Աշխատանք դասարանում
,,Ուսումնական աշուն,, նախագծերի քննարկում։
1. Փորձի´ր պարզել, թե ընդգծված ածականները ո՛ր խոսքի մասի իմաստով են գործածվել:
Անվերջ սպիտակը հոգնեցրել է, ուրիշ գույների եմ ուզում նայել: (Գոյական)
Կապույտը կբերեմ, դա քեզ շատ է սազում: (Գոյական)
Խոսում էր աշխարհի չարից ու բարուց: (Գոյական)
Ավելի լավին ու կատարյալին է ձգտում: (Գոյական)
Մեղավորները կանգնել էին գլխահակ ու ամոթահար: (Գոյական)
Շատ չար խոսեց, կարծես թե մեղադրում էր բոլորին: (Մակբայ)
Կանգնել ու մեղավոր ժպտում էր: (Մակբայ)
2. Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):
Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:
Մի անգամ էլ հետ նայեց, որ իրենց տունը գտնի արդեն մշուշով ծածկված գյուղում:
Մի հաստ բաճկոն էլ վրայից հագավ, բայց էլի մրսում էր:
Սեղանի վրա թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:
Վրան խոսել էին քրոջ երեսից:
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:
3. Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության:
Մայրցամաք, գոյություն, գետին, ողբերգություն, գազան, նախաճաշ, ցնցում, արտասահման, ճամփա, ուժ, զոհ, նավ, նավահանգիստ, նավակ, հայրենիք, վերադարձ, մայրաքաղաք, օտարամոլություն:
պարզ-գետին,գազան,ցնցում,ճամփա,ուժ, զոհ, նավ:
բարդ-բարդածանցավոր,հացթուխ,արտասահման,նավահանգիստ,մայրաքաղաք:
ածանցավոր-գոյություն,մժղուկ,նավակ,հայրենիք,վերադարձ,վարք, նախաճաշ:
բարդածանցավոր-գյուղատնտեսություն,ողբերգություն,օտարամոլություն:
4.Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:
Հայ, դպիր, այգի, հնոց, բույր, ծառ, բժիշկ, պարսիկ:
Հայ — հայուհի, հայոց, Հայաստան, հայություն
Դպիր — դպրություն
Այգի — այգեստան
Բույր — բուրաստան, բուրմունք
Ծառ — ծառաստան,
Բժիշկ — բժշկուհի, բժշկություն
արսիկ — պարսկուհի, Պարսկաստան,
5.Տրված բայերից ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:
Նկարել, գրել, զարթնել, թափել, ուսուցանել, քերել, վարել, հաճախել, բախել, հնչել, վազել, հանել, շարժել, մոտենալ, կոշտանալ:
Նկարել – նկարիչ
Գրել – գրիչ
Զարթնել – զարթոնք
Թափել – թափոն
Ուսուցանել – ուսուցանող
Քերել – քերիչ
Վարել – վարորդ
Հաճախել – հաճախորդ
Բախել – բախում
Հնչել – հնչյուն
Վազել – վազք
Հանել – հանիչ
Շարժել – շարժում
Մոտենալ – մոտեցում
Կոշտանալ – կոշտություն