարժվողՍկզբնական — սկզբին պատկանողԱրևմտաեվրոպական — Արևմտյան Եվրոպային վերաբերողԱստղադիտարան — աստղեր դիտելու վայրՀամաշխարհային — ողջ աշխարհին վերաբերողՀավասարաչափ — հավասար չափաբաժիններով

3. Տրված բառերը բաժանի՛ր ըստ խոսքի մասի պատկանելության գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական:

Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, կամաց-կամաց, հավանաբար, մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կարծես, կրկնել, է՜, բացի, որովհետև:

Գոյական

  • թութակ
  • հովիվ
  • կացին

Ածական

  • դեղին
  • երկար

Թվական

  • հարյուր իննսուներեք
  • երրորդ

Դերանուն

  • դու
  • բոլորը

Բայ

  • մտերմանալ
  • ընկերանալ
  • կրկնել

Մակբայ

  • անշուշտ
  • դանդաղ
  • կամաց-կամաց
  • հավանաբար
  • արագ

Կապ

  • վրա
  • մասին
  • բացի

Շաղկապ

  • թե
  • որպեսզի
  • որովհետև
  • կարծես

Ձայնարկություն

  • վա՜յ
  • ա՜խ
  • է՜

Оставьте комментарий