1. Ի՞նչ նշանակություն ունի նյարդային համակարգը:
Նյարդային համակարգը կառավարում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցությունը։
2. Ի՞նչ բաժիններից է կազմված նյարդային համակարգը։
Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական և ծայրամասային բաժիններից։ Կենտրոնական նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից և ողնուղեղից։Ծայրամասային նյարդային համակարգը կազմված է կենտրոնական նյարդային համակարգի համապատասխան կորիզներից և նրանցից դուրս եկող նյարդաթելերից ու ծայրամասային հանգույցներից։
3.Ո՞ր բաժիններն են մտնում կենտրոնական նյարդային համակարգի ﬔջ:
Կենտրոնական նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից և ողնուղեղից, որտեղ տարբերում են գորշ նյութ և սպիտակ նյութ։
4. Ներյոնների ինչպիսի՞ տեսակներ գիտեք:
Նեյրոնը ունի մարմին և ելուստներ։ Կա ելուստներնի 2 տեսակ դենդրիտներ և աքոսներ։
5. Ի՞նչ է նյարդը:
Նյարդաթելերի խրձերն առաջացնում են նյարդեր, որոնք պատված են ընդհանուր թաղանթով:
6. Որո՞նք են նյարդերի տեսակները:
Ըստ գործառական բնույթի նյարդերը լինում են զգացող, շարժիչ և խառը: